Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև
Օգոստոսի 26, 2025

Թրամփն իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի. Ալիև

Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Դոնալդ Թրամփը իրապես արժանի է խաղաղության Նոբելյան մրցանակի՝ մի շարք հակամարտություններում, այդ թվում՝ Հարավային Կովկասում ձեռնարկած ջանքերի համար։

 

«Ադրբեջանը և Հայաստանը առաջադրել են նախագահ Թրամփին», – «Ալ Արաբիա»-ին տված հարցազրույցում ասել է Իլհամ Ալիևը, հավելելով, թե նա ամենևին նման չէ արևմտյան առաջնորդներին։

«Նախագահ Թրամփը շատ առատաձեռն էր, և տվեց մեզ ավելին, քան մենք ծրագրում էինք», – ասել է Ադրբեջանի առաջնորդը։

 

«Ալ Արաբիա»-ն հարցազրույցից մեկ հատված է այսօր միայն հրապարակել, ամբողջական տեսանյութը, ըստ հերուստաընկերության, հասանելի կլինի վաղը։

Rate this item
(0 votes)

Լրահոս