Հիմա մի հայտարարություն կանեմ, որը կդառնա աղմկոտ. Նիկոլ Փաշինյան
Հուլիսի 13, 2025

Հիմա մի հայտարարություն կանեմ, որը կդառնա աղմկոտ. Նիկոլ Փաշինյան

By Հունիսի 04, 2025 249

ՀՀ պետական բյուջեն թվային տեքստ է, որը պատմում է մեր իրականության, մեր հաջողությունների ու ձախողումների, մեր մարտահրավերների ու հնարավորությունների մասին: Այս մասին այսօր՝ հունիսի 4–ին, ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարևոր է, որ մենք բյուջեի թվերը կարողանանք թարգմանել ու դարձնել բովանդակային տեքստ, դրանք էլ կարողանանք արտահայտել թվային ձևով»,- նշեց նա։

2024 թվականին պետական բյուջեի եկամուտները կազմել են 2 տրիլիոն  579 միլիարդ 200 միլիոն դրամ։

«Սա նշանակում է, որ բոլորս այսքան գումար ենք փոխանցել պետական բյուջե, որը մեր երկրի ընտանեկան բյուջեն է: Այս թիվն արտահայտում է մեր բոլորի աշխատանքի արդյունքը։ Մեր խնդիրը ոչ միայն այս թվաբանության աճը ապահովելն է, այլև գոհունակություն ապահովելն է, որը շատ մասշտաբային խնդիր է։

Այդ գոհունակության ընկալումը շատ ուղիղ կապ ունի պետական բյուջեի մեր ընկալումների հետ։ Այսինքն կյանքից գոհ լինել լինելը կապ ունի պետական բյուջեի, մեր ընկալումների և պետական բյուջեի հետ, բայց մինչ այդ մեկ ուրիշ թիվ էլ մեջբերեմ:

2025 թվականի ապրիլի ընդհանուր բոլոր աշխատողների աշխատավարձի ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ: 2025 թվականի ապրիլին 238 միլիարդ 975 միլիոն դրամ: 2018 թվականի ապրիլին, խնդրում եմ թվերին ուշադրություն դարձրեք, 94 միլիարդ 206 միլիոն դրամ, սա կրկնում եմ բոլոր աշխատողների, բոլոր գրանցված աշխատավարձն է և այս թիվը 2025 թվականի ապրիլին, 2018 թվականի ապրիլի նկատմամբ աճել է 144 միլիարդ դրամով, կամ խնդրում եմ ուշադրություն, 153%։

Այսինքն, Հայաստանի Հանրապետությունում գրանցված աշխատավարձային ֆոնդը 2025 թվականի ապրիլի դրությամբ ավելի քան կրկնապատկվել է, երկուս ու կես անգամ ավելացել է 2018 թվականի ապրիլի համեմատ։ Այս թիվը դժվար է նույնիսկ մեկնաբանել, ես օրինակ մտածում էի ի՞նչ մեկնաբանեմ, ի՞նչ մեկնաբանություն տամ ես այս թվին, այս տարբերությունը շատի ու քչի մասին չի ամենևին, որովհետև սա մի դեպք չի, որ ասենք, տեսեք, այն ժամանակ քիչ է եղել, հիմա շատ է։ Սա տարբերություն է պետության և չպետության միջև։

Վերադառնալով 238 միլիարդ 975 միլիոն դրամ աշխատավարձի ֆոնդին, չեմ ժխտի, որ այստեղ մտնում են թե այն մարդկանց աշխատավարձերը, որոնք ստանում են 3-4  միլիոն կամ նույնիսկ ավել աշխատավարձ, թե այն մարդկանց աշխատավարձերը, ովքեր ստանում են 80 000 դրամ աշխատավարձ, նաև նրանցը, ովքեր աշխատում են կես կամ մեկ քառորդ դրույթով և դրույքով և ստանում են, ասենք, ավելի քիչ։

Այս կապակցությամբ պիտի անեմ մի հայտարարություն, որը չեմ բացառում, որ կդառնա, ինչպես ասում են, աղմկոտ։ Իսկ հայտարարությունը հետևյալն է, բարձր աշխատավարձ հիմնականում 80-90%-ով ստանում են նրանք, ովքեր մրցունակ կրթություն են ստացել, ցածր աշխատավարձ մոտավորապես 80-90%-ով ստանում են նրանք, որոնք չեն ստացել մրցունակ կրթություն»,– հայտարարեց նա։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին

Իրանում թշնամական ցանցեր են հայտնաբերվել. Ասղար Ջահանգիր

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ֆրանսիայի ԱԺ նախագահի հետ

Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

Ուկրաինան հետախուզում է հայտարարել Կիրիենկոյի նկատմամբ

ԱՄՆ-ն կկրճատի Սիրիայում իր ռազմական ներկայությունը