ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան
Հուլիսի 14, 2025

ՀՀ–ն մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից. Միրզոյան

By Մայիսի 20, 2025 325

Հայաստանը կատարել է անշրջելի ընտրություն՝ դեպի ժողովրդավարություն, դեպի խաղաղություն, դեպի Եվրոպա։ Այդ մասին այսօր ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքի մեկնարկին իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ 

«Մենք կանգնած ենք վճռական պահի առջև։ Մենք վստահ ենք, որ այս վճռական քայլերին մեր եվրոպացի գործընկերները կպատասխանեն նույնքան համարձակ և ռազմավարական ներգրավվածությամբ՝ ամրապնդելով իսկապես փոխադարձ և վերափոխող գործընկերությունը։ Այդպիսով, մենք ձգտում ենք ոչ միայն աջակցության, այլև գործընկերության, ոչ միայն խրախուսանքի, այլև կայուն ներգրավվածության: Միասին մենք կարող ենք ցույց տալ, որ ավելի ու ավելի տրոհված աշխարհում սկզբունքային, համախոհ գործընկերությունները դեռևս կարևոր են»,– ասել է Միրզոյանը:
 
Министр иностранных дел Арарат Мирзоян выступил с речью на открытии региональной встречи послов Европейского Союза в Восточной Европе и Центральной Азии (20 мая 2025) - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2025
ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքը

Նա ընդգծել է, որ Հայաստանը համարձակ քայլեր է ձեռնարկել իր գործընկերային հարաբերությունները դիվերսիֆիկացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում նախարարը նշել է ԱՄՆ հետ համապարփակ Ռազմավարական գործընկերության կանոնակարգի ստորագրումը, ինչպես նաև նշանակալից է համարել ՀՀ իշխանությունների կողմից ակտիվ քայլերի ձեռնարկումը ԵՄ անդամ պետությունների հետ ռազմավարական գործընկերության ընդլայնման ուղղությամբ։

«Հայաստանը մինչև 95% նվազեցրել է պաշտպանական ներկրումների կախվածությունը մեկ աղբյուրից: Զուգահեռաբար, մեր կառավարությունը կարողացել է ավելի ինքնուրույն իրականացնել սահմանային վերահսկողություն, ինչպես նաև դիտարկել էներգետիկ անկախությունն ապահովող այլընտրանքային ուղիներ՝ ներառյալ ատոմային և վերականգնվող էներգիայի ոլորտներում»,– հայտարարել է Միրզոյանը։

Նա անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը` նշելով, որ ՀՀ իշխանությունները հետևողականորեն ձգտում են Ադրբեջանի հետ համապարփակ և ինստիտուցիոնալացված խաղաղության հաստատման։

«Մինչդեռ դեռևս պարզ չէ` արդյո՞ք Ադրբեջանն ունի անկեղծ մտահոգություններ, թե՞ արհեստականորեն ձգձգում է գործընթացը, բայց փաստն այն է, որ երկու երկրների միջև համաձայնեցված Խաղաղության պայմանագիրը դեռ չի ստորագրվել»,– նշել է ԱԳ նախարարը։ 

Министр иностранных дел Арарат Мирзоян выступил с речью на открытии региональной встречи послов Европейского Союза в Восточной Европе и Центральной Азии (20 мая 2025) - Sputnik Արմենիա, 1920, 20.05.2025
ԵՄ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դեսպանների տարածաշրջանային հավաքը

Նա կոչ է արել եվրոպացի գործընկերներին ակտիվացնել իրենց աջակցությունն այս գործընթացին՝ ակնկալելով, որ նրանք հետևողականորեն կընդգծեն Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի անհապաղ ստորագրման անհրաժեշտությունը թե՛ Բաքվի հետ իրենց ուղղակի շփումներում, թե՛ իրենց հրապարակային հայտարարություններում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՌԴ ԱԳՆ-ն բացահայտել է Լավրովի և Ռուբիոյի բանակցությունների մանրամասները

Բիթքոինի փոխարժեքը նոր ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 119 հազ․ դոլարը

Մեծ Բրիտանիայում ինքնաթիռը կործшնվել է թռիչքից հետո

Օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ

«Բարդիների պուրակ» հանգստյան գոտուց անհետ կորած 4-ամյա աղջնակին հայտնաբերել են. նա 2 կմ հեռու է եղել

Թուրքիան ուշադրությամբ հետևում է Աբու Դաբիում Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսված խաղաղ բանակցություններին. Էրդողան

Մյունխենի համաժողովում ելույթը ճիշտ ժամանակին էր, բայց այն չլսվեց. Պուտին

Իտալական դատարանը UniCredit բանկին պարտավորեցրել է լքել Ռուսաստանը

Երեք ժամից ավելի է` որոնում են «Բարդիների պուրակ» հանգստյան գոտում կորած 4-ամյա երեխային

Հրդեհ Անկարայի բազմահարկ շենքում. կան զոհեր և տասնյակ տուժածներ

Լավրովը ժամանել է Չինաստան

Իսրայելի և Սիրիայի ներկայացուցիչները հանդիպել են Բաքվում. AFP

Թավրիզը, Սպահանը և Թեհրանը «թյուրքական քաղաքակրթության կենտրոններ» են. Էրդողան. Fars

Իրանի նախագահը վիրավորում է ստացել. Fars

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 13-ին