ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera
Սեպտեմբերի 10, 2025

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

By Սեպտեմբերի 09, 2025 17

Դոհայի հարվածներից հետո իր առաջին պաշտոնական հայտարարության մեջ պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի հարձակումը նպատակ ուներ խափանել հրադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ բանակցությունները, հաղորդում է Al Jazeera-ն:

 

Խմբավորումը միաժամանակ հաստատել է, որ մահափորձից հետո իր բարձրաստիճան առաջնորդները ողջ են մնացել, միևնույն ժամանակ վեց այլ անձինք, նրանց թվում՝ խմբավորման Գազայի առաջնորդ Խալիլ ալ-Հայյայի որդին և նրա օգնականներից մեկը, ինչպես նաև կատարցի սպա, սպանվել են։

«Սա ևս մեկ անգամ ցույց է տալիս օկուպացիայի հանցավոր բնույթը և համաձայնության հասնելու ցանկացած հնարավորություն խաթարելու նրա ցանկությունը»,- հայտարարել է ՀԱՄԱՍ-ը։

Ավելի վաղ պայթյուններ են գրանցվել Կատարի մայրաքաղաք Դոհայում։ Կատարի արտաքին գործերի նախարարության տվյալներով՝ Իսրայելի հարվածները թիրախավորել են բնակելի շենքերը։ Հարվածների թիրախը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի անդամներն էին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է Իսրայելի հարվածի հետևանքով իր 6 անդամների մասհվան մասին, առաջնորդը ողջ է. Al Jazeera

Հայաստանը հաղթեց Իռլանդիային

Մակրոնը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել պաշտպանության նախարար Սեբաստիան Լըկորնյուին

ԱՄՆ-ը հերքել է Դոհային Իսրայելի հասցրած հարվածներին իր մասնակցությունը. Al Arabiya

Հայաստանի և Ադրբեջանի համար մեկնարկել է համագործակցության և բարեկեցության դարաշրջան. Գերմանիայում ՀՀ դեսպան

Վրաստանն ևս 18 օտարերկրացու է արտաքսել. նրանց թվում Թուրքիայի և Իրանի քաղաքացիներ կան

ՀԱՄԱՍ-ի բանակցային խմբի վրա հարձակումը վկայում է Իսրայելի՝ պատերազմը շարունակելու մտադրության մասին․ Թուրքիայի ԱԳՆ

ԱՄՆ-ն Իսրայելին «կանաչ լույս» է տվել Կատարի մայրաքաղաքին հшրվածելու համար

Դոհայում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչների վրա Իսրայելի հարձակումը միջազգային իրավունքի չափազանց վտանգավոր խախտում է․ Իրանի ԱԳՆ

Վարչապետն ինձ այլ աշխատանք է վստահել. Սանոսյան

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

Նեպալում ցուցարարները հրդեհել են նաև նախագահի նստավայրը

Իսրայելը Դոհայում հարձակվել է ՀԱՄԱՍ-ի վրա՝ հարվածելով բնակելի շենքերին. Կատարի ԱԳՆ

Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը՝ Իռլանդիայի դեմ

Ժամանակ չունեմ. Սասուն Միքայելյանը հրաժարվեց պատասխանել լրագրողների հարցերին