Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան
Սեպտեմբերի 10, 2025

Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան

By Սեպտեմբերի 10, 2025 17

2025 թվականին, 2024–ի համեմատ, ՀՀ պաշտպանական ոլորտում շատ էական ու կտրուկ աճ ենք ունեցել` անհամաչափ աճ` 115 մլրդ դրամի չափով, որը հիմնականում պայմանավորված է եղել հրատապ կարիքներով։ Այդ մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հարցին։

Պատգամավորը վարչապետին հիշեցրեց նրա խոսքերն այն մասին, որ 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերի էական ավելացում հնարավոր է` չլինի կամ ընդհանրապես չլինի։ Նա խնդրեց վարչապետին պարզաբանել, թե աշխարհաքաղաքական զարգացումների այս դինամիկայի մեջ պաշտպանական ծախսերի ի՞նչ ծավալներ են ակնկալվում հաջորդ տարի։

Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ծախսերի մի մասը ՀՀ կառավարությունն ուղղել է պարտքերի ու պարտավորությունների մարմանը, այդ թվում` պաշտպանության ոլորտում։

«Այն վարկերը, որոնք պետք է 2030 կամ 2035 թվականներին մարենք, հարմար ենք գտել, որ հետագա պարտքային բեռը նվազեցնենք»,– հայտարարեց Փաշինյանը` ավելացնելով, որ միջնաժամկետով ծրագրերով եթե նայում ենք, ապա 2026 թվականին, 2024 թ–ի համեմատ, պաշտպանական ծախսերն ունեն բնականոն աճ։

Նա նշեց, որ 2026 թվականին պաշտպանական ծախսերի ավելացում չնախատեսելը պայմանավորված է հենց իր այս նշած հանգամանքով։

Փաշինյանի խոսքով` կան նաև այլ գործոններ, որոնք, ըստ անհրաժեշտության, նա կարող է պատգամավորների առաջ հրապարակել միայն դռնփակ ռեժիմով։ 

«Այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, ոչ միայն որևէ սպառնալիք չի պարունակում կամ խոցելի չի դարձնում մեր անվտանգային համակարգը կամ խնդիր չի առաջացնում, այլ ընդհակառակը` մենք բնականոն զարգացման մեջ ենք»,– վստահեցրեց ՀՀ վարչապետը։ 

Հիշեցնենք` ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոնում Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրման ֆոնին երկրի իշխանությունները ծրագրում են 2026 թվականի բյուջեում նվազեցնել պաշտպանական ծախսերի մասնաբաժինը 2025 թվականի համեմատ:

Հավելենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրեցին 7 կետից բաղկացած համատեղ հռչակագիր, որով նախատեսվում է Հայաստանի հարավային հատվածով (Սյունիքի մարզ) ռազմավարական տարանցիկ ճանապարհ ստեղծել, որը կկոչվի «Թրամփի ուղի» (TRIPP) և Ադրբեջանին առևտրային հասանելիություն կապահովի դեպի Նախիջևան: ԱՄՆ–ն ճանապարհը վարձակալում է 99 տարով` ևս 99 տարով երկարաձգելու հնարավորությամբ։

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն էլ Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրեցին «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ Կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. Միրզոյան

Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին

Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Ռուսաստանի նախագահին

Սիգուրնի Ուիվերը «Ավատար» ֆիլմի շարունակության մասին. «Այն նույնքան արդիական է, որքան էպիկական»

Հնարավոր է` ՀՀ–ում ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանություն ներդրվի 2026 թվականից