Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին
Սեպտեմբերի 10, 2025

Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին

By Սեպտեմբերի 10, 2025 15

ԱՄՆ–ի հետ համատեղ երկաթուղու հարց է քննարկվում։ Ազգային ժողովում այս մասին հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ 

«Հենց այսօր ավելի են ինտենսիվացել աշխատանքները ամերիկյան կողմի հետ` հասկանալու հայ–ամերիկյան համատեղ հայաստանյան երկաթուղու, մյուս ենթակառուցվածքների հետ կապված հարցերը, քանի որ տեխնիկական պայմաններ կան, որոնք պետք է բանակցել»,– ասաց Միրզոյանը։ 

Նա ընդգծեց` Հայաստանի շահն է հնարավորինս արագ իրականացնել գործընթացներն ու արագ հասնել ապաշրջափակման։

«Մի՛ մոռացեք, որ Հայաստանը 30+ տարիներ եղել է ապաշրջափակման մեջ, ու առաջին հերթին ապաշրջափակումը մեզ է հարկավոր, մենք ենք հնարավորություններ ստանում` մեր հռչակած սկզբունքների հիման վրա»,– հավելեց նախարարը։

Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 16-ին հայտարարեց, որ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը պետք է իրականացվի այն երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և իրավասության պահպանմամբ, որոնցով անցնում է: Նա չբացառեց, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի կառավարումը Սյունիքով կարող է փոխանցվել մասնավոր ընկերության։ Փաշինյանը նշեց, որ Սյունիքի ճանապարհի արտապատվիրակմամբ հետաքրքրված է ոչ միայն ԱՄՆ-ն, այլև ԵՄ–ն, իսկ Հայաստանին հետաքրքիր է ԱՄՆ-ի և ԵՄ-ի շահագրգռվածությունը։

Ավելի ուշ իշխող «Քաղաքացիական պայմանագրից» հայտարարեցին, որ Հայաստանը հրաժարվել է Սյունիքով ճանապարհը վարձակալության տալու գաղափարից։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ Կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub

Սահմանազատման գործընթացում կարող են լինել նորություններ. Միրզոյան

Հայ–ամերիկյան համատեղ երկաթուղու հարց է քննարկվում. Միրզոյանը` ապաշրջափակման մասին

Ինչու 2026 թ–ին ՀՀ պաշտպանական ծախսերը չեն ավելանա․ Փաշինյան

Հայաստանում 3 նոր հանրապետական նշանակության մարզադաշտեր կլինեն․ ԿԳՄՍ նախարար

Նեպալում ավելի քան 7500 կալանավոր է փախել բանտերից անկարգությունների ընթացքում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Ռուսաստանի նախագահին

Սիգուրնի Ուիվերը «Ավատար» ֆիլմի շարունակության մասին. «Այն նույնքան արդիական է, որքան էպիկական»

Հնարավոր է` ՀՀ–ում ֆիլմերի հայերեն պարտադիր թարգմանություն ներդրվի 2026 թվականից