Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր
Դեկտեմբերի 01, 2025

Երևանում վիճաբանությnւն և ծեծկռտnւք է տեղի ունեցել․ կա վիրшվոր

By Սեպտեմբերի 09, 2025 98

Shamshyan.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 3-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Բաղյան փողոցի շենքերից մեկում ծեծկռտուք է տեղի ունենում։

Ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 21։30-ի սահմաններում նշված հասցեում վիճաբանության ժամանակ Կոտայքի մարզի բնակիչներ 45-ամյա Նաիրի Ն․-ն, 38-ամյա Նարեկ Ն․-ն և 26-ամյա Ալբերտ  Վ․-ն հարվածներ են հասցրել Երևանի բնակիչ 24-ամյա Հովհաննես Ս․-ի մարմնի տարբեր մասերին պատճառելով մարմնական վնասվածք, այդ ընթացքում Նարեկ Ն․-ն մկրատով ցանկացել է վնասել Հովհաննես Ս․-ին։

Նույն օրը ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած ծակած վերք» ախտորոշմամբ «Հրազդան» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Ալբերտ Վ․-ն, ով բժիշկներին հայտնել է, որ նշված վնասվածքը ստացել է նույն օրը Նոր Նորքի 3-րդ զանգվածում դանակահարվելու հետևանքով։

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողների կողմից ձեռնարկվում են միջոցառումներ Նաիրի Ն․-ին, Նարեկ Ն․-ին և Ալբերտ Վ․-ին հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Առաջիկա շաբաթը կարող է շրջադարձային լինել Ուկրաինայի հարցով. Կալաս

Վիլնյուսի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը

Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 2-ին. Պեսկով

Ռուսաստանի վրա նույնպես պետք է ճնշnւմ գործադրել բանակը կրճատելու համար. Կալլաս

Երեխայի ծնունդի ժամանակ կտրվի միանվագ 500 հազար դրամ, իսկ մինչև 6 տարեկանը՝ ամսական 50 000

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները