Նեթանյահուն ամոթանք է տվել
Սեպտեմբերի 11, 2025

Նեթանյահուն ամոթանք է տվել

By Սեպտեմբերի 10, 2025 13

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն ամոթալի է անվանել Կատարի վրա հարվածից հետո Իսրայելի հասցեին բազմաթիվ երկրների քննադատությունը: Ըտս նրա՝ հրեական պետությունը, ընդհակառակը, արժանի է ծափահարությունների իր սկզբունքային դիրքորոշման և ահաբեկչության դեմ պայքարին ուղղված վճռական գործողությունների համար:

Նեթանյահուն Կատարի մայրաքաղաքի վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը համեմատել է Աֆղանստանում ԱՄՆ-ի իրականացրած արշավանքի հետ, որը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումներից հետո: Ըստ վարչապետի՝ այդ իրադարձությունների անալոգը Իսրայելի ժամանակակից պատմության մեջ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների իրականացրած հարձակումն էր, իսկ Դոհայի վրա հարվածը, որտեղ ենթադրաբար գտնվում էր ՀԱՄԱՍ-ի բարձրագույն ղեկավարությունը, իր տեսանկյունից միայն արմատականների դեմ ուղղված պատասխան գործողությունների շարունակությունն էր:

 

«Այժմ աշխարհի տարբեր երկրներ դատապարտում են Իսրայելին։ Նրանք պետք է ամաչեն։ Ի՞նչ արեցին նրանք, երբ Ամերիկան ​​սպանեց Ուսամա բեն Լադենին։ Արդյո՞ք նրանք ասացին. «Օ՜, ինչ սարսափելի բան արեցինք մենք Աֆղանստանի կամ Պակիստանի հետ»։ Ոչ, նրանք ծափահարեցին։ Նրանք պետք է ծափահարեն Իսրայելին նույն սկզբունքներն ընդունելու և դրանք իրականացնելու համար»,- պնդեցլ է Նեթանյահուն։

 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Նեթանյահուն ամոթանք է տվել

Ելույթի ժամանակ կրակել են ԱՄՆ քաղաքական գործիչ, Թրամփի կողմնակից Չարլի Քըրքի վրա

ԱՄՆ-ն կարող է սահմանափակել Չինաստանից դեղերի ներմուծումը. NYT

Բողոքի ցույցեր և անկարգություններ Ֆրանսիայում՝ նոր կառավարության փոփոխության ֆոնին. ձերբակալվել է ավելի քան 300 մարդ

ԵՄ-ն Ուկրաինային 6 միլիարդ եվրոյի ռազմական վարկ է  խոստանում ԱԹՍ-ների մշակման համար

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է արդեն 12 անօդաչու թռչող սարքերի բեկորների հայտնաբերման մասին

Միշուստինը Սերգեյ Սոլոմինին Հայաստանում առևտրային ներկայացուցիչ է նշանակել

Ուրսուլա ֆոն դեր Լյայենին անվստահություն հայտնելու նոր քվեարկություն կնախաձեռնվի

Եթե անգամ երդվեն, որ «Զանգեզուրի միջանցքը» ՀՀ–ի հետ կապ ունի, չհավատաք. Փաշինյան

Ոչ մեկին մի հավատացեք, այդ թվում ինձ. բացեք ու կարդացեք այն, ինչ ստորագրված ու հրապարակված է. Միրզոյան

Սեր և դավաճանություն. ինչն է միավորում անհավատարիմ ամուսիններին

Չի լինելու կոմպրոմիս, բացառված է, Կտրիճ Ներսիսյանը պետք է գնա․ Կուլմինացիան պատկերացնում եմ Էջմիածնի կենտրոնական հրապարակում․ Փաշինյան

Չինաստանը ԱՄՆ-ին զգուշացրել է չմիջամտել իր ներքին գործերին

Ռազմավարական գործընկերությունն ամուսնություն չէ․ Փաշինյանը արտաքին քաղաքականության մասին

Նեպալի նախկին վարչապետի կինը ողջ է, բայց ծայրահեղ ծանր վիճակում է. Khabarhub