Սեպտեմբերի 11-ից Սև ծովից Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն:
ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Հայաստանի ողջ տարածքում սպասվում են անձրև ու ամպրոպ: Ջերմաստիճանը նվազելու է 5-6 աստիճանով:
Սւորենյանի հավաստմամբ՝ սեպտեմբերի 11-ից ՀՀ ամենաշոգ շրջաններում այլևս շոգեր չեն լինի: