Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը
Սեպտեմբերի 11, 2025

Արմեն Գրիգորյանը Թեհրանի ֆորումում հերքել է «Զանգեզուրի միջանցք» նախագծի գոյությունը

By Մայիսի 18, 2025 256

Թեհրանում անցկացվող Միջազգային երկխոսության համաժողովում Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցք» կոչվող նախագիծը գոյություն չունի։ Irna իրանական լրատվական գործակալությունը մեջբերում է Գրիգորյանի խոսքերը, համաձայն որոնց՝ Հայաստանը երբեք չի օգտագործել միջանցք տերմինը, և նման ձևակերպում չկա քննարկումների օրակարգում։

«Ոչ մի միջանցքի մասին խոսք չկա։ Մենք խոսում ենք տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, խաղաղության հաստատման և զարգացման ուղիներ գտնելու մասին»,- ասել է Գրիգորյանը։

Գրիգորյանն անդրադարձել է նաև «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին՝ այն ներկայացնելով որպես տնտեսական ենթակառուցվածքների զարգացման ծրագիր։

Անդրադառնալով Իրանում ապրող հայ համայնքին՝ Գրիգորյանն ասել է, որ հպարտ է Իրանի հայ համայնքով, որը ակտիվ դերակատարություն ունի երկրների հարաբերություններում։
Ֆորումի շրջանակներում Արմեն Գրիգորյանը հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ, ով իր ջերմ ողջյունն է փոխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով Իրան է մեկնել մայիսի 16-ին։ Նա արդեն հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի, Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի, Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ, քննարկել նրանց հետ երկկողմ հարաբերությունների ներկա կարգավիճակը, մտքեր փոխանակել տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Սրբուհի Գալյանը մեկնաբանել է իր մոտալուտ հրաժարականի մասին լուրերը

Լեհաստանն ամբողջությամբ փակում է Բելառուսի հետ սահմանը. ԱԳՆ

Ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքի մահվան առնչությամբ ԱՄՆ-ի ողջ տարածքում կխոնարհվեն դրոշները

Հայ–ադրբեջանական պատվիրակությունները հանդիպել են Սյունիքի և Զանգելանի հարավային մասում

Թուրքական մեդիակայսրության ընկերություններում զանգվածային ձերբակալություններ են իրականացվել

Թուրքիան մինչև տարեվերջ սկսելու է 4-օրյա աշխատանքային շաբաթվա անցնելու փորձնական նախագիծ

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է պաշտպանության համար գրեթե 900 միլիարդ դոլարի հատկացումը

Մասկն առաջինն է, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը

ԱՀԿ-ն կշարունակի մնալ Գազա քաղաքում

Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 11-ին

Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Փորձելու եմ հետ բերել Հենրիխ Մխիթարյանին. Եղիշե Մելիքյան

Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 5-7 աստիճանով, սպասվում է անձրև. եղանակի տեսություն

Ինչո՞ւ է ՀՀ–ում վերջին 6 տարիներին բարձրագույն կրթություն ստացողների թիվը 25 %-ով պակասել

Մոսկվայում փակվել են Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովի ռեստորանները