Սակագնի վերանայումը վերաբերում է 1 ուղևորատոմսին. փաթեթների արտոնությունները կպահպանվեն
Հուլիսի 14, 2025

Սակագնի վերանայումը վերաբերում է 1 ուղևորատոմսին. փաթեթների արտոնությունները կպահպանվեն

By Հունվարի 29, 2025 56

Սակագնի վերջին վերանայումը վերաբերում է միայն 1 ուղևորատոմսին։ Եթե հունվարի 31-ի ավագանու արտահերթ նիստում որոշումն ընդունվի, փետրվարի 1-ից մեկ ուղևորատոմսի արժեքը կսահմանվի 150 դրամ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքային իշխանությունները որոշել են մեկ ուղևորության արժեքը հիմա էլ 150 դրամ սահմանել` 300 դրամի փոխարեն։

Նրա խոսքով՝ 1 ուղևորատոմսի դեպքում որևէ արտոնյալ պայման, զեղչ չի գործելու։ Փետրվարի 11-ի ավագանու նիստում նախատեսվում է վերանայել նաև 10-անգամյա ուղևորության փաթեթի արժեքը՝ 2000 դրամից այն դարձնելով 1500 դրամ։ Մյուս փաթեթների արժեքները՝ 1-ամսյա, 3-ամսյա և 1 տարվա համար կպահպանվեն։ Այս փաթեթների համար կգործեն նաև արտոնյալ պայմանները հատուկ խմբերի համար։

Նրանք, ովքեր արդեն ձեռք են բերել փաթեթներ կամ դա կանեն մինչև փետրվարի 28-ը, ապա որպես բոնուս ևս մեկ ամիս կստանան։ Սա նշանակում է՝ եթե անձը ձեռք է բերել 1 ամսվա փաթեթ, ապա որպես բոնուս նրա փաթեթը կերկարացվի ևս մեկ ամսով։

Կոստանյանի խոսքով՝ սա արվում է քաղաքացիներին փաթեթներից օգտվելու դրական կողմերը ցույց տալու համար։ Ինչ վերաբերում է փաթեթների արժեքների վերանայմանը, ըստ Կոստանյանի, առայժմ նման բան չի նախատեսվում։

Նշենք, որ Ավինյանը դեռ երեկ` գործակարգավարական վերջին նիստի ժամանակ շարունակում էր պնդել, որ կայուն ու որակյալ տրանսպորտային համակարգ ունենալու համար հնարավոր չէ գործող սակագնով շարունակել։ Նա ասել էր՝ հետքայլ չի լինի` հանրային տրանսպորտը նոր սակագներով կսկսի գործել փետրվարի 1-ից։

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից բոլոր ավտոբուսներում կապարակնքված են մետաղադրամ ընդունող սարքերը, ամբողջական անցում է կատարվել էլեկտրոնային վճարման համակարգի։

Տրանսպորտի ուղեվարձը հնարավոր է վճարել «Telcell» ընկերության տեղադրած վալիդատորների, վճարային սարքերի միջոցով. քաղաքացին գնում է կտրոնը և դրա դիմաց ստանում QR կոդ։ Հնարավոր է վճարել նաև բանկային քարտերի միջոցով։

Դեռ նախորդ տարվանից բազմաթիվ քաղաքացիներ խնդիրների առաջ են կանգնում. հաճախ վճարային սարքերն անվավեր կտրոններ են տրամադրում կամ գումարը «կուլ են տալիս», բայց կտրոն չեն տալիս, իսկ բանկային քարտերով երբեմն վճարել չի լինում։ Խնդիրներ լինում են նաև վալիդատորների հետ. դրանք հաճախ ուղղակի չեն աշխատում։

Հիշեցնենք նաև, որ Երևանում հանրային տրանսպորտի ուղեվարձի նոր սակագներ կգործեն փետրվարի 1-ից։ Երևանի քաղաքապետարանը հանրային տրանսպորտից օգտվելու համար առաջարկում էր 8 տեսակի ուղետոմս։

Rate this item
(0 votes)
Last modified on Չորեքշաբթի, 29 Հունվարի 2025 11:47

Լրահոս

Ֆոտո

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը

Շատ խիստ մաքսատուրքեր կսահմանենք Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ

Ռուսաստանում անհետացել է Մի-8 ուղղաթիռը, որում 5 մարդ է եղել

Այսօր շատ խոշոր գործարք կնքեցինք, և Ուկրաինա Patriot կուղարկենք. Թրամփ

Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցությունների չի գնա ուրանի հարստացումից հրաժարվելու պայմանով

Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով կմատակարարվի Սիրիա

ՀՀ-ն չի քննարկում սեփական ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողությունը երրորդ կողմի արտապատվիրակելը. վարչապետի խոսնակ

Թրամփը սպառնում է և Մոսկվային 50 օր ժամանակ է տալիս. «Ես շատ դժգոհ եմ Ռուսաստանից»

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը շուտով հաջողությամբ կկարգավորվի․ Թրամփ

Պատրաստ ենք 100 տարով վարձակալել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային միջանցքը. Թուրքիայում ԱՄՆ դեսպան

Հայաստանից ավելի քան 200 դիմորդ սեպտեմբերից անվճար կսովորի Ռուսաստանի համալսարաններում

ԵՄ-ն հաստատեց իր աջակցությունը «Խաղաղության խաչմերուկին». համատեղ հայտարարություն

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը կայցելի Հայաստան

Զելենսկին փոխվարչապետ Յուլյա Սվիրիդենկոյին առաջարկել է գլխավորել Ուկրաինայի կառավարությունը

Մենք կանանց պակաս ունենք. Պուտին