Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը վաղը կմեկնի Իրան։ Տեղեկությունը հայտնում է ԱԽ մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Գրիգորյանին Թեհրան է հրավիրել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Այցի ընթացքում նախատեսված են աշխատանքային հանդիպումներ»,– ասված է հաղորդագրությունում: