Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև
Օգոստոսի 27, 2025

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները. Ալիև

By Օգոստոսի 27, 2025 17

Հայաստանը լուրջ հետևանքների կբախվի, եթե խախտի Վաշինգտոնի պայմանավորվածությունները,  Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ալիևը:

«Դժվար է ասել, և ես կարող եմ միայն կռահել և հույս ունենալ, որ ոչինչ չի խանգարի այս գործընթացին։ Բայց, կրկին, ես բացարձակ երաշխիք չունեմ, քանի որ լավ ծանոթ չեմ Հայաստանի ներքին քաղաքականությանը։

Մենք գիտենք, որ հաջորդ ամռանը խորհրդարանական ընտրություններ են լինելու։ Եվ մենք գիտենք, որ նրանք աշխատում են նոր սահմանադրության նախագծի վրա։ Բայց եթե ուժեղ արտաքին միջամտություն լինի, ապա այո, կարող ենք մտածել, որ դա կարող է խաթարել նախկինում համաձայնեցված հարցերը»,- նշել է նա:

Rate this item
(0 votes)

Լրահոս