Արմավիրի մարզում ատեստավորվել է 654 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցություն
Օգոստոսի 28, 2025

Արմավիրի մարզում ատեստավորվել է 654 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցություն

By Օգոստոսի 28, 2025 7

Արմավիրի մարզում կայացել է հանրակրթական, նախադպրոցական և արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենների օգոստոսյան խորհրդակցությունը, որը վարել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Հանդիպմանը մասնակցել են Արմավիրի մարզպետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար, մարզպետի պարտականությունները կատարող Բարսեղ Նիկողոսյանը, ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը, «ԿԶՆԱԿ» հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար Ժաննա Հարությունյանը, կրթության ոլորտի պատասխանատուներ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

Խորհրդակցությունը մեկնարկել է «Տարվա լավագույնները 2024–2025» մրցույթի հաղթող 7 մանկավարժների պարգևատրմամբ, որոնք ստացել են ԿԳՄՍ նախարարության շնորհակալագրեր:

Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն ամփոփել է նախորդ ուսումնական տարվա արդյունքները և ներկայացրել առաջիկա ծրագրերը:

Ըստ նրա՝ 2024-2025 ուսումնական տարում նոր չափորոշիչը կգործի 1-11-րդ դասարաններում, իսկ 12-րդ դասարանի համար կգործարկվի 2025-2026 ուստարվանից։ Ներկայացվել են նաև մի շարք իրավական կարգավորումներ՝ ֆինանսական և ուսումնական գործընթացների կազմակերպման վերաբերյալ։ Նախարարի տեղակալը կարևորել է կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (ԿՏՏՀ) տվյալների ճշգրիտ և ամբողջական լրացումը՝ նշելով, որ դրանք ուղղակիորեն ազդում են ֆինանսավորման վրա։2025-2026 ուսումնական տարին հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթական միջավայրի տարի»։

Նախաձեռնության նպատակն է դպրոցներում ձևավորել բռնությունից զերծ, առողջ և պաշտպանված կրթական մթնոլորտ։ Այս շրջանակում նախատեսվում են մի շարք ծրագրեր և միջոցառումներ։Արաքսիա Սվաջյանը նաև անդրադարձել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին՝ նշելով, որ Արմավիրի մարզում ներկայում վերակառուցման, նորոգման և կառուցման փուլում է 37 դպրոց, որից 4-ն արդեն շահագործման է հանձնվել։ Մարզի 87 դպրոց արդեն համալրվել է ԲՏՃՄ լաբորատոր սարքավորումներով, իսկ մյուսները համալրման փուլում են։ Նա հորդորել է դրանք նպատակային օգտագործել՝ բարձրացնելով բնագիտական առարկաների դասավանդման որակը։

Անդրադառնալով ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացին՝ նախարարի տեղակալը հայտնել է, որ Արմավիրի մարզում 654 ուսուցիչ արդեն անցել է ատեստավորում, իսկ 42-ը ունեն տարակարգ։ Նա հիշեցրել է, որ հայտագրումը բաց է մինչև սեպտեմբերի 30-ը։Քննարկվել է նաև երկարօրյա ուսուցման ծառայության կիրառումը։ Արաքսիա Սվաջյանը շեշտել է, որ այդ ծառայությունը նոր գործիք է՝ ուղղված կրթության որակի բարելավմանը և սովորողների կարիքների հասցեագրմանը։ Խորհրդակցության մասնակցիները նաև իրենց հուզող հարցերն են ուղղել պաշտոնյաներին:

Նշենք, որ խորհրդակցությունից առաջ Արմավիրի քաղաքային զբոսայգում կազմակերպվել էր «Կրթական էքսպո» ցուցահանդես, որտեղ ներկայացվել էին մարզի դպրոցների լավագույն նախագծային աշխատանքները։ Մասնակիցները ծանոթացել են նախագծերին, զրուցել աշակերտների և ուսուցչական կազմի հետ:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՀԷՑ-ի թեման ավարտված է. ով համաձայն չէ, թող դիմում գրի. Փաշինյան

ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագրում որևէ գաղտնիք չկա, մենք դրանք առաջիկայում կհրապարակենք. Փաշինյան

ԵԱՏՄ–ից դուրս գալը հնարավոր է. երբ գա այդ պահը, մենք կկայացնենք որոշում. Փաշինյան

Փաշինյանը մեղադրեց Բայդենի վարչակազմին ձախողման մեջ. «Թրամփի օրոք ՀՀ-ն ամենապակաս խոցելի վիճակում է»

Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարները նշանակալի հանդիպում կունենան․ դեսպան

Ծաղկաձորում էլիտար շենքի մոտ հայտնաբերվել է տղամարդու 2 մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց

Ես կմնամ հայ ժողովրդի բարեկամը․ Իրանի դեսպանը սեպտեմբերին ավարտում է իր առաքելությունը ՀՀ-ում

Կտրիճ Ներսիսյանը ճիշտ կանի` օր առաջ հեռանա, որ Էջմիածնի հավաքը չդառնա անբեկանելի իրողություն. Փաշինյան. Տեսանյութ

Կառավարությունը հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

Հայաստանի եղանակը մեզ մի փոքր զարմացրեց․ Օլիմպիայի գլխավոր մարզիչ

Կիմ Չեն Ընը և Վլադիմիր Պուտինը Պեկինում կմասնակցեն ռազմական շքերթի

Արմավիրի մարզում ատեստավորվել է 654 ուսուցիչ. օգոստոսյան խորհրդակցություն

Չենք կարող ապագայի համար կանխատեսում անել, չենք ասում խաղաղության պայմանագիր է կնքվել․ Միրզոյան

ՔՊ-ի հույսերն Էջմիածնի հարցում չեն արդարանում. «Հրապարակ»

Քանի որ հայտարարագրման համակարգը ձախողվել է, որոշել են մանրմունր «բարեգործություններ» անել․ «Փաստ»