Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը
Հոկտեմբերի 16, 2025

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

By Օգոստոսի 28, 2025 90

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով՝ հաստատվել է 2025-2026 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների 5-12-րդ դասարանների յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը: Այս մասին հաղորդում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։

 

Գերատեսչությունից հիշեցնում են, որ ՀՀ պետական և ոչ պետական հանրակրթական դպրոցների 1-4-րդ դասարանների սովորողների դասագրքերը տրամադրվում են անվճար՝ համաձայն «Կրթության մասին» ՀՀ օրենքի: Նշված դասարանների դասագրքերի արժեքը հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին:

Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին:

 

5-12-րդ դասարաններում սովորողների դասագրքերը տրամադրվում են տարեկան վարձավճարով: Նշված դասարանների դասագրքերի համար սահմանվել է առնվազն 5 տարի օգտագործման ժամկետ:

ՀՀ դպրոցներում հանրակրթության պետական չափորոշչի ներդրման գործընթացով պայմանավորված` 1-11-րդ դասարաններում, իսկ հաջորդ ուսումնական տարվանից նաև 12-րդ դասարանում ուսուցումն իրականացվելու է նոր ստեղծված դասագրքերով:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով