Թրամփը դժգոհ է. Սպիտակ տունը Կիևում ռուսական հարվածների մասին
Օգոստոսի 29, 2025

Թրամփը դժգոհ է. Սպիտակ տունը Կիևում ռուսական հարվածների մասին

By Օգոստոսի 28, 2025 13

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը Սպիտակ տան ճեպազրույցի իր բացման խոսքում չի հիշատակել Ռուսաստանի կողմից Կիևի վրա գիշերային հարվածի մասին, փոխարենն անդրադարձել է ԱՄՆ ներքին հարցերին, գրում է Sky News-ը։ 

Սակայն լրագրողուհին բարձրացրել է հարձակման հարցը՝ հարցնելով՝ արդյո՞ք Սպիտակ տունը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին «խաղաղության խոչընդոտ» է համարում:

Լևիթը պատասխանել է, որ Թրամփը «դժգոհ է, բայց ոչ՝ զարմացած»։

«Դրանք երկու երկրներ են, որոնք շատ երկար ժամանակ պատերազմի մեջ են։ Ռուսաստանը սկսել է այդ հարձակումը Կիևի վրա, և նմանապես, Ուկրաինան վերջերս հարձակում է սկսել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա»,- ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ 

Նա հավելել է, որ Թրամփը ցանկանում է, որ պատերազմն ավարտվի, բայց «երկու երկրների առաջնորդները ևս պետք է ցանկանան, որ այն ավարտվի»։

Rate this item
(0 votes)

Լրահոս