Մոտակայքում ոչ մի փրկարար չկար. Քոբուլեթիում խեղդված տղայի նշանածը պատմել է դեպքի մասին
Հոկտեմբերի 16, 2025

Մոտակայքում ոչ մի փրկարար չկար. Քոբուլեթիում խեղդված տղայի նշանածը պատմել է դեպքի մասին

By Օգոստոսի 28, 2025 106
Քոբուլեթիում օգոստոսի 26–ն տեղի ունեցած դժբախտ պատահարի ժամանակ ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել: Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել խեղդված երիտասարդի նշանածը` Արեանա Գրիգորյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սև ծովում` Քոբուլեթիի տարածքում, խեղդվել է 24 տարեկան Սերգեյ Հակոբյանը, նշանածին հաջողվել է փրկել։
 
«Ուզում եմ, որ բոլորը դադարեն սուտ լուրերի տարածումը։ Ինձ ոչ ոք չի փրկել․ ես ինքս եմ դուրս եկել ջրից։ Ավելին ասեմ՝ նորից հետ եմ նետվել ջուրը, որ կարողանամ նաև իրեն փրկել։ Երբ մենք ջուրն ենք մտել, ալիքները այդքան շատ չեն եղել․ միանգամից է ուժեղացել։ Իսկ այդ պահին ոչ մի փրկարար մոտակայքում չի եղել, որ օգնության գար․ նրանք շատ ուշ են եկել»,–սոցցանցում գրել է Արեանա Գրիգորյանը` հորդորելով սուտ լուրեր չտարածել։
 
Հավելենք, որ երիտասարդը Գառնի համայնքի բնակիչ էր։ Նա Քոբուլեթի հանգստի էր մեկնել նշանածի ընտանիքի հետ:
Տղան ընտանիքի ավագ որդին էր, 44-օրյա պատերազմի մասնակից. նա 2020 թվականին ժամկետային զինծառայող է եղել ՀՀ զինված ուժերում։
Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով