Կառավարությունը հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները
Հոկտեմբերի 16, 2025

Կառավարությունը հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները

By Օգոստոսի 28, 2025 64

Կառավարությունը հաստատեց 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումները։ Նիստի ընթացքում հարցը զեկուցեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ընթացիկ տարվա ընթացքում լոլիկի մթերման գործընթացին աջակցելու անհրաժեշտությամբ։ «2024 թվականին ամբողջ տարվա ընթացքում մթերվել է 15 հազար 200 տոննա լոլիկ, այնինչ 2025 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ՝ ավելի քան 8800 տոննա լոլիկ, որը շուրջ 5000 տոննայով գերազանցում է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշը։ Տոմատի մածուկի արտադրման նպատակով լոլիկը մթերվում է 40-45 դրամով, իսկ արտադրված տոմատի մածուկի մեկ կիլոգրամի ինքնարժեքը կազմում է շուրջ 450 դրամ։ Վերջին տարիներին արձանագրվել է տոմատի մածուկի միջազգային գների անկում, և տեղական արտադրության տոմատի մածուկը գնային առումով մրցունակության խնդիր ունի ոչ միայն միջազգային, այլ նաև հայկական շուկայում։ Տոմատի մածուկի շուկայում ստեղծված իրավիճակում տեղական հումքով տոմատի մածուկ արտադրող տնտեսվարողները շահագրգռված չեն լոլիկի մթերումների իրականացմամբ։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության գնահատականների՝ ընթացիկ տարում առկա է շուրջ 7000 տոննա լոլիկի մթերման խնդիր»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ներկայացրեց Պապոյանը։

Նախարարը մանրամասնեց՝ նախագծով առաջարկվում է 2025 թվականի լոլիկի մթերումների գործընթացի կազմակերպման համար տոմատի մածուկի արտադրության նպատակով լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին տրամադրել աջակցություն՝ հետևյալ պայմաններով.

2000 տոննան ներառյալ  լոլիկի մթերումներ իրականացնող տնտեսվարողներին սուբսիդիա չի տրամադրվում։

2000 տոննան գերազանցող մթերված լոլիկի յուրաքանչյուր 1 կիլոգրամի դիմաց տրամադրվում է 10 դրամի աջակցություն։ Աջակցության տրամադրման համար նախապայման է սահմանվում, որ մթերվող լոլիկի նվազագույն գինը չի կարող լինել 40 դրամից ցածր, և լոլիկի ամբողջ ծավալը պետք է մթերվի։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով