Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի
Հոկտեմբերի 16, 2025

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

By Օգոստոսի 27, 2025 84

Google Maps-ը Սոթքի հանքավայրի հատվածում փոխել է հայ-ադրբեջանական սահմանային գիծը հօգուտ Ադրբեջանի:

Երկու երկրների միջև խորհրդային սահմանն անցնում էր հենց հանքավայրով։ 2020 թվականի պատերազմից հետո դրա մեծ մասը հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Sputnik Արմենիան նկատել է սակայն, որ Google Maps-ի քարտեզի վրա նախկին սահմանը փոխվել է ոչ Հայաստանի օգտին։

Այսպես, քարտեզի վրա դեղին գույնով նշված է ներկայիս սահմանը (ըստ Google-ի), նարնջագույնով՝ նախկինը (մոտավորապես):

Հայ-ադրբեջանական սահմանը Սոթքի հանքավայրի տարածքում ըստ Google-ի քարտեզի - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2025
Հայ-ադրբեջանական սահմանը Սոթքի հանքավայրի տարածքում ըստ Google-ի քարտեզի

Հայտնի չէ, թե կոնկրետ երբ են կատարվել փոփոխությունները, սակայն, ամենայն հավանականությամբ, դա տեղի է ունեցել 2023-2025 թվականներին։

Նշենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար հիմք են ծառայում ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի քարտեզները, ոչ թե Google-ի։ Սակայն 2020 թվականի պատերազմից հետո ադրբեջանական ԶՈւ-ն իր դիրքերը տեղակայել է նախկին խորհրդային սահմանին՝ տեղում կիրառելով հենց առցանց ծառայության քարտեզները։
Հավելենք նաև, որ նախկին սահմանն առցանց քարտեզի վրա ավելի շատ էր համընկնում ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի 1978 թ. քարտեզում արձանագրված սահմանի հետ:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսից Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերական գնդակոծությունների հետևանքով Սոթքի բացահանքում աշխատանքը դադարեցվել է։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Փաշինյանին է փոխանցել Արամ Ա կաթողիկոսի ջերմ ողջույններն ու օրհնությունը

Իրանն ու Բելառուսը վստահություն են հայտնել հարաբերություններն ընդլայնելու կապակցությամբ

Օրենսդրական առաջարկով հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից

Բաքվի և Փարիզի միջև տարաձայնություններն անցյալում են. Ալիև

Օտարերկրացիներին ՀՀ-ում կացության կարգավիճակների տրամադրման գործընթացը կթվայնացվի

Չինացի գործակալներն ամեն օր սպшռնում են Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգությանը. ՄԹ հետախուզության տնօրեն

Հենց հիմա խոսում եմ Պուտինի հետ․ Թրամփ

Ճապոնիայում տղամարդկանց գենետիկ անպտղության բուժման միջոց են գտել

ՌԴ պաշտպանության փոխնախարարը կհեռանա պաշտոնից

Երբ Եվրոպայի մնացած մասը քննարկում է աշխատանքային ժամերը կրճատելու հարցը, Հունաստանում այն ավելացնում են

Մենք, անկասկած, կհասնենք այս պшտերшզմի բոլոր նպատակներին․ Նեթանյահու

Թրամփն այսօր հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ

Հունաստանն ընդունել է աշխատանքային ժամերը երկարաձգող օրինագիծը

Կիևը չի ցանկանում բանակցություններ վարել. Կրեմլ

Սիրիայում ՌԴ ռազմակայանների թեման եղել է Պուտինի և աշ-Շարաայի հանդիպման օրակարգում. Պեսկով