Վրաստանի Քոբուլեթի քաղաքում հայ 24-ամյա երիտասարդ է ջրահեղձ եղել։ Սերգեյ Հակոբյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Տեղեկությունը հայտնել է գյուղի վարչական ղեկավար Տիգրան Պողոսյանը։
Վարչական ղեկավարը նշեց, որ Սերգեյը հանգստի էր մեկնել Քոբուլեթի, բայց թե ում հետ էր մեկնել և ինչ հանգամանքներում է դեպքը տեղի ունեցել, չգիտի։
«Ընտանիքի անդամների հետ դեռևս չեմ հանդիպել, չեմ զրուցել, մանրամասների չէր տիրապետում»,–ասաց Պողոսյանը։