Մերժելի են` Եկեղեցին, պետությանը հակադրելու չարամիտ փորձերը. Մայր Աթոռի աշխարհասփյուռ միաբանություն
Նոյեմբերի 02, 2025

Մերժելի են` Եկեղեցին, պետությանը հակադրելու չարամիտ փորձերը. Մայր Աթոռի աշխարհասփյուռ միաբանություն

By Մայիսի 30, 2024 328

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի աշխարհասփյուռ միաբանությունն իր վրդովմունքն է հայտնում սույն թվականի մայիսի 28-ին Հանրապետության տոնի առթիվ Վեհափառ Հայրապետի այցը Սարդարապատի հուշահամալիր խոչընդոտելու ՀՀ ոստիկանական ուժերի գործողության վերաբերյալ:

Սարդարապատի հուշահամալիրում Ամենայն Հայոց կաթողիկոսի և եկեղեցականների նկատմամբ դրսևորված ամոթալի ու դատապարտելի գործելակերպը հարված է Հայոց պետականության հիմերին, պետության հեղինակությանը ու ազգային արժանապատվությանը:

Հայոց Եկեղեցու առաքելությունը միշտ ուղղված է եղել Հայոց անկախ պետականության վերակերտմանը և պետության զորացմանը: Հետևաբար, անընդունելի և մերժելի են Հայոց եկեղեցին հայրենի պետությանը հակադրելու բոլոր չարամիտ փորձերն ու գործողությունները:

Մեր պահանջն է ՀՀ իշխանություններից՝ անդրադառնալ և սրբագրել իրենց օրինազանց ընթացքը, դադարեցնել Հայ Եկեղեցու սրբազան առաքելության ճանապարհին արհեստական խոչընդոտներ հարուցել:

Աղոթում ենք Երկնավոր Տիրոջը, որ խաղաղության մեջ պահի Հայոց աշխարհը և վերահաստատի համերաշխությունը մեր ժողովրդի զավակների կյանքում:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թոմ Ֆորդն աշխատում է նոր ֆիլմի վրա

Դոլարի և եվրոյի փոխարժեքները կայուն են, ռուբլին թանկացել է

ՌԴ ԱԳՆ․ Tomahawk հրթիռների մատակարարումը Ուկրաինային խաղաղություն չի մոտեցնում

Հայաստանում տեղումներ չեն գրանցվի․ Եղանակի տեսություն

Ռուսաստանից կարտաքսվի ավելի քան 4,300 ներգաղթյալ

ԵՄ-ն զբաղվում է աhшբեկչnւթյան հովանավորությամբ՝ ֆինանսավորելով Կիևին. Զախարովա

«Ալ Նասրը» հաղթեց «Ալ Ֆեյհային»․ Ռոնալդուն խփեց իր 951-րդ և 952-րդ գոլերը

ԱՄՆ-ն նոր հարված է հասցրել Կարիբյան ծովում գտնվող նավի, որն օգտագործվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության համար․ Փիթ Հեգսեթ

Թվային նկարիչը դասական Lamborghini Miura-ն վերածել է 1 000 ձիաուժ ունեցող ֆուտուրիստական սուպերմեքենայի

Վենեսուելայի նախագահ Մադուրոն Ռուսաստանից հրթիռներ և ինքնաթիռներ է խնդրել ԱՄՆ-ին հակազդելու համար

Հայկ Բաբայանը նշանակվել է Ոստիկանության գվարդիայի հրամանատար

Թալինում պահածոյացված վարունգից թունավորվել են ընտանիքի 5 անդամներ

Եվրոպայի երիտասարդների մրցաշարում պայքարի մեջ կմտնի ծանրորդ Մերի Միսակյանը

Ռուսական Սու-35Ս-ը դարձել է ամենաարդյունավետ ժամանակակից կործանիչը. «Ռոստեխ» կորպորացիա

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով. եղանակի տեսություն