ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է, որ տարբեր անհատների և ընկերությունների էլեկտրոնային փոստերին ոստիկանության անունից ուղարկվում են կեղծ հաղորդագրություններ։
«Հաղորդագրությունների նպատակը խաբեությամբ ձեզանից գումար հափշտակելն է։
Պարզապես հիշե՛ք. Ոստիկանությունը երբեք ձերբակալությունների կամ քրեադատավարական այլ միջոցների վերաբերյալ էլեկտրոնային փոստով չի ծանուցում»,- ասված է հաղորդագրությունում։