Զբոսաշրջության մասնագետները զգուշացնում են 2026 թվականին Անտարկտիդա և Կանարյան կղզիներ (Իսպանիա) այցելելուց խուսափելու մասին՝ զբոսաշրջիկների չափազանց մեծ կուտակումների պատճառով: Համապատասխան ցանկը հրապարակել է ուղեցույցների հրատարակիչ Fodor's-ը:
Մասնագետները նշում են, որ վերոնշյալ վայրերը կարիք ունեն հանգստանալու ճանապարհորդների «եռուզեռից»: Միացյալ Նահանգների Մոնտանա նահանգ Ժայռոտ լեռների մոտ գտնվող Գլեյշեր ազգային պուրակը (Glacier National Park) զբաղեցրել է ցանկի երրորդ հորիզոնականը: Ցանկում ներառված են նաև իտալական Իսոլա Սակրա կղզին, Շվեյցարիայի Յունգֆրաու լեռնային շրջանը, Մեքսիկայի Մեխիկոն, Քենիայի Մոմբասան և Ֆրանսիայի Մոնմարտրը: