ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճգնաժամային կառավարման ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրին
Նոյեմբերի 26, 2025

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճգնաժամային կառավարման ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրին

By Նոյեմբերի 26, 2025 4

Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագրի վավերացման նախագիծը։

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագիծը ներկայացրել է ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2025 թվականի հունիսի 30-ին և նպատակ ունի սահմանել Հայաստանի մասնակցության ընդհանուր պայմանները ԵՄ ճգնաժամային կառավարման գործողություններին՝ բացառելով յուրաքանչյուր առաքելության համար առանձին պայմանների սահմանման անհրաժեշտությունը։ 

Սաֆարյանի փոխանցմամբ՝ համաձայնագիրը թույլ է տալիս ՀՀ-ին օգտվել ԵՄ փորձից ու կարողություններից ճգնաժամերի կառավարման հարցում։

«Վերջին տարիներին Հայաստան-ԵՄ համագործակցությունը ընդգրկել է նաև անվտանգային և պաշտպանական ոլորտներ, ինչը դարձնում է համաձայնագրի վավերացումը կարևոր քայլ համագործակցության խորացման ուղղությամբ»,- ասաց նա։

Ըստ փոխնախարարի՝ ճգնաժամերի կառավարման հարցում Եվրամիության հետ համագործակցությունը կնպաստի համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցության զարգացմանը, կդյուրացնի հետագա համագործակցությունը նոր ծրագրերի շրջանակում և կստեղծի իրավական հստակ դաշտ՝ նման առաքելություններին ՀՀ ներգրավվածության համար։

Նրա խոսքով՝ ԵՄ գործողությունների համար Հայաստանի կողմից գործուղվող անձնակազմի կարգավիճակը կկարգավորվի գոյություն ունեցող ուժերի կարգավիճակի համաձայնագրերով, առաքելության կարգավիճակի համաձայնագրերով կամ կողմերի միջև ձեռք բերված այլ պայմանավորվածություններով։

«Համաձայնագրի կնքումը դիտարկվում է որպես Հայաստանի արտաքին քաղաքականությանը համահունչ՝ Հայաստան-ԵՄ համագործակցության խորացման և եվրոպական չափանիշների ներդրման ուղղությամբ գործնական քայլ»,- ընդգծեց Սաֆարյանը։

Փոխնախարարը հավելեց նաև, որ այս տարվա հունիսի 30-ին Հայաստանը ստացել է ծանուցում՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի ավարտի վերաբերյալ։

Նախագիծը հանձնաժողովում ստացավ դրական եզրակացություն։ 

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել ճգնաժամային կառավարման ոլորտում ՀՀ-ԵՄ համագործակցության համաձայնագրին

Ուկրաինայում հակամարտությnւնը կարող է ավարտվել մինչև 2025 թվականի վերջը. Ռյուտե

Ռոնալդուն բաց է թողել միայն Հայաստանի հետ խաղը. 2026–ին նա կմասնակցի բոլոր հանդիպումներին

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. եղանակի տեսություն

Ռուսաստանի ամենամեծ զիջումն այն է, որ նրանք կդադարեցնեն պատերшզմը. Թրամփ

Երթևեկության փոփոխություն՝ Բաղրամյան պողոտայում. Որ հատվածներում կարգելվի մեքենաների կանգառը

Հրդեհի տարածումը դեպի տներ և «Լեռնային Հայաստան» առողջարան կանխվել է. Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում

Ո՞րն է Թուրքիայի ամենավտանգավոր թաղամասը

Երբ այս պшտերազմն ավարտելու համաձայնագիրը վերջնական կլինի, կհանդիպեմ Պուտինի և Զելենսկու․ Թրամփ

Դիլիջանում կրակն արդեն մոտեցել է «Լեռնային Հայաստան» առողջարանին

Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին

Որ ամենահայտնի վայրեր խորհուրդ չի տրվում մեկնել 2026 թվականին․ Fodor's

Ուկրաինայում կարգավորման վերաբերյալ մնացել են միայն մի քանի վիճելի հարցեր. Թրամփ

Երևանի կենտրոնում ապամոնտաժվում են անօրինական տեղադրված կրպակները (վիդեո)