Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի
Նոյեմբերի 26, 2025

Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանը ՔՊ ցուցակում չեն լինի

By Նոյեմբերի 26, 2025 8

Թեև «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ցուցակում ընդգրկվելու վերջնաժամկետին դեռ 5 օր կա, բայց իշխանական երկու պատգամավոր՝ Լենա Նազարյանն ու Քրիստինե Պողոսյանն արդեն որոշել են չառաջադրվել: Լենա Նազարյանի որոշման մասին «Ազատության» հետ զրույցում հայտնեց նրա ամուսին, ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Բաբայանը՝ առանց պատճառների մասին խոսելու:

2021-ի արտահերթ ընտրություններից հետո Լենա Նազարյանը խորհրդարանում հաճախ չի լինում, աչքի չի ընկել նաև օրենսդրական ակտիվ գործունեությամբ, ելույթներով: Փոխարենը ՔՊ-ական պատգամավորն ակտիվ մասնակցում է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամի աշխատանքներին: Ուղիղ մեկ տարի առաջ է ընտրվել այս հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ: ՔՊ-ական մյուս պատգամավոր Քրիստինե Պողոսյանն Ազգային ժողովի նիստերին մասնակցում է, բայց ի տարբերություն մյուս թիմակիցների պասիվ է ելույթների հարցում: Չառաջադրվելու պատճառների մասին կարճ փոխանցեց. «Մեծ հարգանքով ու գնահատանքով եմ վերաբերվում բոլորին, ով որոշում կկայացնի մնալ և շարունակել այդ ծանր աշխատանքը, ես կօգնեմ նրանց, եթե կլինի իմ օգնության կարիքը։ Ես որոշում եմ կայացրել նվիրել կյանքիս մյուս հատվածը արվեստին»:

Տատանվում է ՔՊ-ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ եղբայրը, որ պատգամավոր է եղել նաև նախորդ երկու գումարման խորհրդարաններում, «Ազատության» հետ զրույցում չպարզաբանեց՝ ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց՝ չառաջադրվելու մասին տեղեկությունը: 

Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Rate this item
(0 votes)

Լրահոս