ՊՍԺ-ն լուրջ կորուստներ ունի Բարսելոնայի հետ խաղից առաջ․ Էնրիկեն մեկնաբանել է իրավիճակը
Նոյեմբերի 05, 2025

ՊՍԺ-ն լուրջ կորուստներ ունի Բարսելոնայի հետ խաղից առաջ․ Էնրիկեն մեկնաբանել է իրավիճակը

By Սեպտեմբերի 28, 2025 56

ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է թիմի ֆուտբոլիստներ Վիտինյայի և Խվիչա Կվարացխելիայի վնասվածքները, որոնք նրանք ստացել են Լիգա 1-ի «Օսերի» դեմ խաղում։ Մարզիչը նշել է, որ թիմը պետք է հանգստություն պահպանի՝ չնայած բազմաթիվ վնասվածքներին։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։

-Չեմ կարող կոնկրետ բան ասել Վիտինյայի և Կվարացխելիայի վնասվածքների մասին։ Իրավիճակը լավատեսական չի թվում, բայց պետք է սպասենք բժշկական շտաբի եզրակացությանը՝ վաղը կամ մյուս օրը, որպեսզի հասկանանք վնասվածքների լրջությունը։ Սակայն սա բնական է։ Մենք պետք է հանգիստ մնանք, հաղթահարենք դժվարությունները թիմային ոգով, երկրպագուների աջակցությամբ և ակումբի երիտասարդ խաղացողներին խաղադաշտ դուրս բերելով,- ասել է Էնրիկեն RMC Sport-ին։

Սեպտեմբերի 27-ին՝ շաբաթ օրը, ՊՍԺ-ն Լիգա 1-ի 6-րդ տուրում 2:0 հաշվով հաղթեց «Օսերին»։ Վիտինյան խաղադաշտը լքել է 35-րդ րոպեին, իսկ Կվարացխելիան փոխարինվել է ընդմիջման ժամանակ։ Ավելի վաղ վնասվածքներ էին ստացել Ուսման Դեմբելեն, Մարկինյոսը, Դեզիրե Դուեն և Ժոաու Նևեշը։

Հոկտեմբերի 1-ին ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի լիգայի փուլի 2-րդ տուրում արտագնա խաղում կմրցի «Բարսելոնայի» հետ։

2025/26 մրցաշրջանում Խվիչա Կվարացխելիան բոլոր մրցաշարերում անցկացրել է 7 խաղ և խփել 1 գոլ։ Վիտինյան 4 խաղում խփել է 1 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

ՆԱՏՕ-ն Ադրբեջանում վերապատրաստման դասընթացներ է անցկացնում

Սա իմ երկիրն է, սա իրենց երկիրը չէ․ ես այս երկրից չեմ փախչի․ Սերժ Սարգսյան

Պեկինը չեղարկում է որոշ մաքսատուրքեր ամերիկյան գյուղատնտեսական ապրանքների վրա

Սևանը «Գյոյչա» անվանելը ամենակառուցողական ձևակերպումը չէ․ Միրզոյանի արձագանքը Ալիևին

ԱՄՆ-ում բեռնատար ինքնաթիռի վթարի հետևանքով 7 մարդ է զոհվել

ԱՄՆ-ն առաջարկում է ՄԱԿ-ին վերացնել Ահմեդ ալ-Շարաայի դեմ պատժամիջոցները՝ Վաշինգտոն այցին ընդառաջ

Նյու Յորքը կմնա ներգաղթյալների քաղաք. Մամդանին՝ Թրամփին

Ուկրաինան խորտակվող Եվրոպայի պարանոցին կախված քար է․ Զախարովա

Մենք չենք կիսում ընկալումը, թե մեր Սահմանադրության մեջ Ադրբեջանի համար մտահոգիչ որևէ դրույթ կա, հետևաբար չենք ընդունում սա որպես բանակցային օրակարգ. Միրզոյան

Հեգսեթը հայտարարել է թմրանյութեր տեղափոխող հերթական նավակի ոչնչացման մասին

Վիզաների ազատականացման գործընթացը կարևոր փուլ է մտնում. ՆԳՆ

Սերժ Սարգսյանի գործով հերթական դատական նիստը՝ հակակոռուպցիոն դատարանում (ուղիղ)

Հարգելի՛ Վրաստանի կառավարություն, դուք ձեր ժողովրդին չեք մոտեցնում ԵՄ-ին, այլ ավելի եք հեռացնում նրանց. ԵՄ հանձնակատար

Տեղումներ չեն սպասվում. եղանակի տեսություն

ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել 2026 թվականի «գլխագինը». «Ժողովուրդ»