Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 68 զոհվածների աճյուններ և 346 վիրավորներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Գազայի առողջապահական գերատեսչությունը՝ հավելելով, որ փլատակների տակ և ճանապարհներին դեռևս կան բազմաթիվ զոհեր, որտեղ շտապօգնության և քաղաքացիական պաշտպանության խմբերը դեռևս չեն կարողացել հասնել։
Նշվում է, որ նույն ժամանակահատվածում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է սովի և թերսնման պատճառով մահվան 2 դեպք: Ըստ այդմ՝ սովից և թերսնումից մահվան դեպքերի թիվը հասել է 422-ի, նրանց թվում են 145 երեխաներ։
Ըստ հաղորդագրության՝ Իսրայելի զինված ուժերի գործողությունների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը 2023 թվականի հոկտեմբերի 7-ից ի վեր հասել է 64 հազար 871-ի, իսկ վիրավորներինը՝ 164 հազար 610-ի։