Մարկո Ռուբիոն ժամանել է Իսրայել: ԱՄՆ պետքարտուղարը հանդիպումներ կունենա երկրի քաղաքական ղեկավարության հետ, հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։
Հրապարակումներում նշվում է, որ այցը տեղի է ունենում Դոհայում ՀԱՄԱՍ-ի շտաբ-բնակարանի վրա հարձակումներից հետո Իսրայելի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման ֆոնին։
Ռուբիոն նաև կհանդիպի պատանդների ընտանիքների հետ։ Այցը կտևի մինչև սեպտեմբերի 16-ը։