Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի
Հոկտեմբերի 25, 2025

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

By Սեպտեմբերի 09, 2025 58

Նեպալում հակակառավարական ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի: Հարյուրավոր մարդիկ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է India Today պարբերականը:

 

Ավելի վաղ հաղորդվել էր 19 զոհի մասին:

Ցույցերի երկրորդ օրը Կատմանդուում անկարգություններն ավելի են սրվել։ Երկու երիտասարդ ցուցարարներ գնդակահարվել են մայրաքաղաքի շրջաններից մեկում, երբ նրանք հրկիզել են տեղի ոստիկանական բաժանմունքի շենքը և հարձակվել դրա աշխատակիցների վրա: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները կրակ են բացել: Եվս մեկ մարդ զոհվել է փողոցում տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ցուցարարները ծեծի են ենթարկել մի քանի նախարարների, հրկիզել են խորհրդարանի շենքը, վանդալիզմի ենթարկել Գերագույն դատարանի շենքը, ինչպես նաև մի քանի լրատվամիջոցների կառույցներ։ 

Հնդկական մի քանի ավիաընկերություններ դադարեցրել են դեպի Նեպալ չվերթերը։ Հնդկաստանը նաև իր քաղաքացիներին կոչ է արել չճանապարհորդել Նեպալ անկարգությունների ընթացքում։

Իրավիճակը Նեպալում սրվել էր այն բանից հետո, երբ կառավարությունն արգելել էր սոցիալական 26 հարթակներ, քանի որ նրանք չէին գրանցվել՝ իշխանությունների պահանջին համապատասխան։ Ցույցերի ֆոնին սոցցանցերի արգելքը չեղարկվել էր, սակայն բողոքի ակցիաները շարունակվել էին, և երկրի վարչապետը հրաժարական է տվել։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մակրոնը հայտնել է Իրաք այցելելու մտադրության մասին

ՀԱՄԱՍ-ը պնդում է, որ կատարել է Գազայի հատվածի վերաբերյալ համաձայնագրի առաջին փուլի պայմանները

Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների համար ԵՄ կողմից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 5.5 մլն եվրո

Լոնդոնում ընթանում է Սթարմեր-Զելենսկի հանդիպումը

Սվետլանա Տիխանովսկայան չեղարկել է այցը Երևան

Գերմանիան դիվանագիտական նոտա է հղել Չինաստանին

ՌԴ-ում տարեկան գնաճը կնվազի

Ճապոնիայի վարչապետը հայտարարել է Ռուսաստանի հետ հաշտության պայմանագրի կնքման մտադրության մասին

Պեսկովը մեկնաբանել է Պուտին-Թրամփ հանդիպման չեղարկումը

Մոսկվայի մարզում ԱԹՍ-ն մտել է 14-րդ հարկում գտնվող բնակարան. կան վիրավորներ

Արևմտյան ափի անեքսիան կվտանգի Գազայի խաղաղության գործընթացը. Ռուբիո

Նոյեմբեր-դեկտեմբեր-հունվար ամիսներին Հարավային Կովկասում նորմայից ցածր տեղումներ են կանխատեսվում

Ռուսաստանում չեն բացառել միջուկային զենքի կիրառումը Կիևի ուղղությամբ՝ ի պատասխան Ուկրաինայի հարձակումներին

Հարուստ ընտանիքը պատրաստ է վճարել ուսուցչին 180,000 ֆունտ ստեռլինգ, որպեսզի նա օգնի իրենց մեկ տարեկան որդուն դառնալ «անգլիացի ջենտլմեն»

Թրամփը պատրստվում է առևանգել Վենեսուելայի նախագահ Մադուրոյին․ FT