ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու պահանջին։
Հիշեցնենք, որ ՔՊ խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի անընդունելի վարքի և Թագուհի Թովմասյանի հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների համար ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդես է եկել ԱԺ կանոնակարգ օրենքի համապատասխան դրույթների հիման վրա, պատգամավորական էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ: