Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին
Հոկտեմբերի 24, 2025

Զելենսկին Ուկրաինայում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

By Օգոստոսի 22, 2025 82

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել են անվտանգության և պատերազմի ավարտի մասին հարցեր։ Այս մասին Զելենսկին հայտնել է X միկրոբլոգում։

 

«Այսօր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Ուկրաինայում է։ Մեր հանդիպման ընթացքում նախևառաջ քննարկեցինք մեր հաջորդ համատեղ քայլերը, որոնք կարող են Ուկրաինայում և ամբողջ Եվրոպայում ապահովել ավելի մեծ անվտանգություն և մոտեցնել պատերազմի իրական ավարտը»,- գրել է նա։

Զելենսկին ընդգծել է, որ դա ներառում է Ուկրաինայի դիվանագիտությունը, անվտանգության երաշխիքները և ուկրաինացի զինվորների համար զենքի տրամադրումը։

«Մասնավորապես, PURL ծրագիրն արդեն գործում է, որը հնարավորություն է տալիս գործընկերների ֆինանսավորմամբ գնել ամերիկյան զենք։ Մենք արդեն ունենք 1,5 միլիարդ դոլար եվրոպական երկրներից։ Սա նշանակալի է։ Ես երախտապարտ եմ յուրաքանչյուր գործընկերոջ։ Մենք աշխատում ենք ավելին հավաքագրելու ուղղությամբ։ Մենք մեծապես գնահատում ենք ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի աջակցությունը», – նշել է նա։ 

Իր հերթին, Մարկ Ռյուտեն Զելենսկու հետ համատեղ ասուլիսում նշել է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրամիությունն աշխատում են այնպիսի անվտանգության երաշխիքների վրա, որպեսզի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երբեք չմտածի Ուկրաինայի վրա հարձակվելու մասին։

«Կարևորն այն է, որ Ուկրաինան, Միացյալ Նահանգները և Եվրոպան համատեղ աշխատում են։ Եվ մենք խոսում ենք անվտանգության երաշխիքների մասին։ Մենք պայմանավորվեցինք, որ կլինեն երկու շերտ։ Առաջին շերտը կլինի որևէ խաղաղության համաձայնագրի կնքումը կամ հրադադարի հաստատումը, կամ երկուսի համադրությունը», – Ռյուտեի խոսքերն է մեջբերում «ՌԲԿ-Ուկրաինա» պարբերականը։

Ռյուտեի խոսքով՝ առաջին շերտը կլինի ուկրաինական ուժերի հնարավորինս ուժեղացման նպատակով, որպեսզի նրանք կարողանան դիմակայել ցանկացած դժվարության։

«Եվ երկրորդ շերտն այն է, ինչ կտրամադրեն Միացյալ Նահանգներն ու Եվրոպան։ Մենք, ըստ էության, սրա վրա ենք աշխատում», – հավելել է նա։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Հրապարակվել են կամավոր ատեստավորման անցկացման օրերը, ժամերը և քննական կենտրոնները

Ռուսաստանում արգելափակել են Telegram-ը և WhatsApp-ը

Նեթանյահուն դադարեցրեց պատերազմը Գազայում, քանի որ աշխարհը պատրաստվում էր կասեցնել նրան. Թրամփ

Սուպերհամակարգիչը թարմացրել է Չեմպիոնների լիգան հաղթելու ամենաբարձր շանսեր ունեցող թիմերի վարկանիշը

Բելգիան պահանջել է, որ ԵՄ-ն կիսի ռուսական ակտիվների հետ կապված ռիսկերը

Ղազախստանն անօդաչուի պայթյունից հետո խստացնում է օդային տարածքի վերահսկողությունը

Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառելի էր համաներումը, սակայն դատավորը կալանք կիրառեց․ փաստաբան

ՀՀԿ–ն խստորեն դատապարտում է քաղաքական բռնաճնշումների շարունակվող ալիքը. Հայտարարություն

Մարկո Ռուբիոն Թել Ավիվ է ժամանել երկօրյա այցով․ քննարկվելու է Թրամփի 20 կետանոց ծրագրի երկրորդ փուլի իրականացումը

Փաշինյանը Վայոց ձորի փոխմարզպետ է նշանակել

Լուլա դա Սիլվան մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Կարգալույծ Ստեփան Ասատրյանին թույլ չտվեցին հարսանիքի ծես իրականացնել, հարազատները փոխեցին քահանային

Դավիթ Համբարձումյանը դատապարտվեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման

Վիրուսային սխալ «Miss Grand International 2025»-ում. Միսս Պանաման շփոթել է երկիրը

Նոր պատժամիջոցների կիրառումն ու Պուտին-Թրամփ կայանալիք հանդիպման չեղարկումը «պատերազմական ակտ» են