Եվրամիությունը մտադիր է մեկ տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները
Սեպտեմբերի 10, 2025

Եվրամիությունը մտադիր է մեկ տարով կրճատել ռուսական գազից հրաժարվելու ժամկետները

By Հուլիսի 26, 2025 66

Եվրախորհրդարանում առաջարկում են արագացնել ռուսական գազի ներմուծման ամբողջական արգելքը՝ վերջնաժամկետը 2028 թվականի հունվարից տեղափոխելով 2027 թվականի սկիզբ։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով նախագծային փաստաթղթերին։ Նախաձեռնությունը պատկանում է այն պատգամավորներին, որոնք ձգտում են ավելի կոշտ մոտեցում կիրառել, քան հունիսին Եվրահանձնաժողովի ներկայացրածն էր։ Այն առաջարկում է դադարեցնել գնումները 2028 թվականից։ Արագացված հրաժարման կողմնակիցների թվում են խորհրդարանի խոշորագույն խմբակցությունների՝ «Եվրոպական ժողովրդական կուսակցության» և «Կանաչների կուսակցության» ներկայացուցիչները։

Բացի ժամկետը 2027 թվականի հունվար տեղափոխելուց, գաղափարի հեղինակներն առաջարկում են նաև պատիժներ սահմանել եվրոպական այն ընկերությունների համար, որոնք կխախտեն արգելքը։ Պատգամավոր Ինեսե Վայդերեի խոսքով՝ հնարավոր միջոցներից է էներգակիրների առևտրի լիցենզիաներից զրկելը։

 

Աշնանը Եվրոպական խորհրդարանը, ինչպես սպասվում է, կքվեարկի իր պաշտոնական դիրքորոշման ձևավորման հարցի շուրջ։ Դրանից հետո վերջնական որոշումը պետք է համաձայնեցվի ԵՄ Խորհրդի հետ, որտեղ այն պետք է հավաքի որակյալ մեծամասնություն։ Սա բացառում է առանձին պետությունների, մասնավորապես՝ Հունգարիայի և Սլովակիայի կողմից այն արգելափակելու հնարավորությունը, որոնք դեռևս խողովակաշարով ռուսական գազ են գնում և դեմ են համաեվրոպական արգելքին։

ԵՄ-ն խոստացել է հրաժարվել ռուսական գազից ունեցած բազմամյա կախվածությունից այն բանից հետո, երբ Վլադիմիր Պուտինը 2022 թվականին պատերազմ է սկսել Ուկրաինայում։ Մինչև լայնամասշտաբ ներխուժումը Ռուսաստանը ապահովում էր եվրոպական գազի ներմուծման մոտ 45%-ը։ 2024 թվականին, ինչպես գրում է Reuters-ը, այդ մասնաբաժինը նվազել է մինչև 19%, մատակարարումներն իրականացվել են «Թուրքական հոսքով» և որպես հեղուկ բնական գազ (ՀԲԳ)։ Մինչև 2025 թվականի վերջը Եվրամիությունն ակնկալում է Ռուսաստանից գնվող գազի մասնաբաժինը նվազեցնել մինչև 13%։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4, այնուհետև 5-7 աստիճանով

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բեռլին

Կոստանյանը և ՄԹ դեսպանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի խնդիրների շուրջ

Օրինազանց միգրանտներին մեկ օր է մնացել Ռուսաստանում իրենց կացությունն օրինականացնելու համար

Դադարեցնում ենք երկկողմանի աջակցությունը Իսրայելին․ Եվրահանձնաժողովի ղեկավար

ՄԱԿ-ում աշխատանքն է սկսել Գլխավոր ասամբլեայի 80-րդ նստաշրջանը

Թրամփը դժգոհ է. «Դա Նեթանյահուի որոշումն էր, ոչ թե իմ»

Սա Իսրայելի կողմից ազդանշան է, որ միջնորդները կդառնան քավության նոխազ. Կատարի ԱԳՆ խոսնակ

Փեզեշքիանը կոչ է արել իսլամական երկրներին միավորվել՝ զսպելու իսրայելական ագրեսիան

Ռուսական անօդաչու թռչող սարքի ներխnւժումը Լեհաստան միտումնավոր էր. Կալլաս

Անօդաչուներն «աննախադեպ» կերպով խախտել են Լեհաստանի օդային տարածքը. Վարշավան տեղեկացրել է ՆԱՏՕ-ին

Կատարի վարչապետն Իսրայելի հարվածներն անվանել է «պետական ահաբեկչություն» և խոստացել պատասխանել

Նեպալում հայտարարվել է պարետային ժամ. ցուցարարները պահանջում են անհապաղ լուծարել խորհրդարանը

Երևանի հեռուստաաշտարակից թվային հեռարձակումը ժամանակավորապես կդադարեցվի

Վերանայվել է ԱՊՊԱ պայմանագրերի կնքման գործընթացը