Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Սեպտեմբերի 09, 2025

Հայաստան-Իրան-Հնդկաստան եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

By Սեպտեմբերի 09, 2025 15

Իրանի հյուրընկալությամբ կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գերատեսչությունների տարածաշրջանային վարչությունների ղեկավարների մակարդակով երրորդ եռակողմ հանդիպումը։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Մոհամմադ Ռեզա Բահրամին, հնդկական պատվիրակությունը գլխավորում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Անանդ Պրակաշը, իսկ հայկական պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Կողմերը գոհունակություն են հայտնել եռակողմ հանդիպման կանոնավոր և ամենամյա անցկացման կապակցությամբ: Ամփոփվել է 2023թ. ապրիլին Երևանում կայացած առաջին հանդիպման և 2024թ. դեկտեմբերին Նյու Դելիում կայացած երկրորդ հանդիպման ընթացքում ընդունված որոշումների արդյունքներով գրանցված առաջընթացը։ Կողմերը նաև ընդգծել են նշված հանդիպումների արդյունքներով սահմանված նպատակների իրականացման կարևորությունը՝ փոխադարձ շահերը երաշխավորելու և տարածաշրջանում բարգավաճումն ու բարեկեցությունը խթանելու նպատակով։

Հանդիպման ընթացքում կողմերն ընդգծել են համագործակցության ընդլայնման և խորացման կարևորությունը՝ մասնավորապես հաղորդակցությունների, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC), ինչպես նաև Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում՝ այդ նպատակով օգտագործելով Չաբահարի նավահանգստի ռազմավարական դիրքը։ Կողմերը նաև քննարկել և կարևորել են տնտեսական, առևտրային, մշակութային, ժողովուրդների միջև կապերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում հարաբերությունների զարգացմանն ուղղված նախաձեռնությունները։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Կատարի մայրաքաղաքում հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի ղեկավարությանը․ Իսրայելական բանակ

Պայթյուններ՝ Կատարի մայրաքաղաք Դոհայում

Հունգարիան զգուշացրել է Ֆրանսիայում վտանգավոր ուժերի առկայության մասին

Ֆրանսիայի վարչապետը լքել է Ելիսեյան պալատը՝ Մակրոնին հանձնելով հրաժարականի դիմումը

Նեպալի նախագահի գրասենյակը հերքել է նրա հրաժարականի մասին լուրը. India Today

Նեպալում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 22-ի

Դոլարի ու եվրոյի փոխարժեքներն աճել են. ռուբլին էժանացել է

Նեպալի նախկին վարչապետի կինը մահացել է իրենց տան վրա հարձակումից հետո. Khabarhub

Լոնդոնում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի պատմության թանգարանի և Բրիտանական թանգարանի միջև

Լեհաստանը սեպտեմբերի 11-ին կփակի Բելառուսի հետ սահմանը. Լեհաստանի վարչապետ

Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին

TRIPP-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության համաձայնագրի կարևոր տարր է. ԱՄՆ պաշտոնյա

Նեպալի նախագահը ևս հրաժարական է տվել երկրում տեղի ունեցող զանգվածային անկարգությունների ֆոնին

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը ես միանալու է

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը միանալու է «Պատիվ ունեմ»-ի Էթիկայի հանձնաժողով ստեղծելու պահանջին