Կրшկnցներ՝ Երևանում. տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել
Դեկտեմբերի 01, 2025

Կրшկnցներ՝ Երևանում. տղամարդու կյանքը փրկել չի հաջողվել

By Սեպտեմբերի 09, 2025 76

Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, կրակոցներ և սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 10:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում,  նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոստովյան 17 շենքում կրակոցներ են հնչել և կա վիրավոր։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված վայրից մեկ հոգի շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն, սակայն ճանապարհին գիտակցության չգալով մահացել է։

Դեպքի փաստով Էրեբունու քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դեպքի վայրում՝ շենքի մուտքի մոտ, աստիճաններին և 2-րդ հարկի բնակարանում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ արնանման հետքեր, պատշգամբի դռան ապակու վրա նույնպես կան կրակոցի հետքեր, իսկ դրսում հայտնաբերվել է մետաղե սանդուղք, որով կասկածյալներից մեկը մտել է տուն, իսկ մյուսը մուտքից է մտել ու այդ ժամանակ տանը մնացող տղամարդը, ով նախկինում սպանության համար եղել է դատապարտված և ոտքին էլ եղել է «բրասլետ», իր մոտ եղած ատրճանակով կրակոցներ է արձակել, ինչի հետևանքով 1 հոգին վնասվածքներ է ստացել և հիվանդանոցի ճանապարհին մահացել է։

Կրակոցներ արձակողին տեղում վնասազերծել են ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները:

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Ուիթքոֆը և Քուշներն այսօր կմեկնեն Ռուսաստան

ԵՄ-ն պետք է կիսի Ռուսաստանի ակտիվների հետ կապված ռիսկերը. Գերմանիայի ԱԳ նախարար

ԵԱՀԿ-ն ավարտել է Մինսկի գործընթացի և դրան առնչվող կառույցների փակումը

Կիրակի ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններում քննարկվել է Ռուսաստան-Ուկրաինա փաստացի սահմանը, Axios

Ուկրաինան ստիպված չի լինի հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից․ CNN

Օքսֆորդի բառարանը հայտարարել է 2025 թվականի տարվա բառը

Վան քաղաքում կբացվի Իրանի նոր գլխավոր հյուպատոսություն

Կաթողիկոսը չի կարող հեռանալ. Արշակ արքեպիսկոպոս

Թարմացվել է 2025-2026-ի ձմռան համար գլոբալ կանխատեսումը

Ռուբիոն և Ումերովն արդյունավետ են որակել Ուկրաինայի հարցով տեղի ունեցած բանակցությունները

Ուկրաինան և Նորվեգիան զբաղվելու են անօդաչուների համատեղ արտադրությամբ

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ինչպես մեկ շաբաթում բարելավել քունը

Ձմեռը սկսվում է թույլ տեղումներով. եղանակի տեսություն

Տարադրամի փոխարժեքները դեկտեմբերի 1-ին