ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի քան 1300 աշխատակցի ազատում է աշխատանքից
Հոկտեմբերի 23, 2025

ԱՄՆ Պետդեպարտամենտն ավելի քան 1300 աշխատակցի ազատում է աշխատանքից

By Հուլիսի 11, 2025 123

ԱՄՆ Պետդեպարտամենտը նախազգուշացրել է աշխատակիցներին գերատեսչությունում սպասվող կրճատումների մասին՝ Դոնալդ Թրամփի վարչակազմի՝ կառավարության աշխատակազմը կրճատելու ծրագրի շրջանակում։ Այս մասին հայտնում են The Washington Post-ը (WP) և The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Պետդեպարտամենտի աշխատակիցներին ուղարկված ներքին հաղորդագրությանը, որը հայտնվել է իրենց տրամադրության տակ։ 

ԱՄՆ պետքարտուղարի կառավարման և ռեսուրսների հարցերով տեղակալ Մայքլ Ռիգասի անունից ուղարկված ծառայողական գրության մեջ ասվում է, որ գերատեսչությունը «շուտով» կսկսի ծանուցել այն աշխատակիցներին, որոնք ենթակա են կրճատման, փոխանցում է Forbes-ը։ Պետդեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչների վկայությամբ, նման ծանուցումներ սպասվում են արդեն հուլիսի 11-ի առավոտյան, NYT-ի հետ զրույցում նշել են անանուն դիվանագետները։ Կրճատվող աշխատակիցների ստույգ թիվը Ռիգասի հաղորդագրության մեջ չի նշվում։ 

Ըստ Associated Press-ի, ուրբաթ օրը Պետդեպարտամենտը կրճատում է ավելի քան 1300 աշխատակցի։ Ինչպես անանուն մնալու պայմանով հայտնել է գերատեսչության բարձրաստիճան աշխատակիցը, համապատասխան ծանուցումներ կստանան 1107 պետական ծառայող և 246 դիվանագիտական ծառայության աշխատակից, որոնք առաջադրանքներ են կատարում ԱՄՆ տարածքում։  

Անմիջականորեն ԱՄՆ տարածքում աշխատում է Պետդեպարտամենտի շուրջ 18 000 աշխատակից։ Ըստ պետքարտուղար Ռուբիոյի ծրագրի՝ նրանց ավելի քան 15%-ը կկրճատվի, գրում են WP-ն և NYT-ը։  Ինչպես հստակեցնում է վերջինս, ծրագիրը չի նախատեսում ամերիկյան դեսպանատների փակում կամ արտերկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների թվաքանակի կրճատում։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Մոսկվայի պատասխանը կոշտ կլինի. Զախարովան` ռուսական ակտիվների օգտագործման մասին

Մենք թույլ չենք տա, որ Արևմտյան ափը անեքսիայի ենթարկվի. Վենս

Դոլարի ու եվրոյի փոխարժեքները կայունացել են

Կարգալույծ եղած կաթողիկոսը չի կարող ինձ կարգալույծ անել. ես այդ կառույցը չեմ հարգում. Ստեփան Ասատրյանը՝ հոգևորականներին

Պենտագոնի ղեկավարը հայտնել է Խաղաղ օվկիանոսում ահաբեկչական նավ ոչնչացնելու մասին

ԱՄԷ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը հանդիպել է Ուիթքոֆի և Քուշների հետ

Վիլնյուսը Մինսկից պահանջել է չխախտել Լիտվայի օդային տարածքը

Ոստիկանությունը ԴՆԹ-ի հետքեր է հայտնաբերել Լուվրի կողոպտիչների սաղավարտի և ձեռնոցի վրա

Իմպիչմենտը հաջողության հասնելո՛ւ է. Հայկ Մամիջանյան. Տեսանյութ

Ռուսաստանն արձագանքել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցներին

Իսրայելը ռմբшկոծել է Լիբանանի մի քանի շրջան

«Ռուսաստանը կպատասխանի ԵՄ նոր պատժամիջոցներին»․ Զախարովա

Իսրայելը ռմբшկոծել է Լիբանանի մի քանի շրջան

Երևանում չեչեն աղջիկը խեղդամահ է արվել, սպանությունը ցուցադրական բնույթ է կրել․ «Մեդուզա»

Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է