Իրաքի հյուսիսում սկսվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը. ԶԼՄ
Օգոստոսի 28, 2025

Իրաքի հյուսիսում սկսվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության զինաթափումը. ԶԼՄ

By Հուլիսի 11, 2025 83

Իրաքի հյուսիսում գտնվող Սուլեյմանիե քաղաքում սկսվել է Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության զինյալների զինաթափման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է «CNN Türk» հեռուստաալիքը:

«Զինաթափման գործընթացը սկսվել է, առաջիկայում կադրեր կլինեն»,-հաղորդում է հեռուստաալիքը:

Ըստ թուրքական ԶԼՄ-ների` սպասվում է, որ ՔԱԿ-ի զինաթափման գործընթացի մեկնարկի ժամանակ մի խումբ քուրդ մարտիկներ խորհրդանշական կերպով կթաղեն զենքը: Գործընթացը կավարտվի 3-4 ամսից և կանցնի Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության (MİT) և զինված ուժերի հսկողության ներքո:

Զինաթափման յուրաքանչյուր փուլ վերահսկվելու և ամրագրվելու է: Կազմակերպության անդամներն իրենց զենքերը խմբերով կամ անհատապես կհանձնեն հատուկ նշանակված կենտրոններում, կգրանցվեն, իսկ հավաքված զենքերը հետո կոչնչացվեն հատուկ մեթոդներով, դրանք հնարավոր չի լինի երրորդ երկրներ ուղարկել։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարի վերջին Քրդստանի աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանը, որը ցմահ ազատազրկված է թուրքական բանտում, կոչ էր արել իր կողմնակիցներին վայր դնել զենքը և ցրել Քրդստանի աշխատավորական կուսակցությունը։ Մայիսին ՔԱԿ–ը հայտարարեց, որ որոշել է լուծարվել և դադարեցնել զինված հակամարտությունը։

Rate this item
(0 votes)

Լրահոս

Ֆոտո

Թրամփը համոզել է Օրբանին դադարեցնել Ուկրաինայի ԵՄ անդամակցության արգելափակումը

Հրաձգություն ԱՄՆ Մինեապոլիս քաղաքի կաթոլիկ դպրոցում. կան զпհեր և վիրшվпրներ

Ռուսական ընկերությունը հրավիրվել է ՀԷՑ՝ քննարկման․ պայմանավորվածություն է ձեռք բերվել

Մի քանի մարզում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Google Maps-ը Սոթքի հանքի հատվածում փոխել է սահմանը հօգուտ Ադրբեջանի

Հայաստանում 5G–ին անցնելու հետ կապված խարդախության 19 դեպք է գրանցվել

Ամերիկացի դերասան Սթիվեն Սիգալը որդու հետ ՌԴ-ում ընկերություն է հիմնել

ՈւԵՖԱ-ն ներկայացրել է 2025/26 մրցաշրջանի ՉԼ-ի լիգայի փուլի գնդակը

Երևանի մի շարք վարչական շրջաններում և Լոռու մարզում էլեկտրաշչակներ կփորձարկվեն

Թոմ Բարաքը չեղարկել է իր այցը Լիբանանի հարավ՝ բողոքի ցույցերի ֆոնին

ՀԱՊԿ գրեթե բոլոր զորամիավորումները ժամանել են Բելառուս զորավարժություններին մասնակցելու համար

Հրդեհ է բռնկվել «Սպայկայի» ջերմոցների պահեստային տարածքում․ ժամանել են մեծ թվով հրշեջներ

Արա Մխիթարյանին դաժանաբար ծեծի ենթարկելու գործով մեղադրյալ Հարություն Գրիգորյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք

Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ինքնիշխանությունը փոխանակել ԱՄՆ դոլարային ներդրումների հետ. «Кавказарь»

Լիլիթ Մակունցը հետ է կանչվել ԱՄՆ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից