Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Արևմտյան երկրները պատրաստվում են հարձակվել Ռուսաստանի վրա. այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Քաղաքական գործչի խոսքով, այս եզրակացությունը բխում է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միտումնավոր հայտարարություններից։

«Արևմուտքում հաճախ են ասում, որ մինչև 2030 թվականը պետք է պատրաստվեն Ռուսաստանի հարձակմանը։ Բայց ոչ մի ողջամիտ մարդ չի կարող պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ։ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի վրա անհնար է տրամաբանության տեսանկյունից։ Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Եթե նրանք նման համառությամբ ասում են, որ Ռուսաստանը կհարձակվի, ուրեմն իրենք են նման գործողություններ պլանավորում։ Ուրիշ բացատրություն չկա»,- ասել է Նիկոլայ Ազարովը aif.ru-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործչի խոսքով՝ այս նպատակն իրականացնելու համար արևմտյան երկրները կձգտեն Ուկրաինայում իշխանության բերել հակառուսական առաջնորդների, նաև Վոլոդիմիր Զելենսկուց հետո։

Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը՝ հավելելով, որ Հանդաձոր կոչվող տարածքում մոտ 4-5 հեկտար գիհու անտառ այժմ այրվում է։

Խոսրովի պետական արգելոցի աշխատակիցները և Կովկասյան բնության ապաստարանի տեսուչները արդեն ուղևորվում են հրդեհի գոտի։ 

Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

«Հարվածը հասցվել է Տիր շրջանի Ատ Տուվեյրի – Սրիֆա մայրուղուն», - ասված է հաղորդագրությունում։

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024-ի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսային հատվածում:

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով:

Հայկական հասարակության մեջ կան միտումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունների փոփոխությանը, Ադրբեջանը դա անընդունելի է համարում։  Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանում փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն։

«Մենք պետք է ուշադիր լինենք հայ հասարակության մեջ «ռևանշիզմի» նոր ալիքի դրսևորումներին։ Արդեն իսկ փորձեր են նկատվում կասկածի տակ դնել ստեղծված ստատուս քվոն, նոր իրողությունները։ Տեսանելի են հայ երիտասարդության գաղափարական մշակման նշանները՝ առճակատման և նոր պատերազմների ոգով։ Դա բացարձակապես անընդունելի է»,-նշել է նա։

Հաջիևը կարծում է, որ այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա:

«Ես հավատում եմ, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը կարեւոր քայլ կլինի այդ ամենը դադարեցնելու ճանապարհին»,-ասել է Հաջիևը։

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան  էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Այս՝ ժամանակին անհավանական ու ֆանտաստիկայի ժանրից թվացող սինխրոնությունն ակնհայտ երևում է «Россия сегодня»-ի և «Radio Liberty»-ի կողմից գրեթե միաժամանակ հրապարակված նյութերի ոչ միայն վերնագրերից ու բովանդակությունից, այլև նույնիսկ դրանց ուղեկցող լուսանկարների նույնական կոլաժներից։ Սա դժվար է համարել սովորական պատահականություն։

Ապատեղեկատվություն.

Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս։

«Սյունիք».

«Ազատություն» ռադիոկայանը երեկ գերազանցեց ինքն իրեն՝ մոռանալով աշխարհագրության նվազագույն գիտելիքները և Հայաստանի Հանրապետության տարածքում փնտրելով գոյություն չունեցող տարածք, գոյություն չունեցող անվանումներ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում կա տարածք՝ «Սյունիք» անվանումով մարզ, դրանից տարբերվող տեղանունների կիրառումը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։

Պատահականությու՞ն.

Պատահականություն դժվար է որակել նաև այն, որ նմանատիպ նյութերը երբեմն հրապարակվում են՝ առանց նախապես պատշաճ ճշտելու դրանց բովանդակության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Նույն օրը ռադիոկայանի կայքէջում հրապարակված մեկ այլ նյութում նշվում է «արտգործնախարարության խոսնակն այսօր անհասանելի էր» պնդում այն պարագայում, երբ խոսնակը բառացիորեն նույն վայրկյաններին անմիջական կապի մեջ է ԶԼՄ համապատասխան հրապարակումը համակարգողի հետ՝ ներկայացնելով Սյունիքի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ պաշտոնական դժգոհությունն ու նյութի հեռացման պահանջը։

Ի վերջո պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ լրագրության պակա՞ս, թե՞ սովորական մանիպուլյացիա.

Հետևորդներին և այս գրառումն ընթերցողներին թողնում ենք սեփական ընտրության հնարավորություն, թեև մեզ համար պատասխանը պարզ է՝ բոլորը միասին։

Հ. Գ. Գուցե գրառումը հեռացնելու փոխարեն արժի դրա ազդեցության ու հետևանքների մասին մտածել նախապես»,-գրել է խոսնակը։

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ամերիկյան ընկերության մասնակցության մասին լուրերը։

«Արդյոք նրանք համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, դա նրանց գործն է։ Իսկ մինչ այդ մենք զբաղված ենք մերով։ Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք միասին զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը»,-ասել է Հաջիևը։

Հուլիսի 26-ին ժամը 13։40-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Այս մասին հայտնում է Գազպրոմ Արմենիան։

Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել հուլիսին Աբու Դաբիում, կառուցողական են եղել: Կառուցողական կողմն այն է, որ ամբողջ խաղաղ գործընթացն այժմ մեր ձեռքերում է։ Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է Հաջիևը։

Օկուպացված Արցախի մի շարք շրջաններում անտառային հրդեհները չեն դադարում։ Խոսքը մասնավորապես Ակնայի, Մարտունու, Ֆիզուլիի և այլ շրջանների անտառների մասին է։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրդեհաշիջմանը ներգրավված են 620 մարդ, 51 միավոր տեխնիկա և 4 ուղղաթիռ։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն արդիական չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ աշխատանքները։

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակը այլ է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն օրակարգում չեն։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը հենց դրա համար են», - հայտարարել է Հաջիևը։

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը