Live24
Մայիսի 15, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի Բանդար Աբբասի մոտակայքում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորվել է 800 մարդ, հայտնում է IRIB-ը։

Ըստ իրանական լրատվամիջոցի, նավահանգստում շարունակվում են պայթյունի հետևանքով բռնկված հրդեհի մարման աշխատանքները։

Իր հերթին, Իրանի ՆԳՆ ղեկավար Էսկանդար Մոմենին հայտնել է, որ հրդեհի 80%-ը տեղայնացված է։

Հիշեցնենք, որ Հորմոզգան նահանգում, որտեղ երեկ կեսօրին տեղի է ունեցել պայթյունը, հայտարարվել է սգո օր։

Նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել վարչական շենքում։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ վառելիքի բաքը պայթել է անհայտ պատճառով։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը հրամայել է հետաքննություն սկսել պայթյունի գործով։

Ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է Էկոնոմիկայի նախարարությունը:

  • Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի
  • Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ
Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն «Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։
Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ:

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը: Այս մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին՝ անդրադառնալով այսօր Օմանում տեղի ունեցած ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլի արդյունքներին:

«Բանակցությունների երրորդ փուլը տեղի է ունեցել Օմանի Մասկատ քաղաքում: Մենք շնորհակալ ենք Օմանի կառավարությանը, մասնավորապես՝ պատվարժան արտգործնախարար Բուսաիդիին, բանակցությունների գերազանց կազմակերպման և առանց լրագրողների ներկայության հանգիստ մթնոլորտ ստեղծելու համար, ինչը թույլ տվեց բանակցություններն արդյունավետ անցկացնել:

Բանակցությունների այս փուլը շատ ավելի լուրջ էր, քան նախորդը։ Աստիճանաբար մենք անցանք ավելի մանրամասն, տեխնիկական բնույթի քննարկումների։

Այս փուլում փորձագետների ներկայությունը շատ արդյունավետ էր, և մենք մի քանի անգամ գրավոր փոխանակվեցինք մեր դիրքորոշումներով»,- ասել է Արաղչին։

Նա հավելել է, որ Վաշինգթոնի հետ ընթացող բանակցությունները հույս են ներշնչում, որ հնարավոր է առաջընթաց գրանցել:

«Իրանական կողմը լիահույս է, բայց՝ չափազանց զգուշավոր: ...Մենք գոհ ենք բանակցությունների ընթացքից։ Երկու կողմերն էլ լրջություն են ցուցաբերում»,- ասել է Արաղչին։

Թուրքիայի իշխանությունները կոռուպցիոն հետաքննության շրջանակներում ձերբակալել են Ստամբուլի քաղաքապետարանի 47 աշխատակցի:

Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:շ

Ստամբուլի պաշտոնազրկված քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն, որը նաև Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր քաղաքական մրցակիցն է, մարտին կալանավորվել էր կոռուպցիայի մեղադրանքով:  Դատարանի հայտարարության մեջ ասվում էր, որ Իմամօղլուն ձերբակալվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, կաշառք ստանալու, յուրացումների, անձնական տվյալների ապօրինի գրանցման և ֆինանսական հետաքննության հետ կապված հանրային մրցույթներ կեղծելու համար: 

Իմամօղլուն, սակայն, հերքել է բոլոր մեղադրանքները:

Նրա ձերբակալությունը հանգեցրել էր զանգվածային բողոքի ցույցերի:

Իրանի հարավային նավահանգստում ապրիլի 26-ի կեսօրին տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների թիվը հասել է 516-ի:

Այս մասին հայտնում է Fars-ը լրատվական գործակալությունը:

Բենդեր Աբասի նավահանգստում որոտացած հզոր պայթյունն, ըստ տեղական լրատվամիջոցների, տեղի է ունեցել նավամատույցում՝ վառելիքի բաքի բռնկման պատճառով: Պայթյունն այնքան հզոր է եղել, որ զգացվել է կիզակետից առնվազն 20 կիլոմետր հեռավորության վրա՝ Պարսից ծոցի Քեշմ կղզում։ Մի քանի կիլոմետր շառավղով գտնվող շենքերում և տներում վնասվել են պատուհանները:

Իրանի ներքին գործերի նախարարությունը կարգադրել է հետաքննություն սկսել։

Իրանի հարավում Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն չորս մարդ։ Այս մասին հայտնել է Իրանի փրկարարական ծառայության ղեկավարը։

«Շահիդ Ռաջայի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով չորս մարդու մահ է հաստատվել», - ասել է պաշտոնյան IRIB TV հեռուստաալիքով։ Տուժածների թիվը անցել է 516-ը:  

Պայթյունը նախնական տեղեկությունների համաձայն տեղի է ունեցել վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի պահեստում։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ժամանակ հայտնել է Մոսկվայի պատրաստակամությունը՝ վերսկսել ուղիղ բանակցություններն Ուկրաինայի հետ՝ առանց որևէ նախապայմանի․ հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Երեկ Ուիթքոֆի հետ զրույցի ժամանակ Վլադիմիր Պուտինը կրկնեց, որ ռուսական կողմը պատրաստ է վերսկսել բանակցային գործընթացն Ուկրաինայի հետ՝ առանց որևէ նախապայմանի»,- հայտնել է Պեսկովը։

Երեկ Ուիթքոֆը վերջին երեք ամիսների ընթացքում չորրորդ անգամ այց կատարեց Ռուսաստան։ Կրեմլում Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը տևել է երեք ժամ։ Քննարկվել է Մոսկվայի և Կիևի միջև ուղիղ բանակցությունների հնարավորությունը:

Ապրիլի 26-ին ազատագրվել է Կուրսկի շրջանի վերջին բնակավայրը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը, ում խոսքը մեջբերում է Ria Novosti-ն։

«Այսօր ուկրաինական ստորաբաժանումներից ազատագրվել է Կուրսկի մարզի տարածքում գտնվող վերջին բնակավայրը՝ Գորնալ գյուղը», - ասել է նա:

«Այսօր՝ ապրիլի 26-ին, Գերասիմովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է Կուրսկի շրջանի ամբողջական ազատագրման մասին», - հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուիթքրոֆթը ապրիլի 25-ին կայացած բանակցությունների ընթացքում շրջանցել են երկու երկրների միջեւ ավիաչվերթների վերսկսման թեման: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lenta-ն։ 

«Ոչ», - համապատասխան հարցին պատասխանել Է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։ 

Ուրբաթ օրը՝ ապրիլի 25-ին, Կրեմլում կայացել են Պուտինի և Ուիկոֆի բանակցությունները։ «Զրույցը տևել է մոտ երեք ժամ և թույլ է տվել մերձեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի դիրքորոշումները Ուկրաինայի և մի շարք միջազգային հարցերի վերաբերյալ», - հայտնել է Ռուսաստանի ղեկավարի օգնական Յուրի Ուշակովը, ով մասնակցել է հանդիպմանը:

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը մեկ բառով նկարագրել է Ուկրաինայի և ԱՄՆ նախագահներ Վոլոդիմիր Զելենսկու և Դոնալդ Թրամփի հանդիպումը: Պաշտոնյան հաղորդագրությունը հրապարակել Է Telegram ալիքում։

 

«Կառուցողական», - հայտարարել Է պաշտոնյան:

Ֆոտո

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

Պետական դավաճանության և լրտեսության դեպքերով քրեական վարույթ է նախաձեռնվել. կիզակետում Ազգային արխիվն է

Ինչ է քննարկել Միրզոյանը Կալասի հետ. Տեսանյութ

Թրամփը չի ցանկացել տեսնել Զելենսկուն ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում

Արտակարգ դեպք. Աշոցքի ոլորաններում բեռնատարի վրա տեղադրված բեռնախցիկը, որում եղել է 4 ավտոմեքենա, պոկվել ու ընկել է

ԱԺ միակ իմաստավորված, օգտակար առաքելությունը մնացել է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը

«Քեզ հիշում են կա՛մ Ռոբերտ Քոչարյանի որդի, կա՛մ Սիրուշոյի ամուսին»․ Հասմիկ Հակոբյան. Տեսանյութ

«Դուք համբակ եք»․ Հայկ Կոնջորյանը՝ ընդդիմադիր պատգամավորներին

Որ վաղը պաշտոն չունենանք, կարողանալու ենք ու անելու ենք այն նույն բանը, ինչ կարողանում և անում ենք հիմա. Վահագն Ալեքսանյան

Թուրքիան մայիսի 15-ին չի սպասում Թրամփին. Bloomberg

Իրանի ԱԳ նախարը կոշտ պատասխան է տվել Թրամփին

Ուժեղ կարկուտ է տեղացել Արմավիրի մարզի Նալբանդյան–Ջանֆիդա համայնքներում

«Հալովդ մնա, լակոտ»․ Լևոն Քոչարյան․ նոր տեսանյութ՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպից

Ով մեզ կասի թուրք, որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ. Արսեն Թորոսյան

2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգման