Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ ԵՄ-ն, ո՛չ ԱՄՆ-ն։ Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

«Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև բանակցությունները, որոնք տեղի են ունեցել հուլիսին Աբու Դաբիում, կառուցողական են եղել: Կառուցողական կողմն այն է, որ ամբողջ խաղաղ գործընթացն այժմ մեր ձեռքերում է։ Որոշումներ կայացնում են միայն Հայաստանն ու Ադրբեջանը»,-ասել է Հաջիևը։

Օկուպացված Արցախի մի շարք շրջաններում անտառային հրդեհները չեն դադարում։ Խոսքը մասնավորապես Ակնայի, Մարտունու, Ֆիզուլիի և այլ շրջանների անտառների մասին է։

Ադրբեջանական ԶԼՄ-ները հաղորդում են, որ հրդեհաշիջմանը ներգրավված են 620 մարդ, 51 միավոր տեխնիկա և 4 ուղղաթիռ։

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն արդիական չէ, հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևը գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նրա խոսքով՝ ներկայումս շարունակվում են երկու երկրների միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու ուղղությամբ աշխատանքները։

«Երբեմն խաղաղության համաձայնագրերը ստորագրվում են միայն ձևականորեն՝ առանց իրական խաղաղություն բերելու։ Հարավային Կովկասի դեպքում իրավիճակը այլ է. այստեղ իրական խաղաղություն է։ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական առճակատումը կամ լարվածության սրացումն օրակարգում չեն։ Մնացել են միայն առանձին վիճելի կետեր, ինչը միանգամայն բնական է։ Դիվանագիտությունն ու երկխոսությունը հենց դրա համար են», - հայտարարել է Հաջիևը։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ իր վարչակազմի արտաքին քաղաքականության գերակայությունը հարևան երկրների հետ հարաբերությունների ամրապնդում է, հայտնում է Mehr-ը։

Պեզեշկիանն ընդգծել է հարևանների, այդ թվում՝ Թուրքիայի, Թուրքմենստանի, Ադրբեջանի, Աֆղանստանի, Պակիստանի և Պարսից ծոցի ափամերձ պետությունների հետ հարաբերությունների ամրապնդման կարևորությունը։

Շաբաթ օրը տեղի ունեցած ԱԳՆ չհայտարարված այցի ժամանակ ելույթ ունենալով՝ նախագահ Պեզեշկիանը հայտարարել է, որ հարևան երկրների հետ հարաբերությունների բարելավումը կարող է հանգեցնել մեծ ձեռքբերումների։ Նա դիվանագետներին կոչ է արել ավելի ակտիվ մոտեցում ցուցաբերել իրենց ջանքերում։

Նա ասել է, որ Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեին ընդգծել է, որ իրանցիները պետք է պատրաստվեն պաշտպանելու իրենց երկիրը, ինչպես նաև դիվանագիտությունը ներառեն օրակարգում՝ հավելելով, որ եթե այս ազգն ապրում է խաղաղության մեջ, ապա դա շատ ավելի լավ է, քան պատերազմի մեջ ներքաշված լինելը։

Նախագահը նաև հայտարարել է, որ Իրանը կընդլայնի իր հարաբերություններն այն երկրների հետ, որոնց հետ համապատասխան հարաբերություններ է հաստատել, հատկապես ՇՀԿ-ի, ԵԱՏՄ-ի և ԲՐԻԿՍ-ի անդամ երկրների հետ։

Նա ընդգծել է, որ Իրանը կհամակարգի իր գործողությունները Ռուսաստանի, Չինաստանի և այլ գործընկեր երկրների հետ, ինչպես նաև կշարունակի գործընթացը եվրոպական երկրների և այլ կազմակերպությունների հետ՝ հիմնվելով իմաստնության, արժանապատվության և նպատակահարմարության վրա։

Այսօր՝ հուլիսի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Վիլնյուսի փողոցում՝ թիվ 15/1 հասցեի դիմաց, Երևանի բնակիչ 15-ամյա Դ․ Ս․-ն իր վարած «BYD» էլեկտրամոբիլով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել նստարանին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է մեկը՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ», մյուսը՝ «Ուիգմոր» բժշկական կենտրոններ։

Արևմտյան Ադրբեջան նահանգի Սարդաշտ քաղաքի Ագլան գյուղի մոտ գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բազայի վրա հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է, այս մասին հաղորդում է Mehr գործակալությունը։

Գնդապետ Շեյքերը՝ ԻՀՊԿ բազայի «Արևմտյան Ադրբեջանի նահատակները» բաժնի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավարը, հայտնել է, որ մի քանի ժամ առաջ ահաբեկչական խմբավորման անդամները անկանոն կրակ են բացել Սարդաշտի Ագլան գյուղի մոտ գտնվող ԻՀՊԿ բազայի վրա, որտեղ սպանել են «Բասիջի» մեկ մարտիկի և վիրավորել մյուսին։ 

Չտրամադրելով խմբի ինքնության կամ հարձակման մոտիվների մասին լրացուցիչ մանրամասներ՝ նա հայտարարել է, որ այս արարքի թիրախը տարածաշրջանում ԻՀՊԿ-ի ռազմական բազան էր։

Դեպքի հետ կապված հետաքննությունը շարունակվում է և տեղական իշխանությունները դեռևս որևէ լրացուցիչ պաշտոնական հայտարարություն չեն արել։

Խառը մենամարտերի թեթեւ քաշային կարգում (մինչեւ 70 կգ) UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը (Հայաստան) 500 հազար դոլարի գրազ է առաջարկել գործող չեմպիոն Իլիյա Տոպուրիային (Իսպանիա), որպեսզի տիտղոսային մենամարտ անցկացնի նրա հետ։

«Ես կարող եմ 500 հազար դոլար դնել, որ նա կպարտվի։ Եթե ես հաղթեմ, նա կտա ինձ 500 հազար դոլար, եթե հակառակը լինի, Տոպուրիան կստանա ինձնից այդ գումարը։

Եթե նա համաձայնի, ես միայն կողմ եմ։ Մենք կարող եմ իրար ձեռք սեղմել եւ մենամարտել»,- ասել է Արման Ծառուկյանը Overdogs Podcast with Mike Perry յութուբյան ալիքի եթերում։

28-ամյա Արման Ծառուկյանը UFC-ում տարել է 9 հաղթանակ, կրել 2 պարտություն։

Երևանի քաղաքապետարանը հայտարարում է բաց մրցույթ՝ մետրոյի «Սուրմալու» նոր կայարանի տեխնիկատնտեսական ուսումնասիրության և Քրիստափորի կամրջի վերականգնման համար։

Հիմնական բաղադրիչներ՝

Տեխնիկական գնահատում, պահանջարկի կանխատեսում, ֆինանսատնտեսական վերլուծություն (ENPV, EIRR, CBA), հողի արժեքի ավելացման մեխանիզմներ, ESIA, ճանապարհային անվտանգություն, այլընտրանքային տեղանքների ուսումնասիրություն և համապատասխանություն ԱՄՀ չափորոշիչներին (ADB, WB, EBRD):

Տևողություն՝ 90 օր

Մրցույթի կոդ՝ EQ-BMKHTSDZB-25/37

Վերջնաժամկետ՝ 01.09.2025, 09:30

Դիմում՝ էլեկտրոնային եղանակով՝ ARMEPS համակարգում

Իրան Զահեդան քաղաքում չեզոքացրել են դատարանի շենքի վրա հարձակված 3 անձանց։ Տեղեկությունը հայտնում է «Fars» գործակալությունը` հղում անելով իրազեկ աղբյուրի։

IRIB գործակալությունն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Իրանի հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգի Զահեդան քաղաքի դատական վարչությունը զինված հարձակման է ենթարկվել։

«Զինված հարձակումից հետո չեզոքացվել է 3 ահաբեկիչ։ Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Ջեյշ ալ Ադլ» ահաբեկչական խմբավորումը»,– հայտնում է «Fars»–ը։

Ըստ գործակալության` դատարանի շենքից վիրավորներ են դուրս բերվել և շտապօգնության մեքենաներով տեղափոխվել բուժկենտրոններ։ Տուժածների թիվը չի նշվում։

Վերջին երկու շաբաթվա ընթացքում Չինաստանում կտրուկ աճել է ռենիումի պահանջարկը. այս հազվագյուտ մետաղն արդյունահանվում է նաև Հայաստանում։

Փորձագետները դեռ չեն կարողանում հասկանալ՝ դա պայմանավորված է շուկայում կարճաժամկետ սպեկուլյացիաներով, թե երկարաժամկետ միտումներով։

Չինաստանում պահանջարկի աճի ֆոնին աճել են նաև համաշխարհային գները։ Ըստ «Argus Media»–ի` եթե հունիսի սկզբին ամոնիումի պերրենատի (ռենիումի պարունակությամբ աղ) արժեքը մեկ կիլոգրամի համար կազմում էր 1,8 -2 հազար դոլար, ապա այժմ այն հասել է 2,3 – 2,4 հազար դոլարի։

Թանկացման վարկածներից մեկը չինական միջին խավի կողմից գնումներն են. նրանք սկսել են հնարավորություններ փնտրել պլատինի խմբի մետաղների, այդ թվում՝ ռենիումի մեջ։ Բայց կա նաև մեկ այլ տարբերակ՝ օդատիեզերական արդյունաբերությունը, որն ակտիվ զարգանում է Չինաստանում։

Աշխարհում տարեկան արդյունահանվում է 60-80 տոննա ռենիում։ Ամենամեծ արտադրողը Չիլին է (ռենիումը հանդիպում է պղնձի և մոլիբդենի հանքավայրերում, իսկ Չիլին պղնձի արդյունահանման համաշխարհային առաջատարն է): Եթե 2018 թվականին Չինաստանը Չիլիից գնել է մոտ 2 տոննա ռենիում, ապա 2023 թվականին՝ արդեն 26 տոննա։ Ավիատիեզերական արդյունաբերությանը բաժին է ընկնում ռենիումի համաշխարհային սպառման 75%-ը, սակայն վերջին տարիներին աճում է դրա կիրառումը բժշկական իմպլանտների համար, ինչպես նաև որպես նավթի կատալիզատոր՝ հաշվի առնելով ԱՄՆ վարչակազմի կողմից նավթի արդյունահանմանն աջակցելու միջոցառումները։

Նշենք, որ Հայաստանում նույնպես ռենիում է արդյունահանվում` որպես համընթաց արտադրանք պղնձամոլիբդենային հանքավայրերում։

Ֆոտո

Նորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարար

Մասկը որոշել է դատի տալ Apple-ին

Ամռանը շաքարի չարաշահումը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա

Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին հեռանալ Գազայի հատվածից

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պшտժшմիջոցների 19-րդ փաթեթն է պատրաստում

Փաշինյանն օգոստոսի 12-ից 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Telegram-ը սկսել է արգելափակել անձնական տեղեկություններ հրապարակելու և շանտաժի համար օգտագործվող ալիքները

ԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ