Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցզյանը հայտնել է ԱԲ ոլորտում համագործակցության միջազգային կազմակերպություն ստեղծելու Չինաստանի նախաձեռնության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշվում է գործակալության նյութում, ԱԲ-ի ոլորտում իր փորձով կիսվելու Չինաստանի պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ Պեկինը «իրեն ներկայացնում է որպես ԱՄՆ-ի այլընտրանք այդ հեղափոխական տեխնոլոգիաների ոլորտում ազդեցության համար պայքարում»:շ

«ԱԲ-ի գլոբալ կառավարումը, որպես ամբողջություն, դեռ մասնատված է: Երկրների միջև կան մեծ տարբերություններ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կարգավորման հայեցակարգերը և ինստիտուցիոնալ կանոնները», - ասել է նա:

Ռուսաստանի Արմավիր քաղաքի ռազմական օդանավակայանում ոչնչացվել է Սու-27ՈւԲ կործանիչ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը։

Կամբոջական զորքերի կողմից Թաիլանդի ուղղությամբ արձակված հեռահար արկերն ընկել են հարևան Լաոսի տարածք: Այս մասին հայտարարել է Թաիլանդի ցամաքային զորքերի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։

Նա հավելել է, որ Լաոսում արկերի ընկնելու վայրերը հայտնաբերվել և արձանագրվել են:

«Դա այդքան էլ նման չէ պատահականության, պատահաբար շատ դժվար է այդքան շատ վրիպել», - ասել է Սուվարին:

Նա նշել է, որ Լաոսի սահմանը բախումների վայրից այնքան էլ հեռու չէ, բայց այնքան մոտ չէ, որ արկերը պատահաբար մի քանի անգամ անընդմեջ ընկնեն Լաոսի տարածք:

«Եթե պատահական չէ, ուրեմն դա արդեն խաղ է առանց կանոնների: Դա ամենևին էլ ջենտլմեն զինվորների արարք չէ», - հավելել է ցամաքային զորքերի պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Լաոսի տարածքի գնդակոծումը կարող էր կամբոջացի զինվորականների սադրանք լինել՝ ուղղված Թաիլանդի և Լաոսի միջև հարաբերությունները սրելուն։

Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։

Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։

Արևմտյան երկրները պատրաստվում են հարձակվել Ռուսաստանի վրա. այս մասին aif.ru-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը։ Քաղաքական գործչի խոսքով, այս եզրակացությունը բխում է ՆԱՏՕ-ի պաշտոնյաների միտումնավոր հայտարարություններից։

«Արևմուտքում հաճախ են ասում, որ մինչև 2030 թվականը պետք է պատրաստվեն Ռուսաստանի հարձակմանը։ Բայց ոչ մի ողջամիտ մարդ չի կարող պատկերացնել, որ դա կարող է տեղի ունենալ։ Ռուսաստանի հարձակումը ՆԱՏՕ-ի երկրների, ԱՄՆ-ի վրա անհնար է տրամաբանության տեսանկյունից։ Իրականում, ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Եթե նրանք նման համառությամբ ասում են, որ Ռուսաստանը կհարձակվի, ուրեմն իրենք են նման գործողություններ պլանավորում։ Ուրիշ բացատրություն չկա»,- ասել է Նիկոլայ Ազարովը aif.ru-ին տված հարցազրույցում։

Քաղաքական գործչի խոսքով՝ այս նպատակն իրականացնելու համար արևմտյան երկրները կձգտեն Ուկրաինայում իշխանության բերել հակառուսական առաջնորդների, նաև Վոլոդիմիր Զելենսկուց հետո։

Խոսրովի անտառ պետական արգելոցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է «Նյուզ»-ը՝ հավելելով, որ Հանդաձոր կոչվող տարածքում մոտ 4-5 հեկտար գիհու անտառ այժմ այրվում է։

Խոսրովի պետական արգելոցի աշխատակիցները և Կովկասյան բնության ապաստարանի տեսուչները արդեն ուղևորվում են հրդեհի գոտի։ 

Իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Լիբանանի հարավում մեկ մարդ է մահացել։ Տեղեկությունը հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը։

«Հարվածը հասցվել է Տիր շրջանի Ատ Տուվեյրի – Սրիֆա մայրուղուն», - ասված է հաղորդագրությունում։

Լիբանանի իշխանությունները բազմիցս նշել են, որ Իսրայելը շարունակում է համակարգված կերպով խախտել Լիբանանի ինքնիշխանությունը՝ չնայած 2024-ի նոյեմբերին ձեռք բերված հրադադարի համաձայնությանը: Իսրայելի զինված ուժերը պահպանում են ներկայությունը Լիբանանի հարավում գտնվող հինգ ռազմավարական կետերում, այդ թվում՝ Գաջար գյուղի հյուսիսային հատվածում:

Իսրայելական բանակն իր հերթին հայտարարում է, որ հարվածները հասցվում են «Հզբոլլահ» շարժման ռազմական ենթակառուցվածքներին և դրա մարտական թևի ղեկավար կազմը վերացնելու նպատակով:

Հայկական հասարակության մեջ կան միտումներ, որոնք ուղղված են տարածաշրջանում նոր քաղաքական իրողությունների փոփոխությանը, Ադրբեջանը դա անընդունելի է համարում։  Այս մասին գերմանական «Berliner Zeitung» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նրա խոսքով՝ Հայաստանում փորձեր են արվում կասկածի տակ դնել հաստատված ստատուս քվոն։

«Մենք պետք է ուշադիր լինենք հայ հասարակության մեջ «ռևանշիզմի» նոր ալիքի դրսևորումներին։ Արդեն իսկ փորձեր են նկատվում կասկածի տակ դնել ստեղծված ստատուս քվոն, նոր իրողությունները։ Տեսանելի են հայ երիտասարդության գաղափարական մշակման նշանները՝ առճակատման և նոր պատերազմների ոգով։ Դա բացարձակապես անընդունելի է»,-նշել է նա։

Հաջիևը կարծում է, որ այդ պատճառով Հայաստանի կառավարությունը պետք է կենտրոնանա սեփական հասարակության վրա:

«Ես հավատում եմ, որ Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելը կարեւոր քայլ կլինի այդ ամենը դադարեցնելու ճանապարհին»,-ասել է Հաջիևը։

«Россия сегодня»-ն և «Radio Liberty»-ն զբաղված են միևնույն կեղծ թեզերի տարածմամբ։ Այս մասին ֆեյսբուքյան  էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը։

«Այս՝ ժամանակին անհավանական ու ֆանտաստիկայի ժանրից թվացող սինխրոնությունն ակնհայտ երևում է «Россия сегодня»-ի և «Radio Liberty»-ի կողմից գրեթե միաժամանակ հրապարակված նյութերի ոչ միայն վերնագրերից ու բովանդակությունից, այլև նույնիսկ դրանց ուղեկցող լուսանկարների նույնական կոլաժներից։ Սա դժվար է համարել սովորական պատահականություն։

Ապատեղեկատվություն.

Նման հրապարակումներում արտացոլված «տեղեկություններն» իրականության հետ որևէ աղերս չունեն և մեր կողմից գնահատվում են որպես ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ հիբրիդային պատերազմի մաս։

«Սյունիք».

«Ազատություն» ռադիոկայանը երեկ գերազանցեց ինքն իրեն՝ մոռանալով աշխարհագրության նվազագույն գիտելիքները և Հայաստանի Հանրապետության տարածքում փնտրելով գոյություն չունեցող տարածք, գոյություն չունեցող անվանումներ։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում կա տարածք՝ «Սյունիք» անվանումով մարզ, դրանից տարբերվող տեղանունների կիրառումը կասկածի տակ է դնում ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը։

Պատահականությու՞ն.

Պատահականություն դժվար է որակել նաև այն, որ նմանատիպ նյութերը երբեմն հրապարակվում են՝ առանց նախապես պատշաճ ճշտելու դրանց բովանդակության վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի դիրքորոշումը: Նույն օրը ռադիոկայանի կայքէջում հրապարակված մեկ այլ նյութում նշվում է «արտգործնախարարության խոսնակն այսօր անհասանելի էր» պնդում այն պարագայում, երբ խոսնակը բառացիորեն նույն վայրկյաններին անմիջական կապի մեջ է ԶԼՄ համապատասխան հրապարակումը համակարգողի հետ՝ ներկայացնելով Սյունիքի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ պաշտոնական դժգոհությունն ու նյութի հեռացման պահանջը։

Ի վերջո պրոֆեսիոնալիզմի և բարեխիղճ լրագրության պակա՞ս, թե՞ սովորական մանիպուլյացիա.

Հետևորդներին և այս գրառումն ընթերցողներին թողնում ենք սեփական ընտրության հնարավորություն, թեև մեզ համար պատասխանը պարզ է՝ բոլորը միասին։

Հ. Գ. Գուցե գրառումը հեռացնելու փոխարեն արժի դրա ազդեցության ու հետևանքների մասին մտածել նախապես»,-գրել է խոսնակը։

Ադրբեջանի նախագահի օգնական  Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է այսպես կոչված  «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ամերիկյան ընկերության մասնակցության մասին լուրերը։

«Արդյոք նրանք համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, դա նրանց գործն է։ Իսկ մինչ այդ մենք զբաղված ենք մերով։ Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։

Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք միասին զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը»,-ասել է Հաջիևը։

Հուլիսի 26-ին ժամը 13։40-ից վերսկսվել է Հայաստան բնական գազի մատակարարումը, որը ժամանակավորապես դադարեցվել էր Վրաստանի տարածքում՝ «Հյուսիսային Կովկաս — Անդրկովկաս» տարանցիկ մայրուղային գազատարի «Ղազախ — Սագուրամո» (DN 1000) հատվածում վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված։

Այս մասին հայտնում է Գազպրոմ Արմենիան։

Ֆոտո

Նորվեգիան կկատարի Նեթանյահուի ձերբակալման միջազգային դատարանի օրդերը, եթե նա այցելի Օսլո. ԱԳ փոխնախարար

Մասկը որոշել է դատի տալ Apple-ին

Ամռանը շաքարի չարաշահումը կարող է լուրջ բացասական ազդեցություն ունենալ առողջության վրա

Սեպտեմբերի 2-ից ուժի մեջ կմտնեն ԱՄՆ վիզայի համար հարցազրույցից ազատման ծրագրի նոր կանոնները

Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ն կոչ է արել Իսրայելին հեռանալ Գազայի հատվածից

Ղազախստանում սկսել են նախապատրաստվել Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցին

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 12-ին

Թրամփը չեղարկում է ԱՄՆ ներմուծվող ոսկու մաքսատուրքերը

Նրանք հիմա իմ լավ ընկերներն են. Թրամփը՝ Փաշինյանի և Ալիևի մասին

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պшտժшմիջոցների 19-րդ փաթեթն է պատրաստում

Փաշինյանն օգոստոսի 12-ից 15-ը ներառյալ կգտնվի արձակուրդում

Telegram-ը սկսել է արգելափակել անձնական տեղեկություններ հրապարակելու և շանտաժի համար օգտագործվող ալիքները

ԱՄՆ-ն Թրամփ-Պուտին հանդիպման օրը կփակի Ալյասկայի Անքորիջ քաղաքի օդային տարածքը

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ