Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսական «Աերոֆլոտ» ավիաընկերությունը երկուշաբթի՝ հուլիսի 28-ի առավոտյան, հայտնել է, որ իր տեղեկատվական համակարգերը խափանվել են, հայտնում է dw.com-ը։

«Դրա հետ կապված՝ սպասվում է թռիչքների ժամանակացույցի հարկադիր փոփոխություն, այդ թվում՝ հետաձգման և չեղարկման միջոցով», - ասվում է ընկերության հայտարարության մեջ։

«Աերոֆլոտ»-ը խնդրել է ուղևորներին հետևել օդանավակայանների կայքերում և տեղեկատվական տախտակներում հայտնվող տվյալներին, ինչպես նաև օդանավակայանի բարձրախոսներով հնչող հայտարարություններին։ Ընկերությունը հավելել է, որ աշխատում է նվազագույնի հասցնել արտադրական թռիչքային պլանի կատարման ռիսկերը և հնարավորինս շուտ վերականգնել իր ծառայությունների գործունեությունը։

Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝  Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայնում կրկին կոլապս է. «Աերոֆլոտ»-ի տասնյակ չվերթները չեղարկվել և հետաձգվել են համակարգային լուրջ խափանման պատճառով:

Հարավային Կովկասի զարգացումներն ունեն երկու հիմնական առանցք․ առաջինը՝ խաղաղություն և Ադրբեջան-Հայաստան տարաձայնությունների խաղաղ կարգավորումն է, իսկ երկրորդը վերաբերում է տարանցիկ և տրանսպորտային ուղիներին. այս մասին, Tasnim-ի փոխանցմամբ, ճեպազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաին:

Նրա խոսքով՝ Իրանն անընդհատ ընդգծել է խաղաղության համաձայնագրի արագ ստորագրման անհրաժեշտությունը։

«Մենք հորդորել ենք Ադրբեջանին և Հայաստանին շարժվել դեպի խաղաղության համաձայնագիր: Մենք կողմ ենք տրանսպորտային ուղիների ընդլայնմանը, սակայն այն չպետք է հակասի երկրների տարածքային ամբողջականությանը: Այս հարցում Իրանի դիրքորոշումը փոփոխության չի ենթարկվել։  Իրանը միշտ աջակցել է հաղորդակցման ուղիների ստեղծմանը և ընդլայնմանը՝ դա համարելով արդյունավետ քայլ՝ երկրների տնտեսական զարգացման և տարածաշրջանային առևտրային կապերի ամրապնդման ուղղությամբ: Վերջին օրերին քննարկվել է Կովկասում արտատարածաշրջանային դերակատարների ներգրավման հարցը, որի հետ Իրանը համակարծիք չէ։ Իրանը դա համարում է հակասող տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերին: 

Այն լուրերը, որոնք վերաբերում են որոշ արտատարածաշրջանային ուժերի մասնակցությանը Հարավային Կովկասի զարգացումներին, արդեն իսկ հերքվել են համապատասխան կողմերի կողմից։ Իրանն ուշադիր հետևում է այս գործընթացներին և սերտ կապի մեջ է ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», - նշել է նա։

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը սպառնացել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյիդ Ալի Խամենեիին։ 

«Ես ուզում եմ հստակ ուղերձ հասցնել բռնապետ Խամենեիին,  եթե Դուք շարունակեք սպառնալ Իսրայելին, ապա մեր երկար ձեռքը կրկին ավելի մեծ ուժով կհասնի Թեհրան, այս անգամ՝ անձամբ Ձեզ։ Մի սպառնացեք, այլապես դա Ձեզ համար վատ վերջաբան կլինի»,-ասել է Կացը։

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է «հիանալի թեկնածու»՝ 2028 թվականի նախագահական ընտրությունների համար։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ի եթերում։ 

Նրան հարցրել են հաջորդ ընտրությունների իր անձնական ծրագրերի մասին. «Կարծում եմ՝ Վենսը հիանալի թեկնածու կլինի», -ասել է Ռուբիոն՝ փաստացի բացառելով իր առաջադրումը 2028-ին։

Ռուս դիվանագետներն ու հայրենակից ակտիվիստները բարձրացել են Խուստուփ՝ Խուստուփ-Կատարա լեռնաշղթայի ամենաբարձր կետը, որը գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզում: Ալպինիստները 3206 մետր բարձրությամբ գագաթնակետին պարզեցին Ռուսաստանի և Հայաստանի դրոշները:

Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆեյսբուքյան էջը։

 

Այսօր Հայաստանի տարածքում անձրև չի գա։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

«Օդի ջերմաստիճանը հուլիսի 27-29-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով»,– ասված է հաղորդագրությունում։

Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև և ամպրոպ է սպասվում հուլիսի 28-29-ին, օդերևութաբանները չեն բացառում նաև կարկուտի հավանականությունը։

Հուլիսի 27-31-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։

Այսօր Երևանում ցերեկային ժամերին օդի ջերմաստիճանը կտատանվի +34-36, իսկ գիշերը` +22-24 աստիճանի սահմաններում։

«Լաբուբու» խաղալիքի մոլուցքը Չինաստանում նոր բիզնես է առաջացրել՝ ««Լաբուբու»-ի բժիշկներ», որոնք վերանորոգում են այդ տիկնիկները, երբ դրանք վնասվում են: South China Morning Post-ի տվյալներով՝ վերանորոգման արժեքը կազմում է խաղալիքի գնի 10%-ը. սովորական, ոչ կոլեկցիոն  Լաբուբուն Չինաստանում միջինում արժե 14 դոլար:

Ինչպես նշում է հրատարակությունը, նման տիկնիկները նորաձև թրենդների սիրահարները հաճախ կրում են իրենց ձեռքի պայուսակների վրա, ինչը հաճախ հանգեցնում է ֆիգուրների վնասմանը։ 

Տիկնիկները նաև կեղտոտվում են, և ««Լաբուբու»-ի բժիշկները» օգնում են վերականգնել դրանց մաքրությունը: Չինաստանում սոցիալական ցանցերի օգտատերերը կիսվում են քերծվածքները հեռացնելու և տիկնիկների մորթին փայլեցնելու խորհուրդներով, բայց ««Լաբուբու»-ի բժիշկները» դա անում են մասնագիտորեն:

Թերթը մեջբերում է նման «բժշկի», որն իրեն Հարթման է անվանում: Նա պատմել է, որ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում վերանորոգել է մոտ 100 «Լաբուբու»: Հարթմանը թերթին ասել է, որ իրեն զգում է «բժիշկ, որը բուժում է հիվանդություններ և փրկում կյանքեր»:

Խաղալիքը ստեղծվել է Հոնկոնգում ծնված դիզայներ և գրող Լոնգ Ջիաշենգի (Կասինգ Լանգ) կողմից։ 2015 թվականին նա սկսել է «Հրեշներ» վերնագրով կարճ պատմվածքների շարք, որը մեծապես ազդված էր սկանդինավյան դիցաբանությունից: 2019 թվականին Լոնգ Ջիաշենգը համագործակցություն է սկսել Pop Mart-ի հետ՝ իր կերպարների հիման վրա տիկնիկներ արտադրելու համար:

«Լաբուբու»-ն արտադրվում է ավելի քան 300 տարբեր գույներով, ձևերով և չափսերով: 2024 թվականին «Հրեշները» դարձավ Pop Mart-ի ամենատարածված շարքը՝ 726.6% եկամտի աճով, հասնելով 3.04 միլիարդ յուանի (ավելի քան 423 միլիոն դոլար) վաճառքի:

Aսոշիեյթեդ Փրես գործակալությունը հաղորդել է, որ Թաիլանդը և Կամբոջան կիրակի հայտարարել են, որ պատրաստ են բանակցել իրենց մահացու սահմանային վեճը վերջ դնելու համար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդական ջանքերից հետո։

Մարտերը մտնում են իրենց չորրորդ օրը, որի հետևանքով զոհվել է առնվազն 33 մարդ, իսկ ավելի քան 168,000-ը՝ տեղահանվել։

Շաբաթ օրը Թրամփը Truth Social-ում գրել է, որ խոսել է Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդների հետ և ենթադրել, որ չի առաջ շարժվի առևտրային համաձայնագրերով որևէ երկրի հետ, եթե մարտերը շարունակվեն։ Ավելի ուշ նա ասել է, որ երկու կողմերն էլ համաձայնել են հանդիպել կրակի դադարեցման շուրջ բանակցությունների համար։

Կամբոջայի վարչապետ Հուն Մանեն կիրակի օրը հայտարարել է, որ իր երկիրը համաձայնել է «անհապաղ և անվերապահ կրակի դադարեցման»։ Նա ասել է, որ Թրամփը իրեն ասել է, որ Թաիլանդը նույնպես համաձայնել է դադարեցնել հարձակումները, այն բանից հետո, երբ Թրամփը խոսել է Թաիլանդի վարչապետի պաշտոնակատար Ֆումտհամ Վեչայաչայի հետ։ «Սա դրական լուր է երկու երկրների զինվորների և ժողովուրդների համար», - հայտարարության մեջ ասել է Խուն Մանեն։

Նա ասաց, որ հանձնարարել է իր տեղակալ՝ արտաքին գործերի նախարար Պրակ Սոխոնին, համակարգել հաջորդ քայլերը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ և անմիջականորեն աշխատել Թաիլանդի արտաքին գործերի նախարարի հետ՝ հրադադարի պահպանումն ապահովելու համար։

Իր հերթին, Թաիլանդը արտահայտեց իր լուռ աջակցությունը։ Ֆումտհամը շնորհակալություն հայտնեց Թրամփին և ասաց, որ Թաիլանդը սկզբունքորեն համաձայն է հրադադարին, բայց շեշտեց Կամբոջայի «անկեղծ հանձնառության» անհրաժեշտությունը, ասաց Թաիլանդի արտաքին գործերի նախարարությունը։

Ֆումտհամը կոչ արեց վաղաժամկետ երկկողմ բանակցություններ սկսել՝ խաղաղ կարգավորման ուղղությամբ կոնկրետ քայլերը քննարկելու համար։

Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացել են մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինվորականների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի ժամանակ կամբոջացի զինվոր զոհվեց։

Թաիլանդը և Կամբոջան տարածքային խնդիրներ են ժառանգել գաղութային ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց սահմանների սահմանազատումը 1907 թվականին։ Սահմանի մի շարք հատվածներ մնացել են ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից դուրս՝ դրանց անհասանելիության պատճառով։ 1953 թվականին Կամբոջայի Ֆրանսիայից անկախացումից հետո այս հատվածները դարձան տարածքային վեճի առարկա։

Թաիլանդը նախընտրում է սահմանների հետ կապված բոլոր հակասությունները լուծել հարևանների հետ երկկողմ հարաբերությունների շրջանակներում, մինչդեռ Կամբոջան վերջին 60 տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ դիմել է Միջազգային դատարան՝ որոշում կայացնելու համար, որի տարածքային վեճերի իրավասությունը Թաիլանդը չի ճանաչում։

Times of Israel-ը հաղորդում է, որ ոստիկանությունը բռնել է Թել Ավիվի լողափի հանդերձարաններում 13-ամյա աղջիկների լուսանկարելիս Թուրքիայի դեսպանատան աշխատակցին։

Ըստ հաղորդագրությունների՝ ուրբաթ օրը ոստիկանությունը կանչվել է Ֆրիշման լողափ՝ աղջիկներին լուսանկարելու մասին բողոքներով։ Ըստ հաղորդագրությունների՝ բողոք ներկայացնողներից մեկը ոստիկանությանը պատմել է, որ գոռացել է, երբ նկատել է, որ խցիկի դռնից դուրս է ցցված բջջային հեռախոս։

Ոստիկանությունը ապացույցներ է հավաքել երեք բողոքողներից։ Տղամարդու կալանքը երկարաձգվել է մինչև երկուշաբթի, ասվում է հաղորդագրության մեջ։

Հեղինակավոր Science ամսագիրը հրապարակել է սենսացիոն հոդված, որը բուռն քննարկումներ է առաջացրել գիտական համայնքում: Այն վերաբերում է Կենտրոնական Ասիայի հարավում գտնվող բարձրլեռնային լճում հայտնաբերված խորհրդավոր կյանքի ձևի մասին: Այս մանրէները մարտահրավեր են նետում կենսաբանության մասին ավանդական պատկերացումներին, գրում է Phys.org-ը:

Ի՞նչն է դարձնում հայտնագործությունն այդքան անսովոր: Նոր օրգանիզմները ոչ միայն գոյատևում են ծայրահեղ պայմաններում (թթվային միջավայր, բարձր ջերմաստիճան և ճնշում), այլև օգտագործում են բոլորովին այլ կենսաքիմիական մեխանիզմներ, քան հայտնի կյանքի ձևերի մեծ մասը: Մասնավորապես, նրանց բջջային կառուցվածքը և նյութափոխանակությունը տարբերվում են ցամաքային օրգանիզմներում նախկինում դիտարկված ամեն ինչից:

Հետազոտողները ենթադրում են, որ սա կարող է լինել այսպես կոչված «երկրորդ տոհմի» օրինակ, այսինքն՝ կյանքի ձև, որը առաջացել է Երկրի մնացած կենսոլորտից անկախ: Եթե սա հաստատվի, հայտնագործությունը շրջադարձային կետ կլինի ոչ միայն կենսաբանության, այլև մեր մոլորակից դուրս կյանքի որոնման համար:

Այնուամենայնիվ, ոչ բոլոր գիտնականներն են համոզված նման եզրակացությունների ճշմարտացիության մեջ: Ոմանք պահանջում են լրացուցիչ ստուգումներ՝ հաշվի առնելով նմուշների հնարավոր աղտոտումը կամ տվյալների մեկնաբանման սխալը: Այնուամենայնիվ, հետազոտողների թիմը պնդում է իրենց մեթոդի թափանցիկության վրա և արդեն պատրաստվում է նոր արշավների։ 

Եթե վարկածը հաստատվի, դա կարող է նշանակել, որ կյանքը եզակի չէ, այլ բազմազան է նույնիսկ մեր սեփական մոլորակի վրա։ Հնարավոր է՝ մենք նոր ենք սկսում հասկանալ, թե որքան տարօրինակ և զարմանալի կարող է լինել այն։

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը