Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Հայաստանում այսօր՝ հուլիսի 27-ին, նշվում է  Քրիստոսի Պայծառակերպության տոնը, որը  Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է եւ կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ:

 Վերջինս հին հայկական տոնի անվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը:
Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից երրորդն է: Մեր Տեր Հիսուս Քրիստոս, համաձայն Ավետարանի, Ս. Պետրոս, Ս. Հակոբոս և Ս. Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռն`աղոթելու: 

Աղոթքի պահին Հիսուս նրանց առաջ պայծառակերպվում է. «Դեմքը փայլեց, ինչպես արեգակը. և Նրա զգեստները դարձան սպիտակ` ինչպես լույսը» (Մատթեոս 17:2, Մարկոս 9:2, Ղուկաս 9:29): Աշակերտների ապշած աչքերի առջև Քրիստոս խոսում է շուրջ հազար տարի առաջ վախճանված Մովսեսի և հրեղեն կառքով երկինք համբարձված Ս. Եղիա մարգարեի հետ:

Ս. Ղուկաս ավետարանիչը պատմում է, որ նրանք խոսում էին Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի դեպքերի մասին, որ պիտի տեղի ունենային Երուսաղեմում (Ղուկաս 9:31): Սքանչելի տեսարանից զմայլված՝ Ս. Պետրոս առաքյալը բացականչում է. «Վարդապետ, լավ է, որ մենք այստեղ մնանք. երեք տաղավարներ շինենք, մեկը`Քեզ, մեկը` Մովսեսի և մյուսը` Եղիայի համար»: 

Մինչ Նա խոսում էր, լուսափայլ մի ամպ հովանի է դառնում նրանց, և ամպից եկող ձայնն ազդարարում է. «Դա է իմ սիրելի Որդին, որին հավանեցի, Դրան լսեցեք»: Հանգստացնելով ու ոտքի կանգնեցնելով գետնամած առաքյալներին` Հիսուս նրանց պատվիրում է ոչ ոքի չհայտնել տեսածի ու լսածի մասին`մինչև Աստծո Որդու փառավորվելը:  

Ս. Հովհան Ոսկեբերանը երեք բացատրություն է տալիս, թե ինչու Տիրոջը հայտնվեցին Ս. Մովսես և Ս. Եղիա մարգարեները. երկուսն էլ ունեցել են Աստծո տեսիլքը՝ Մովսեսը` Սինա (Ելք 24.12-18), իսկ Եղիան` Քորեբ լեռան վրա (Գ Թագավորներ 19:8-18): Նրանք խորհրդաբար ներկայացնում էին կյանքը և մահը: Մովսեսը մահացավ` այդպես էլ չտեսնելով խոստացված երկիրը, իսկ Եղիան կենդանի կերպով երկինք վերացավ հրեղեն կառքով:
Հիսուսի պայծառակերպության ժամանակ Մովսեսի` նախանձահույզ օրենսդրի ու Եղիայի` երկինք տեղափոխված նախանձախնդիր օրինապահի հայտնվելը խորհրդանշում է, որ Քրիստոս է Օրենսդիրը և չի դրժում Աստծո Ուխտը: Նա է Տերը երկրի և երկնքի, ողջերի ու մեռյալների, քանզի Մովսեսին մեռյալների միջից վեր հանեց, իսկ Եղիային`ողջերի: 

Այս տոնը հայտնի է նաև Վարդավառ անունով: Տոնի ժամանակ ժողովրդական սովորույթներից է միմյանց վրա ջուր ցողելն ու աղավնիներ բաց թողնելը, որոնք խորհրդանշում են ջրհեղեղը, Նոյի ընտանիքի փրկությունը, Նոյի աղավնուն: Սովորություն է նաև ծաղիկներով զարդարվելը, ինչն Աստվածորդու փառքի երևման առթիվ մեծ ուրախության արտահայտություն է: 

«Վարդավառ» ժողովրդական անվանումը, հավանաբար, գալիս է վարդաջուր լցնելու սովորությունից:

Ս. Գրիգոր Տաթևացին տոնի «Վարդավառ» անունը բացատրում է Հիսուսին վարդի հետ համեմատելով. ինչպես վարդը մինչև բացվելը թաքնված է իր պատյանի մեջ և բացվելով` երևում է բոլորին, այնպես էլ Հիսուս մինչև այլակերպությունն Իր մեջ կրում էր աստվածային էությունը և պայծառակերպվելով` հայտնեց Իր Աստվածությունը: 

Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք: Իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, Մեռելոց է. բոլոր եկեղեցիներում ննջեցյալների հոգիների համար մատուցվում է Ս. Պատարագ և կատարվում հոգեհանգիստ:

Պայծառակերպության տոնով հաստատվեց այն ճշմարտությունը, որ Հիսուս Աստծո Որդին է: Աստծո պատգամն է առաքյալներին և ողջ աշխարհին. «Նրան լսեցեք»:

 

Ճապոնիայի առողջապահության նախարարության հրապարակած տվյալների համաձայն՝ երկրում կանանց կյանքի միջին տևողությունը 2024 թվականին կազմել է 87.13 տարի, իսկ տղամարդկանցը՝ 81.09 տարի։ 

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ճապոնական NHK հեռուստաալիքին։

Այդ տվյալների համաձայն՝ Ճապոնիան, այսպիսով, 40-րդ անգամ սահմանել է կանանց կյանքի տևողության համաշխարհային ռեկորդ։

Տղամարդկանց կյանքի տևողության առումով Ճապոնիան զբաղեցնում է 6-րդ տեղը՝ զիջելով Շվեդիային, Շվեյցարիային և Նորվեգիային։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ճապոնիայի առողջապահության նախարարությունը նշում է, որ ցուցանիշը գրեթե չի փոխվել նախորդ տարվա համեմատ. տղամարդկանց կյանքի տևողության տարբերությունը կազմել է 0.00%, իսկ կանանցը՝ 0.01%։

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հեռախոսազրույց է անցկացրել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։

Այս մասին նշված է Գերմանիայի կառավարության տարածած հաղորդագրության մեջ, որտեղ ասված է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն ու այդ ուղղությամբ իրականացվող քաղաքականությունը։

«Հուլիսի 26-ի առավոտյան ես մանրամասն հեռախոսազրույց եմ ունեցել Ֆրանսիայի նախագահի և Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ, որի ընթացքում քննարկել ենք Մերձավոր Արևելքում մեր քաղաքական կուրսը։ Էմանուել Մակրոնի և Քիր Սթարմերի հետ ձեռք է բերվել էական համաձայնություն։ Առաջիկա օրերին մենք հետագա քայլեր կձեռնարկենք շատ սերտ համակարգմամբ»,- Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերել Կառավարության մամուլի ծառայությունը։

Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2025 թվականի հունվար-հունիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 45 տոկոսով՝ կազմելով 9 մլրդ 668.6 մլն դոլար։«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՀՀ վիճակագրական կոմիտեն։

Հունիսին՝ մայիսի համեմատ, ծավալն աճել է 9.4 տոկոսով, իսկ 2024-ի հունիսի համեմատ՝ 16.6 տոկոսով նվազել է: Ամռան առաջին ամսին արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 1 մլրդ 731.5 մլն դոլար։

Արտահանումն այս տարվա առաջին վեց ամիսներին 52.8 տոկոսով քիչ է եղել 2024-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից՝ կազմելով 3 մլրդ 755.6 մլն դոլար։ Հունիսին՝ մայիսի համեմատ, ծավալն աճել է 23.6, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ կրճատվել է 15.9 տոկոսով։

Հունիսին Հայաստանից արտահանվել է 729.8 մլն դոլարի արտադրանք։ 

Հունվար-հունիսին երկիր է ներմուծվել 38.6 տոկոսով պակաս արտադրանք, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում:

Առաջին կիսամյակում ներմուծման ծավալը գնահատվել է 5 մլրդ 913 մլն դոլար։ Հունիսին, նախորդ ամսվա համեմատ, ծավալն աճել է 0.9 տոկոսով՝ կազմելով 1 մլրդ 001.7 մլն դոլար։ Նախորդ տարվա հունիսի համեմատ 2025-ի նույն ամսին ներմուծման ծավալը կրճատվել է 17.1 տոկոսով։ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի փոխարժեքը հունվար-հունիսին եղել է 391.31, իսկ հունիսին՝ 384.22 դրամ։

Թաիլանդը և Կամբոջան համաձայնել են անհապաղ հանդիպել՝ քննարկելու զինադադարը, որից հետո ԱՄՆ-ն կվերսկսի առևտրային բանակցությունները նրանց հետ, ասել է Թրամփը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն առևտրային համաձայնագրեր չի կնքի Թաիլանդի և Կամբոջայի հետ, քանի դեռ նրանց միջև զինված հակամարտությունը շարունակվում է։

Թրամփն ասել է, որ խոսել է Կամբոջայի վարչապետի հետ Թաիլանդի հետ հակամարտության դադարեցման մասին։

«Այժմ զանգահարում եմ Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարին՝ նույն խնդրանքով՝ հրադադարի և ներկայումս մոլեգնող պատերազմի դադարեցման համար»,- գրել է նա Truth Social սոցցանցում։

Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը մեկուսացվել է, ներգրավվել է ՊՆ ուղղաթիռ. ՆԳՆ

ԱՄՆ պետքարտուղար Մարկ Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է փոխի իր մոտեցումը Գազայի հակամարտության լուծման հարցում բանակցությունների հերթական փուլի ձախողումից հետո, հաղորդում է Axios-ը` հղում անելով իր աղբյուրներին:

Պարբերականի տեղեկություններով՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կողմից պահվող պատանդների ընտանիքների հետ ուրբաթօրյա հանդիպման ընթացքում Ռուբիոն մի քանի անգամ հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին անհրաժեշտ է «վերանայել» Գազայի հարցում իր ռազմավարությունը և «նախագահին նոր տարբերակներ առաջարկել»:

Ավելի վաղ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները հետ է կանչում իր բանակցային թիմը Դոհայից ՀԱՄԱՍ-ի պատասխանից հետո, որը չի վկայում Գազայի հատվածում հրադադարի հասնելու ձգտման մասին: Նրա խոսքով՝ Նահանգները մտադիր են այլընտրանքային տարբերակներ կիրառել պատանդներին ազատելու համար:

Չինաստանի Պետխորհրդի վարչապետ Լի Ցզյանը հայտնել է ԱԲ ոլորտում համագործակցության միջազգային կազմակերպություն ստեղծելու Չինաստանի նախաձեռնության մասին: Այս մասին հայտնում է Reuters-ը։

Ինչպես նշվում է գործակալության նյութում, ԱԲ-ի ոլորտում իր փորձով կիսվելու Չինաստանի պատրաստակամությունը խոսում է այն մասին, որ Պեկինը «իրեն ներկայացնում է որպես ԱՄՆ-ի այլընտրանք այդ հեղափոխական տեխնոլոգիաների ոլորտում ազդեցության համար պայքարում»:շ

«ԱԲ-ի գլոբալ կառավարումը, որպես ամբողջություն, դեռ մասնատված է: Երկրների միջև կան մեծ տարբերություններ, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կարգավորման հայեցակարգերը և ինստիտուցիոնալ կանոնները», - ասել է նա:

Ռուսաստանի Արմավիր քաղաքի ռազմական օդանավակայանում ոչնչացվել է Սու-27ՈւԲ կործանիչ, հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությանը։

Կամբոջական զորքերի կողմից Թաիլանդի ուղղությամբ արձակված հեռահար արկերն ընկել են հարևան Լաոսի տարածք: Այս մասին հայտարարել է Թաիլանդի ցամաքային զորքերի մամուլի ծառայության ղեկավար գեներալ-մայոր Վինտհայ Սուվարին։

Նա հավելել է, որ Լաոսում արկերի ընկնելու վայրերը հայտնաբերվել և արձանագրվել են:

«Դա այդքան էլ նման չէ պատահականության, պատահաբար շատ դժվար է այդքան շատ վրիպել», - ասել է Սուվարին:

Նա նշել է, որ Լաոսի սահմանը բախումների վայրից այնքան էլ հեռու չէ, բայց այնքան մոտ չէ, որ արկերը պատահաբար մի քանի անգամ անընդմեջ ընկնեն Լաոսի տարածք:

«Եթե պատահական չէ, ուրեմն դա արդեն խաղ է առանց կանոնների: Դա ամենևին էլ ջենտլմեն զինվորների արարք չէ», - հավելել է ցամաքային զորքերի պաշտոնական ներկայացուցիչը՝ նշելով, որ Լաոսի տարածքի գնդակոծումը կարող էր կամբոջացի զինվորականների սադրանք լինել՝ ուղղված Թաիլանդի և Լաոսի միջև հարաբերությունները սրելուն։

Հիշեցնենք` Թաիլանդի և Կամբոջայի միջև հարաբերությունները վատթարացան մայիսի 28-ին սահմանի վիճելի հատվածում երկու երկրների զինծառայողների միջև տեղի ունեցած բախումից հետո, որի հետևանքով կամբոջացի զինվորական մահացավ:

Թաիլանդի և Կամբոջայի սահմանին իրավիճակը կտրուկ սրվեց հուլիսի 24-ին։

Այս երկրները տարածքային խնդիրները «ժառանգություն» են ստացել գաղութային Ֆրանսիական Հնդկաչինից, որի հետ սահմանազատումը Սիամի թագավորությունը (այժմ՝ Թաիլանդ) ավարտեց 1907-ին։ Սահմանի որոշ հատվածներ դժվարամատչելի լինելու պատճառով դուրս են մնացել ֆրանսիական կողմի սահմանազատման հանձնաժողովի ուշադրությունից։ Երբ 1953-ին Կամբոջան անկախացավ Ֆրանսիայից, այդ տարածքները դարձան տարածքային վեճի առարկա։

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը