Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Ռուսաստանի կառավարությունը երկարաձգել է նավթամթերքի ուղղակի արտադրողների վրա բենզինի արտահանման սահմանափակումները, որոնք ուժի մեջ են մինչև 2025 թվականի օգոստոսի 31-ը (ներառյալ)։

Որոշումն ընդունվել է վառելիքի ներքին շուկայում կայուն իրավիճակը պահպանելու համար՝ սեզոնային բարձր պահանջարկի և գյուղատնտեսական դաշտային աշխատանքների ժամանակահատվածում։

РБК-ն ավելի վաղ, հղում անելով քննարկումներին ծանոթ աղբյուրներին, հայտնել էր, որ քննարկվում է խոշոր վառելիքի արտադրողների համար նման էմբարգոյի մեկ ամսով սահմանումը՝ մինչև սեպտեմբեր ժամկետով երկարաձգման հնարավորությամբ։

Ներկայում արտասահմանյան մատակարարումների մինչև օգոստոսի 31-ի արգելքը վերաբերում է միայն ոչ արտադրողներին (առևտրականներ, նավթաբազաներ և փոքր վերամշակման գործարաններ)։

Եվրոպայի Խորհրդի հայաստանյան գրասենյակի «Հայաստանում տեղահանված բնակչության համար մարդու իրավունքների պաշտպանության երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում օրերս Ծաղկաձորում մեկնարկել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ընթացիկ բարեփոխումներին և բռնի տեղահանված անձանց հասանելի ծառայություններին նվիրված երկօրյա աշխատաժողովը, որին ներկա էր ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

Մասնակցում էին ՆԳ նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն ու ծառայության աշխատակիցներ։

Արդեն երրորդ անգամ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության ղեկավար կազմը, տարածքային ստորաբաժանումների և վարչական մասի ղեկավարության ներգրավմամբ, հավաքվում է երկօրյա աշխատաժողովի` քննարկելու Ծառայության ճանապարհային քարտեզը, արված աշխատանքներն ու ծրագրված անելիքները։

Ներկայացվել են կենսաչափական համակարգի ներդրման ուղղությամբ տարվող ընթացիկ աշխատանքները բոլոր ուղղություններով, ինչպես նաև Ծառայության կառուցվածքային ու ֆունկցիոնալ փոփոխությունները, որոնք ներդրվելու են կենսաչափական համակարգի գործարկմանը զուգահեռ։

Քաղաքացիներին մատուցվող ծառայությունների շարունակական լավարկման համատեքստում նախարար Սարգսյանը շեշտել է, որ համակարգի բարելավման ուղղությամբ կայացվող որոշումներն ու գործնական քայլերը հիմնված են խորքային վերլուծությունների, դրական ու բացասական կողմերի համակողմանի գնահատման և ընդհանուր սկզբունքների վրա։

Տարբեր համակարգերի մասին խոսելիս նախարարը նշել է, որ որոշ դեպքերում հնարավոր է հատվածաբար «վերանորոգում» իրականացնելով առկա խնդիրները լուծել, սակայն կան ոլորտներ, որտեղ խորքային վերափոխման անհրաժեշտություն կա։ Այս համատեքստում, հաշվի առնելով և՛ փաստական տվյալները, և՛ ոլորտի նկատմամբ ձևավորված մոտեցումները Արփինե Սարգսյանն ընդգծել է, որ Պետություն-մասնավոր գործընկերության ձևաչափը ՄՔԾ բոլոր աշխատակիցների փորձի, գիտելիքի, ներուժի հաշվառմամբ գծագրված նոր «շենք» է, որտեղ բոլորի ջանքերի համատեղումը թույլ կտա ներդնել նոր գործընթացներ՝ ուղղված Հայաստանի Հանրապետության քաղաքացուն մատուցվող ծառայությունների որակի բարելավմանը։

«Ես ուզում եմ, որ Պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ծառայությունների մատուցման նոր ձևաչափն ընկալենք որպես հնարավորություն, որովհետև մեկ օր մենք այս փոփոխությունը պետք է անենք։ Հնարավոր չէ 30 տարի չփոփոխված համակարգը հարմարեցնել ժամանակակից պայմաններին և վստահ լինել, որ այդ ծառայությունը կարող ենք մատուցել այն տրամաբանությամբ, որը որ մեր քաղաքացին ուզում է տեսնել։ Հետևապես պետք է գնանք ավելի հեղափոխական լուծումների ճանապարհով, որն իրականում կկարողանա բովանդակային փոփոխություն բերել պրակտիկայում»,- նշել է Արփինե Սարգսյանը։

Արփինե Սարգսյանի դիտարկմամբ՝ ՄՔԾ համակարգում իրականացվող փոփոխությունները կենսական նշանակություն ունեն և ուղղված են քաղաքացիներին առավել բարձրորակ ծառայություններ մատուցելուն։ Այս համատեքստում «քաղաքացի» հասկացությունն ընդգրկում է նաև համակարգի աշխատակիցներին, որոնք ևս օգտվում են հանրային ծառայություններից։

Նախարարի խոսքով՝ առաջիկայում քննարկման առարկա կդառնան Պետություն-մասնավոր գործունեության ձևաչափի բոլոր մանրամասները։ Պայմանագրի նախագծով նախատեսվում է, որ մասնավոր գործընկերը առաջնահերթ պետք է ներգրավի Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձնակազմին։

Եթե անգամ որոշ աշխատակիցներ չհամապատասխանեն պայմանագրային հարաբերությունների պահանջներին, ապա նրանք ՆԳ նախարարության համակարգում կշարունակեն աշխատանքը։

Բացի այդ, նախատեսվում է հատուկ թիմի ստեղծմամբ ուժեղացնել վերահսկողության մեխանիզմները՝ մասնավոր գործընկերոջ պայմանագրային պարտականությունների կատարման ընթացքի վերահսկման նպատակով։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, կարևորելով ինչպես մասնավոր, այնպես էլ հանրային գործընկերոջ դաշտում որակի և սպասարկման նոր ստանդարտի սահմանումը, վկայակոչել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց խորհրդատվական բնույթի ծառայություններ մատուցելու ուղղությամբ կուտակված փորձառությունը։

Նրա դիտարկմամբ՝ փորձառությունը վերլուծելու և ընդհանուր սպասարկման որոլտում ներդնելու առիթ է։

Այս համատեքստում Ծառայության ղեկավար կազմն ու ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրել են արդեն իսկ կատարված աշխատանքն ու անդրադարձել առկա մարտահրավերիներին՝ նախանշելով դրանց լուծման ուղիներ։

ԵԽ Ծրագրի ղեկավար Թամարա Բարբակաձեն նշել է, որ համակարգի բարելավման տեսլականը դիտարկվում է մարդու իրավունքների պաշտպանության համատեքստում, որտեղ առաջնահերթ են և՛ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, և՛ միգրացիոն հոսքերի կառավարման հետ կապված ծառայության մարտահրավերների հաղթահարումը։

TBC Capital ընկերությունը ներկայացրել է Վրաստանի զբոսաշրջության ոլորտի վիճակագրությունը 2025 թվականի առաջին 6 ամիսների համար։ 

Ընկերությունը գնահատում է պետական մարմինների պաշտոնական կայքերի տվյալները և պարբերաբար սեփական հետազոտություն է անցկացնում։

2025 թվականի առաջին կիսամյակում Վրաստան միջազգային այցերի թիվն աճել է 4,6%- ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և կազմել 2,81 մլն։ դրանցից 2,27 մլն-ը եղել է զբոսաշրջային այցեր, իսկ 540 հազարը՝ մեկօրյա։ 

Ամենատարածված կամ արագ աճող շուկաները.

  • Ռուսաստան – 581 հազար այցելություն (+10% տարեկան)
  • Թուրքիա – 534 հազար այցելություն (-14%)
  • Հայաստան – 391 հազար այցելություն (+1%)
  • Բրիտանիա (ուղիղ չվերթների բացումից հետո) – 202 հազար այցելություն (+10%)
  • Իսրայել (չնայած ուղիղ թռիչքների ժամանակավոր փակմանը) – 171 հազար այցելություն (+36%)
  • Հնդկաստան – 76 հազար այցելություն (+31%)
  • Չինաստան – 47 հազար այցելություն (+42%)

Ինչ վերաբերում է եկամուտներին, ապա այս տարվա առաջին կեսին Վրաստանը միջազգային զբոսաշրջությունից ստացել է 1,97 մլրդ դոլար, ինչը 3,8 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Ընդ որում, երկրորդ եռամսյակում 1,14 մլրդ դոլար (աճ +5%):

Վրաստանում զբոսաշրջության համար ամենաշատ ծախսած երկրները.

  • Ռուսաստան-308 մլն դոլար (-17%)
  • ԵՄ և Բրիտանիա՝ 277 մլն դոլար (+12%)
  • Իսրայել-242 միլիոն դոլար (+38%)

2025 թվականի առաջին կիսամյակում Վրաստանում բարձր բյուջետային հյուրանոցների միջին զբաղվածությունը կազմել է 54%, ինչը 4 տոկոսային կետով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Սենյակի միջին օրական արժեքը (ADR) կազմել է 126 ԱՄՆ դոլար, ինչը վկայում է տարեկան փոքր անկման մասին:

«Silent Crow» հաքերային խմբավորումը հայտարարել է «Աէրոֆլոտի» ներքին ՏՏ ենթակառուցվածքի ամբողջական ոչնչացման մասին երկարատև ևւ լայնածավալ գործողության արդյունքում:

Համապատասխան հաղորդագրությունը հայտնվել է միավորման տելեգրամյան ալիքում: Հաքերները պնդում են, որ «Կիբերպարտիզաններ» խմբավորման հետ միասին մեկ տարի շարունակ գտնվել են ռուսական ավիաընկերության կորպորատիվ ցանցի ներսում և կարողացել են ոչնչացնել շուրջ 7000 ֆիզիկական և վիրտուալ սերվերներ:

Նրանց խոսքով՝ ստացել են թռիչքների պատմության տվյալների բազաներ, վարկաբեկել են բոլոր կրիտիկական կորպորատիվ համակարգերը, վերահսկողություն են ձեռք բերել աշխատակիցների անհատական համակարգիչների, այդ թվում՝ ղեկավարության նկատմամբ, ինչպես նաև պատճենել են տվյալներ գաղտնալսման սերվերներից և անձնակազմի հսկողության և վերահսկողության համակարգերից:

Իրենց գործողությունը հաքերներն անվանել են ուղերձ ռուս ուժայինների և կազմակերպությունների համար, որոնք ի վիճակի չեն պաշտպանել առանցքային ենթակառուցվածքները: Մինչ այս Silent Crow-ը կոտրել էր «Ռոստելեկոմ»-ն ու «Ռոսռեեստր»-ը և համացանցում տեղադրել ռուսների տվյալները։

Ուկրաինայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր կայքում հայտարարել է, որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, որոնք օրենքի համաձայն պետք է անցկացվեին հոկտեմբերին, չեն կայանա երկրում գործող ռազմական դրության պատճառով։

«Հաջորդ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունենում միաժամանակ ամբողջ երկրում՝ տեղական խորհուրդների և նախագահների լիազորությունների հինգերորդ տարվա հոկտեմբերի վերջին կիրակի օրը. դրանք պետք է անցկացվեին այս տարվա հոկտեմբերին։ Երկրում  ռազմական դրություն է, որի ընթացքում ընտրություններ չեն անցկացվի», - ասվում է հայտարարության մեջ։

Henley&Partners ընկերության տվյալներով՝ 2025 թվականի կեսին Հայաստանը համաշխարհային անձնագրերի վարկանիշային աղյուսակում բարձրացել է մինչև 71-րդ հորիզոնականը։

2024 թվականի արդյունքներով Հայաստանը վարկանիշային աղյուսակում զբաղեցում էր 74-րդ հորիզոնականը։

ՀՀ անձնագիր ունեցողները կարող են առանց մուտքի թույլտվության այցելել աշխարհի 67 երկիր։

Վարկանիշային աղյուսակը գլխավորում է Սինգապուրը։ Այդ երկրի քաղաքացիությունը հնարավորություն է տալիս առանց մուտքի թույլտվության ճանապարհորդել աշխարհի 193 երկիր։

 

Ալիևների ընտանիքը ձեռք է բերել Թուրքիայի Մուղլա քաղաքում գտնվող հինգաստղանի Mandarin Oriental Bodrum հյուրանոցի 50% բաժնեմասը՝ կատարելով 500 միլիոն եվրոյի ներդրում։ Դրա մասին հաղորդում է Türkiye Today-ը։

Գործարքը, որը կնքվել է թուրքական Astas Holding կառուցապատող ընկերության հետ համագործակցությամբ, իրականացվել է Pasha Holding-ի միջոցով, որի խոշորագույն բաժնետերերն, ըստ որոշ տեղեկությունների, Լեյլա և Արզու Ալիևաներն են՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի դուստրերը, ինչը ներդրումն  ուղղակիորեն կապում է երկրի իշխող ընտանիքի հետ։

Շվեդիայում մեկնարկել է Չինաստանի և Միացյալ Նահանգների միջև առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունների մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը։

Նշվում է, որ Չինաստանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները երկուշաբթի հավաքվել են Ստոկհոլմում՝ առևտրատնտեսական բանակցությունների նոր փուլ անցկացնելու համար։

Հաջևի հայտարարությունը իրականությունը խեղաթյուրելու ցինիկ փորձ է, այս մասին հայտարարել է Արցախի ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը։

«Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը «Berliner Zeitung» գերմանական պարբերականին տված հարցազրույցում կրկին խեղաթյուրել է իրականությունը՝ հայտարարելով, թե իբր «Ղարաբաղի հայերն իրենց կամքով են հեռացել» և «Ադրբեջանը պատրաստ էր նրանց վերաինտեգրել»։ Այս հայտարարությունը ոչ միայն իրականության կոպիտ աղավաղում է, այլև ցինիկ փորձ՝ արդարացնելու պետական մակարդակով իրականացված հանցագործությունը և համոզելու միջազգային հանրությանը դրա օրինականությունը։

Անհերքելի իրականությունն այն է, որ Արցախի ժողովուրդը երբեք ու երբեք ինքնակամ չէր լքի իր հազարամյակների հայրենիքը։ Տասն ամիս տևած դաժան շրջափակումն ու դրա աղետալի հետևանքները, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակումը մարդկանց կանգնեցրել են հստակ ընտրության առջև՝ հարկադրաբար լքել սեփական բնօրրանը կամ ենթարկվել ֆիզիկական ոչնչացման։ Եվ սա էր Արդբեջանի առաջարկած «վերաինտեգրումը»՝ հպատակվել առանց իրավունքների, առանց անվտանգության, առանց գոյատևման երաշխիքի։

Այս հանցավոր վարքագիծը շարունակվում է նաև այսօր․ 23 հայեր՝ ներառյալ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը, որպես պատանդ է պահվում ադրբեջանական բանտերում՝ ենթարկվելով կեղծ և շինծու դատավարությունների։ Սա վրեժխնդրության քաղաքականությամբ առաջնորդվող բռնապետության դրսևորում է, որի նկատմամբ միջազգային հանրությունը դրսևորում է լռություն ու անգործություն։ Սա հանցավոր լռություն է, որը միայն նպաստում է ապօրինությունների շարունակությանը։ Երբ պատերազմական հանցագործությունները մնում են անպատիժ, դրանք վերածվում են քաղաքական գործիքի։

Այսօր հազարավոր արցախցիներ ապրում են փախստականի կարգավիճակում՝ զրկված ամեն ինչից, բայց ոչ հիշողությունից և արժանապատվությունից։ Պատմությունը մաքրվում է ճշմարտությամբ, ոչ թե քարոզչությամբ։ Արցախահայության ձայնը չի լռելու՝ ոչ Հաջիևի և ոչ էլ նրա նման պաշտոնյաների մանիպուլյացիաներով ու կեղծիքներով»,- ասվում է հայտարարությունում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Հուլիսի 28-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև», – ասվում է հաղորդագրության մեջ։

Պետության ղեկավարը զրույցի ընթացքում նշել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Իրանի միջուկային ծրագրի բանակցային լուծման որոնմանը։

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը