Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

Իրանի հետախուզական ծառայությունները կանխել են 23 բարձրաստիճան պաշտոնյաների դեմ մահափորձերը Իսրայելի հետ 12-օրյա հակամարտության ընթացքում։

Ինչպես հաղորդում է  ՏԱՍՍ-ը, այս մասին ասվում է Իրանի Իսլամական Հանրապետության հետախուզության նախարարության հայտարարության մեջ, որն արվել է Իրան-Իսրայել հակամարտության արդյունքներով։

«Հաջողվեց բացահայտել և չեզոքացնել ռեժիմի (նկատի ունի Իսրայելը – ՏԱՍՍ) ահաբեկչական ծրագրերը, որոնք ուղղված էին 12-օրյա պատերազմի ընթացքում երկրի 23 բարձրաստիճան պաշտոնյաների սպանությանը, ինչպես նաև պատերազմից առաջ ծրագրված 13 նմանատիպ դավադրություններ, որոնց բացահայտումը հանգեցրեց 35 բարձրաստիճան քաղաքացիական և զինվորական պաշտոնյաների սպանության կանխարգելմանը», – նշվում է փաստաթղթում։

Իրանի հետախուզության ծառայողները նաև կանխել են առնվազն 450 օտարերկրյա զինյալների մուտքն Իրան Իսրայելի հետ հակամարտության սրման ժամանակ՝ հունիսին։

«Մեզ հաջողվել է պարզել երկրի հարավարևելյան սահմանի մոտ տեղակայված 300 օտարերկրյա ահաբեկիչների գտնվելու վայրը, որոնք պատրաստվում էին ներթափանցել Իրանի տարածք, ինչպես նաև կանխել նրանց հետագա տեղաշարժը», – նշել են գերատեսչությունում։

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները կրկին կանցկացվեն Ստամբուլում մոտ ապագայում։ Դրա մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Նրա խոսքերը մեջբերում են տեղական լրատվամիջոցները։

«Մոտ ապագայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններ կրկին կանցկացվեն Ստամբուլում, և այս արյունալի պատերազմը կավարտվի»,- նշել է Էրդողանը։

Իլոն Մասկը, Բիլ Գեյթսը, Բիլ Քլինթոնը և արքայազն Էնդրյուն Էպշտեյնի գործի վերաբերող փաստաթղթերում դերակատարներ են: Էպշտեյնի օգնական Մաքսվելը այս մասին հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազի տեղակալ Բլանշին, ըստ 168.am-ի՝ գրում է The Daily Mail-ը։
Նրանց տեղեկությունների համաձայն՝ այս ցուցակում ներառված է մոտ 100 գործարար և քաղաքական գործիչ։
Հիշեցնենք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հանձնարարել էր գաղտնազերծել ամերիկացի ֆինանսիստ Ջեֆրի Էպշտեյնի գործի որոշ նյութեր, որը մեղադրվում է անչափահասների սեռական շահագործման մեջ։

«Ջեֆրի Էպշտեյնին տրվող անհեթեթ ուշադրության պատճառով ես խնդրել եմ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիին հրապարակել մեծ ժյուրիի բոլոր համապատասխան ցուցմունքները՝ դատարանի հաստատման պայմանով։ Դեմոկրատների կողմից ղեկավարվող այս խարդախությունը պետք է դադարեցվի հիմա», – գրել էր նա իր «Truth Social» սոցիալական ցանցում։

Բոնդին պատասխանել էր նրան X-ում. «Նախագահ Թրամփ, մենք պատրաստ ենք վաղը դատարանի առջև հրապարակել մեծ ժյուրիի գաղտնազերծված արձանագրությունները»։

Սպիտակ տան ղեկավարի կոչը հնչել էր այն բանից հետո, երբ «The Wall Street Journal» (WSJ)-ը հրապարակել էր Էպշտեյնի 50-ամյակին նվիրված «անպարկեշտ» մի բացիկ, որի հեղինակ թերթը նշել էր Թրամփին։ Վերջինս հերքել է այս տեղեկատվությունը և խոստացել էր շուտով դատի տալ WSJ-ին և դրա սեփականատեր Ռուպերտ Մերդոկին։

Ամերիկացի ներդրումային բանկիր Ջեֆրի Էպշտեյնի (1953-2019) գործը մեծ իրարանցում է առաջացրել։ 2008թ. նա մեղավոր էր ճանաչվել մարմնավաճառությամբ զբաղվելու համար և դատապարտվել անչափահասի բռնաբարության համար, իսկ 2019թ. կրկին ձերբակալվել էր մարդկանց առևտրի և նրանց մարմնավաճառության մեջ ներգրավելու համար և ինքնասպան էր եղել՝ առանց դատարանի որոշմանը սպասելու։ Էպշտեյնը համարվել է անչափահաս աղջիկներին մարմնավաճառության և սեռական շահագործման մեջ ներգրավելու ցանցի ստեղծող։ Ավելին, նա ինքն է բռնաբարել նրանցից մի քանիսին կամ վաճառել հարուստ հաճախորդներին։

Էպշտեյնի գործերը նրա քրեական գործի նյութերն են՝ հազարավոր փաստաթղթեր վկաների ցուցմունքներից, հասցեների գրքերից, վկայականներից, հաշիվ-ապրանքագրերից, վկաների հարցաքննությունների արձանագրություններից, ոստիկանության զեկույցներից և էլեկտրոնային նամակներից։ Մասնավորապես, այն պարունակում է տեղեկատվություն ֆինանսիստի ծանոթների շրջանակի մասին, որի թվում էին բազմաթիվ հայտնիներ, քաղաքական գործիչներ և գործարարներ, այդ թվում՝ Թրամփը։ 2002 թվականին վերջինս ասել էր, որ Էպշտեյնին ճանաչել է ավելի քան 15 տարի, բայց 2 տարի անց նրանք վիճաբանել են, ենթադրաբար՝ Պալմ Բիչում անշարժ գույքի գործարքի պատճառով։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին 10-ից 12 օր է տալիս ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնելու համար: Այս մասին հաղորդում է Sky News-ը:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ հանդիպմանը նա լրագրողներին հայտնել էր, որ հիասթափված է Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինից, և որ կրճատում է հակամարտությունը կարգավորելու համար նրան տրված 50-օրյա ժամկետը։ Լրագրողները խնդրել են հստակեցնել՝ ինչ ժամկետի մասին է խոսքը:

«Ես նոր վերջնաժամկետ կսահմանեմ՝ 10 կամ 12 օր՝ սկսած այսօրվանից», – ասել է Թրամփը՝ նշելով, որ այդ մասին կհայտարարի այսօր կամ վաղը:

«Սպասելու պատճառ չկա…. Մենք որևէ առաջընթաց չենք տեսնում», – հավելել է Սպիտակ տան ղեկավարը: 

Հուլիսի 14-ին Թրամփը վերջնագիր էր ներկայացրել Ռուսաստանին, որ եթե ռուս-ուկրաինական հակամարտությունը չլուծվի 50 օրվա ընթացքում, ապա երկրորդային մաքսատուրքեր կսահմանվեն Մոսկվայի նկատմամբ, ինչը նշանակում է, որ մաքսատուրքերը կտարածվեն Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կողմից միջուկային ծրագիրը վերսկսելու ցանկացած փորձ անմիջապես կանգնեցվելու է, հաղորդում է Reuters-ը։

«Նրանք շատ տհաճ ազդանշաններ են ուղարկում, շատ տհաճ ազդանշաններ։ Եվ նրանք չպետք է դա անեն... Մենք ոչնչացրել ենք նրանց միջուկային ներուժը։ Նրանք կարող են նորից սկսել դա։ Եթե նրանք դա անեն»,-ասել է Թրամփը։

Ցավոք այսօր ով ինչ լուր ուզում շրջանառում է։ Այս մասին ասաց «GTB Holdings»-ի սեփականատեր Գրիգոր Տեր-Ղազարյանը՝ պատասխանելով Tert.am-ի այն ճշտող հարցին, որ ինքը ֆեյսբուքյան իր էջից հեռացրել է ՀԷՑ-ը գնելու վերաբերյալ հերքող գրառումը, և նորից լուրեր են շրջանառվում, որ ՀԷՑ-ի ապագա սեփականատերը հենց ինքն է, ունի՞ որևէ մեկնաբանություն սրա վերաբերյալ։

«Ով ինչ լուր ուզում շրջանառում է այսօր և գոնե ինձ համար անհասկանալի աժիոտաժ սարքում»,-ասաց Տեր-Ղազարյանը և որևէ այլ մեկնաբանություն չտվեց։

Քիչ առաջ էլ Գրիգոր Տեր-Ղազարյանը ֆեյսբուքյան գրառմամբ է անդրադարձել շրջանառվող լուրերին։

«Ընկերներ, ՀԷՑ-ն այս պահին «Տաշիր» ընկերությանն է պատկանում, որտեղ պետությունը կառավարիչ է նշանակել և որոշակի պրոցեսներ է տեղի ունենում: Հիմա հարց. ինչպե՞ս կարող եմ ես այն գնել: Խնդրում եմ ինձ / մեզ հանգիստ թողեք»,-գրել է Տեր-Ղազարյանը:

Հիշեցնենք, որ հոլդինգի փոխտնօրեն Թեհմինա Վարդանյանն այսօր  Factor.am-ի հետ զրույցում ասել էր, որ «GTB Holdings»-ը ներգրավված չէ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն գնելու բանակցություններում։

Նշենք, որ GTB Holdings-ը պատկանում է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսա, գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին։ ՀԷՑ-ում պետական կառավարիչ նշանակելուց հետո լրատվամիջոցներում շարունակում են լուրեր շրջանառվել, որ ընկերությունը գնելու է Գրիգոր Տեր-Ղազարյանը։ Ուշագրավ է, որ Թեհմինա Վարդանյանը հերքում է միայն GTB Holdings-ի մասնակցությունը ՀԷՑ-ը գնել-չգնելու բանակցություններում, իսկ ահա Գրիգոր Տեր-Ղազարյանի մասնակցությունը չի հերքում։ «GTB Holdings-ը որևէ բանակցություններում ներգրավված չէ, պաշտոնապես ասում եմ, բայց թե Գրիգոր Տեր-Ղազարյանը առանձին հանդիպումներ է ունենում, քննարկումներ է ունենում, բանակցություններ է ունենում, այդ մասով որևէ բան չեմ կարող ասել, որովհետեև այնպես չէ, որ GTB Holdings-ը Գրիգոր Տեր-Ղազարյանի միակ գործունեության ոլորտն է, չեմ բացառում»,-ասաց Թեհմինա Վարդանյանը։

Նշենք, որ Գրիգոր Տեր-Ղազարյանի անունը ՀԷՑ-ը գնելու հետ կապվեց այն բանից հետո, երբ լրագրողներն արձանագրեցին, թե նա ինչպես է հուլիսի 24-ին ցուցադրաբար այցելել ՀԷՑ։ Նա հրաժարվել էր լրագրողների հարցերին պատասխանել, թե այցի վերաբերյալ, թե ՀԷՑ-ը գնելու։ Տեր-Ղազարյանը ավելի ուշ ֆեյսբուքում գրառում էր կատարել՝ շեշտելով․ «Ես ո՛չ պատրաստվում եմ ՀԷՑ-ի բաժնեմաս ձեռք բերել, ո՛չ էլ առհասարակ ՀԷՑ-ի հետ որևէ առնչություն ունեմ»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որն ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին 50 օր էր տվել Ուկրաինայի հետ խաղաղության համաձայնագրի հասնելու համար, նոր հայտարարություն է արել։ Նա ասել է, որ արդեն հիասթափված է Կրեմլի առաջնորդի գործողություններից և մտադիր է կրճատել տրված ժամկետը։

Ինչպես հաղորդում է rbc.ua-ն, այս մասին Թրամփը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քեյր Սթարմերի հետ բանակցություններից առաջ։

Թրամփը նշել է, որ պատերազմը դադարեցնելու պայմանավորվածություններ «բազմիցս ձեռք են բերվել», սակայն Պուտինը խախտել է դրանք՝ «ռմբակոծելով Ուկրաինան»։

«Մենք բազմիցս մտածել ենք, որ սա կարգավորել ենք, իսկ հետո նախագահ Պուտինը դուրս է գալիս և սկսում հրթիռներ արձակել Կիևի նման որևէ քաղաքի վրա և սպանում շատ մարդկանց... Այնպես որ, կտեսնենք, թե ինչ կլինի», - ասել է նա։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու վերաբերյալ իր ներկայացրած վերջնագրի ժամկետը։

«Ես հիասթափված եմ նախագահ Պուտինից... Ես կրճատելու եմ նրան տված 50 օրը», - ասել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր Ռուսաստանին նոր պատժամիջոցներով, եթեՊուտինը չհամաձայնվի դադարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմը: Նա Մոսկվային 50 օր ժամանակ էր տվել համապատասխան որոշում կայացնելու համար:

ԱԺ ՔՊ–ական պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Սամվել Կարապետյանի ՉԳՐՎԱԾ նամակը

ԻՆՉ ՀԱՋՈՂՎԵՑ ՆԵՐԿԱ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ

Հաջողվեց արթնացնել հայ ժողովրդի կամքը ունենալ անկախ, ինքնիշխան և բարեկեցիկ երկիր։

Հաջողվեց վառ պահել հույսն ու հավատը մեր երիտասարդների մեջ։ Անցնելով պատերազմների և այլ արհավիրքների միջով մեր երիտասարդները լիահույս են, որ ունենալու են այնպիսի ազատ, ժողովրդավար և բարեկեցիկ երկիր, որտեղ նրանք ցանկանալու են ապրել և արարել։

Հաջողվեց ապահովել ազատ խոսքի գերակայությունը և դառնալ աշխարհում ազատ խոսք ունեցող երկրներից մեկը։ Ընդդիմության կողմից տեղեկատվական տեռորի, ստերի, մանիպուլյացների շղթան չխոչընդոտեց, որպեսզի երկիրը շեղվի ազատ խոսքի գերակայության իր ճանապարհից։

Հաջողվել էր բանակցային ֆորմատ ստեղծել Ադրբեջանի և ԼՂ ներկայացուցիչների միջև, ինչը տարատեսակ ներքին և արտաքին ուժերի կողմից տապալվեց, ինչպես նաև իշխանազավթում տեղի ունեցավ ԼՂ-ում։ Այս և ՌԴ խաղապահների անգործության պատճառով ԼՂ մեր հայրենակիցները բռնի տեղահանվեցին իրենց հայրենիքից։

Հաջողվեց բացել հասարակության աչքերը եկեղեցու որոշ սպասարվորների բարեվարքության վերաբերյալ։ Որքան շատ են այդ եկեղեցականները սեփական կանոնները խախտելով ապօրինի զավթած պահում իրենց եկեղեցական կոչումներն ու պաշտոնները, այնքան ժողովրդի համար պարզ է դառնում նրանց իրական մղումները։ Որքան շատ են զանազան հակապետական տարրեր պաշտնանում այդ, ինչպես նաև տեռորիստական ակտեր նախապատրաստող եկեղեցականներին, այնքան ավելի են նրանք բոլորը վարկաբեկվում։

ՀՀ ընտրված իշխանությունների այս և բազմաթիվ այլ հաջողությունների մեջ է մեր ապագան»։

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 28-ին, կազմել է 383.77 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.17 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 447.36  դրամ (նվազել  է 2.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.80  դրամ (նվազել է 0.04 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-382 դրամով, վաճառվում է 386-387 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 441-445 դրամով, վաճառվում է 452–456 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.56-4.77 դրամով, վաճառվում է 4.86-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 385 դրամով:

Եվրոն գնվում է 445 դրամով, վաճառվում է 450 դրամով:

Ռուբլին գնվում է 4.70 դրամով, վաճառվում է 4.80 դրամով:

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը