Live24
Օգոստոսի 12, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը տնային կալանքը փոխվել է, ՀՀ վերաքննիչ դատարանը խափանման միջոց է կիրառել վարչական հսկողությունը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց նրա պաշտպան Երեմ Սարգսյանը:

«Խափանման միջոց վարչական հսղությանը հանգամանքը չենք բողոքարկելու ՀՀ վճռաբեկ դատարան, քանի որ ժամանակ չկա ու դեռ ավելին` Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարել, ուստի խափանման միջոցի հարցը դատաքննության փուլում կքննարկենք»,-ասել է նա:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի հրամանով  սահմանվել են 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական հիմնական (ընդհանուր, մասնագիտացված և հատուկ) պետական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում սովորողների ուսումնական պարապմունքների տևողությունը և արձակուրդների ժամկետները։

1-ից 12-րդ դասարաններում սովորողների ուսումնական պարապմունքները սկսվում են 2025 թվականի սեպտեմբերի 1-ից և ավարտվում 2026 թվականի մայիսի 22-ին` 5-օրյա աշխատանքային շաբաթվա, մայիսի 23-ին՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Սահմանվել են նաև 2025-2026 ուսումնական տարվա ընթացքում հանրակրթական ուսումնական հաստատությունների 1-ից 12-րդ դասարանների սովորողների արձակուրդների օրերը հետևյալ ժամանակացույցով՝   

Առաջին դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 13-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2026 թվականի մարտի 16-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, մարտի 16-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

Երկրորդ դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 16-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 17-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում

3-12-րդ դասարան

  • 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 24-ը ներառյալ՝ 5-օրյա, 2025 թվականի հոկտեմբերի 20-ից 25-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում
  • 2025 թվականի դեկտեմբերի 22-ից 2026 թվականի հունվարի 5-ը ներառյալ
  • 2026 թվականի մարտի 23-ից 27-ը ներառյալ՝ 5-օրյա, 2026 թվականի մարտի 23-ից 28-ը ներառյալ՝ 6-օրյա աշխատանքային շաբաթվա դեպքում:

Շոտլանդիայում գոլֆի խաղի ժամանակ լրագրողները նկատել են ուժեղացված սև ամենագնաց մեքենա, որն ուղեկցում, հետևում էր Թրամփին։

Այն Polaris Ranger XP մոդիֆիկացված ամենագնաց մեքենա է. նմանատիպ ամենագնաց սովորական մեքենայի գինը սկսվում է 27,999 դոլարից։ Մասնագետները, որոնց լրագրողները լուսանկարներ են ցույց տվել, վստահ են, որ մեքենան զրահապատ է եղել։

 
 
Թաիլանդում Կամբոջային սահմանակից տարածքներում զինված հակամարտության հետևանքով զոհվել է առնվազն 14 քաղաքացիական անձ և 8 զինծառայող, ևս 140 մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնել է Թաիլանդի կառավարությունը։շ

Բախումների ընթացքում վիրավորվել է 103 զինծառայող։ Սահմանային գոտուց տարհանված տեղացի բնակիչների թիվը գերազանցել է 139,6 հազարը։ Հուլիսի 24-ի առավոտյան Կամբոջա-Թաիլանդ սահմանի երկայնքով տեղի էին ունեցել զինված բախումներ։

Թաիլանդի ԱԳՆ-ից մեղադրել էին Կամբոջային սահմանային հատվածներում ականներ տեղադրելու մեջ, ինչի հետևանքով վերջին օրերին ուժել էին Թաիլանդի բանակի ներկայացուցիչները։

ԱԳՆ-ից հայտնել էին նաև Կամբոջայում իրենց դեսպանին հետ կանչելու մասին՝ խնդրելով այդ երկրին համապատասխանաբար հետ կանչել Թաիլանդում իրենց դեսպանին։Հուլիսի 26-ին Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել Կամբոջայի վարչապետի և Թաիլանդի վարչապետի պաշտոնակատարի հետ և ասել, որ երկու կողմերն էլ պատրաստ են բանակցել հրադադարի շուրջ։

Հուլիսի 27-ին Մալայզիայի արտաքին գործերի նախարար Մոհամադ Հասանը հայտարարել էր, որ Թաիլանդի և Կամբոջայի առաջնորդները բանակցություններ կանցկացնեն Մալայզիայում հուլիսի 28-ին։

 

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) պատվիրակությունը կարող է առաջիկա երկու շաբաթվա ընթացքում այցելել Իրանի՝ քննարկելու համագործակցության շարունակման տարբերակները։

Այս մասին հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։

«Ակնկալվում է, որ առաջիկա երկու շաբաթվա ընացքում ԱԷՄԳ պաշտոնյաներից մեկը կայցելի Իրան և մենք կքննարկենք տեխնիկական հարցերը»,- ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը։

 
 
 

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-2-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտային գոտում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +38․․․+40 աստիճան տաքություն։

Նշված հատվածներում ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։

Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ համաձայնագրի ստորագրման գործընթացի երկարաձգումը կարող է տարածաշրջանում լարվածության աճի հանգեցնել. Թեհրանը կողմերին կոչ է անում լրջորեն զբաղվել այդ հարցով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրադրությանը, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ու տարածաշրջանային զարգացումներին։

«Խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացի երկարաձգումը կարող է հանգեցնել տարածաշրջանում լարվածության աճի»,-նշել է Իրանի ԱԳՆ խոսնակը՝ կոչ անելով Հայաստանին ու Ադրբեջանին «լրջորեն զբաղվել» այս հարցով և շեշտելով, որ այդ հարցում Թեհրանի դիրքորոշումը մնում է անփոփոխ։

Էսմայիլ Բաղային անդրադարձ է կատարել նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցային ուղիների ու ենթակառուցվածքների հնարավոր ապաշրջափակմանը՝ ընդգծելով, որ Թեհրանն աջակցում է այդ ուղիների ընդլայնմանը։

«Այս ծրագրերը երբեք չպետք է հակասեն երկրների տարածքային ինքնիշխանությանը»,-ասել է խոսնակը։

Բաղային իր խոսքում նաև նշել է, որ Իրանը համարում է, որ Կովկասում ընթացող զարգացումներին արտատարածաշրջանային դերակատարների մուտքը չի բխում տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերից։

«Մենք դա չենք համարում տարածաշրջանի անվտանգության և զարգացման շահերից բխող։ Մենք ուշադիր հետևում ենք այս հարցին և սերտ կապի մեջ ենք երկու երկրների (խմբ.՝ նկատի ունի Հայաստանին ու Ադրբեջանին) հետ»,-եզրափակել է Իսլամական Հանրապետության ԱԳՆ խոսնակը։

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտում բռնկված հրդեհների հետևանքով վտանգված է շուրջ 100 պատմամշակութային հուշարձան։ Կրակի տարածման գոտում են հայտնվել Տիգրանակերտի պատմամշակութային արգելոցը, Ամարասի վանական համալիրը, ինչպես նաև Թալիշ համայնքի շրջակայքում և մի շարք այլ բնակավայրերում գտնվող նշանակալի հուշարձաններ։ Այս մասին ահազանգում է Արցախի Հանրապետության մշակույթի նախարարությունը։ 

«Սոցիալական ցանցերում շրջանառվող տվյալների համաձայն, հրդեհի հետևանքով վնասվել են Նոր Շեն համայնքի պատմական թթի այգիները։ Կրակի տարածումը հասել է նաև Նախիջևանիկ և Սեյդիշեն համայնքներ, որոնց տարածքում գտնվող եկեղեցիներն ու մշակութային արժեք ներկայացնող այլ կառույցներ կանգնած են անմիջական վտանգի առաջ։

Ադրբեջանի Հանրապետությունն, ունենալով փաստացի վերահսկողություն Արցախի Հանրապետության բռնազավթված տարածքների նկատմամբ, միջազգային իրավունքի և մշակութային ժառանգության պաշտպանության վերաբերյալ կոնվենցիաների համաձայն պարտավոր է՝

իր վերահսկողության ներքո գտնվող տարածքներում ապահովել մշակութային և բնական ժառանգության պահպանումը,

ձեռնարկել անհետաձգելի միջոցներ հրդեհների մարելու և հասցված վնասների վերականգնման ուղղությամբ։

Լուսանկարում ներկայացված է հրդեհների տարածման քարտեզը՝ ըստ NASA LANCE/FIRMS համակարգի տվյալների։

Միջազգային կառույցները և մասնագիտացված կազմակերպությունները՝ իրենց մանդատի շրջանակում պետք է պատշաճ գնահատական տան ստեղծված իրավիճակին և իրականացնեն գործուն քայլեր՝ Արցախի մշակութային ժառանգության պահպանման և վերականգնման ուղղությամբ»,- նշում են նախարարությունից։

ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչությունում ավարտվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Ս․Օ․-ի, բնապահպանության նախկին նախարար Ա.Մ.-ի և ևս 4 անձի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը:

Ս․Օ․-ն հանդիսանալով հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձ, 2021 թվականին ներկայացված գույքի, եկամուտների, շահերի և ծախսերի վերաբերյալ պաշտոնեական պարտականությունները ստանձնելու և տարեկան հայտարարագրում թաքցրել է հայտարարագրման ենթակա «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում առկա Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքի և դրանում առկա շինությունների վերաբերյալ տեղեկությունները, որը հանգեցրել է առանձնապես խոշոր չափերով գույքի չհայտարարագրմանը:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ հանդիսացող Ս․Օ․-ն 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և հիշյալ տարածքում իր ենթակայությամբ գործող՝ ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ․-ի, ինչպես նաև այլ անձանց անմիջական մասնակցությամբ, առանց կառուցապատման իրավունքի, իր և իր ընտանիքի կարիքների համար կառուցել է ինքնակամ շինություններ, որոնց արժեքը գերազանցում է ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գույքի նվազագույն շեմը։ 

 Վերոհիշյալ ժամանակահատվածում նշված պաշտոնատար անձինք առանձնատան վերանորոգման և վերակառուցման աշխատանքների կատարմանը ներգրավել են իրենցից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի՝ Ա․Գ․-ի հետ փոխկապակցված նույն վարչության արտադրատեխնիկական բաժնի նախկին պետի պաշտոնը զբաղեցրած Գ․Բ․-ի ընտանիքին պատկանող, շինարարական աշխատանքների իրականացմամբ զբաղվող ընկերությունը, որի կողմից իրականացված շուրջ 58 մլն ՀՀ դրամի շինարարական աշխատանքները պաշտոնատար անձանց պահանջով որպես առավելություն տրամադրվել է նրանց՝ իշխանական, ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով կաշառք տվողի և նրա հետ փոխկապակցված անձանց օգտին գործողություններ կատարելու համար:

Բացի այդ, ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան պաշտոնատար անձինք, մասնավորապես՝ բնապահպանության նախկին նախարար Ա․Մ․-ն տեղեկացված լինելով, որ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը զավթված է պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի կողմից և հողատարածքի վրա արդեն իսկ ինքնակամ կառուցված են անօրինական շինություններ, դրանք քողարկելու և դրանց օրինական տեսք տալու համար, չարաշահելով իրենց ծառայողական լիազորությունները, կազմակերպել են հողամասի վարձակալության ձևական մրցույթ։

Ս․Օ․-ն «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում գտնվող վերոհիշյալ հողատարածքն իր կողմից զավթված լինելու և դրա վրա առանց կառուցապատման իրավունքի ապօրինի շենք-շինությունները կառուցելու հանգամանքները, անշարժ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, ապօրինի գործարքում իր մասնակցությունը չբացահայտելու, այդպիսով գույքի իրական պատկանելությունը թաքցնելու և խեղաթյուրելու դիտավորությամբ, ինչպես նաև փաստացի իր կողմից զավթված հողատարածքը և դրա վրա կառուցված շինություններն օրինականացնելու նպատակով ապահովել է իր վարորդի մորաքրոջ որդու կողմից նշված հողամասի վարձակալության և կառուցապատման իրավունք ձեռք բերելու համար համապատասխան հայտի և կառուցապատման գործարար ծրագրի ներկայացումը ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների հողամասերը վարձակալության և (կամ) կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով ստեղծված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովին: Այնուհետև, նշված միջգերատեսչական մրցութային հանձնաժողովի կազմում գտնվող պաշտոնատար անձինք, խախտելով մրցույթի կարգը սահմանող՝ ՀՀ կառավարության որոշման պահանջները, անձնական շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքի վերոնշյալ հողամասը վարձակալության և կառուցապատման իրավունքով, 25 տարի ժամկետով տրամադրել են նշված անձին, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ:

Այսպիսով, պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձ Ս․Օ․-ն շահադիտական և անձնական շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով 2010-2015 թվականների ընթացքում զավթել՝ առանց իրավական հիմքերի զբաղեցրել է բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տարածքում ընդգրկված պետական սեփականություն հանդիսացող՝ Գեղարքունիքի մարզում գտնվող 10526 քմ մակերեսով հողատարածքը և կառուցապատման իրավունքի բացակայության պայմաններում հանձնարարել է իր ենթակա, ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա․Գ․-ին և այլ անձանց, ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, կազմակերպել և ապահովել հիշյալ տարածքում իր համար առանձնատան կառուցումը։

Միևնույն ժամանակ, նշված տարածքի և այնտեղ գտնվող գույքի պահպանությունը պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի հանձնարարությամբ իրականացվել է ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ծառայողների կողմից, որոնց 2011-2016 թվականներն ընկած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վճարվել է առնվազն 13 մլն 120 հզր ՀՀ դրամ աշխատավարձ։

Այսպիսով, Ս․Օ․-ի՝ զբաղեցրած պաշտոնով և դիրքով պայմանավորված՝ համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնի, ինչպես նաև «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ծառայողների կողմից առհասարակ միջոցներ չեն ձեռնարկվել պետական սեփականություն հանդիսացող հողամասի ինքնակամ զավթումը, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, իրավախախտումներն արձանագրելու, օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու, իրավախախտումների հետևանքները վերացնելու ուղղությամբ։

ՀՀ պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Ա.Գ.-ն, գործելով իր վերադասի՝ Ս.Օ.-ի հանձնարարությամբ, նաև ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացված գնումների գործընթացներին մասնակցություն ունեցած շինարարական կազմակերպությունների ու դրանց ծառայողների ներգրավմամբ, 2010-2015 թվականների ընթացքում կազմակերպել և ապահովել է ինքնակամ զավթված, բնության հատուկ պահպանվող տարածքում առանձնապես խոշոր չափերով մի քանի շինություններից կազմված առանձնատան ինքնակամ կառուցումը, որի արդյունքում պետական քաղաքական պաշտոն զբաղեցրած բարձրաստիճան պաշտոնատար անձի գույքն ավելացել է նրա օրինական եկամուտներն էականորեն գերազանցող չափով։  

Այսպիսով, բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությամբ պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հետևանքով էական վնաս է պատճառվել հասարակության, պետության օրինական շահերին և անզգուշությամբ առաջացել են ծանր հետևանքներ՝ խաթարվել է ՀՀ պաշտպանության նախարարության և դրա ստորաբաժանում հանդիսացող՝ կապիտալ շինարարության և զորքերի բնակավորման վարչության բնականոն գործունեությունը, հիշյալ պետական մարմնի և ստորաբաժանման մասնակցությամբ գնումների բնականոն ընթացքը, պաշտոնատար անձինք և պետական գնումների գործընթացներին մասնակցություն ունեցող կազմակերպությունները ներգրավվել են զավթված բնության հատուկ պահպանվող տարածքում ինքնակամ շինությունների  կառուցմանը, «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը զրկվել է հիշյալ տարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու հնարավորությունից, ՀՀ ՊՆ ծառայողները ներգրավվել են ծառայության խնդրից չբխող գործառույթների իրականացմանը և ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին վերջիններիս որպես աշխատավարձ վճարվել է առանձնապես խոշոր չափերով գումար:

2025 թվականի հունիսի 9-ին ՀՀ գլխավոր դատախազը քրեական վարույթի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից ներկայացված առաջարկության հիման վրա ՀՀ Ազգային ժողով է ներկայացրել երկու միջնորդագիր՝ ութերորդ գումարման պատգամավորներ Ս.Օ.-ի և Ա.Մ.-ի նկատմամբ հանրային  քրեական  հետապնդում  հարուցելուն համաձայնություն տալու մասին, որը 2025 թվականի հուլիսի 7-ին Ազգային ժողովում քվեարկության արդյունքում արժանացել է համաձայնության:

Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ս․Օ․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը), 444-րդ հոդվածի 2-րդ մասով (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի կողմից հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելը, հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելը կամ հայտարարագիր չներկայացնելը), Ա․Գ․-ի նկատմամբ՝ 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը), Լ․Բ․-ի նկատմամբ՝ 436-րդ հոդվածի 1-ին մասով (կաշառք տալը), Ա․Մ․-ի նկատմամբ՝ 441-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), Բ․Ղ․-ի և Է.Գ.-ի նկատմամբ՝ 46-296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացմանն օժանդակելը):

6 անձի վերաբերյալ քրեական վարույթի մասն անջատվել և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց, որ հասարակական տրանսպորտում ուղևորների վերահսկման նոր համակարգի գործարկման ծրագրային փուլն ավարտական փուլում է։ 

«Ծրագրային աշխատանքներն այս շաբաթ կավարտվեն, և կհաջորդեն դասընթացները՝ հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների համար։ Նրանք կսովորեն, թե ինչպես իրականացնել վերահսկողությունը տրանսպորտում՝ խախտումների արձանագրման համար», - նշեց Գրիգորյանը։

Նա հիշեցրեց, որ քաղաքապետի որոշմամբ արդեն փոփոխվել է ապրիլի 10-ի N13-93 որոշումը, որով հսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ վերապատրաստումներից անմիջապես հետո կսկսվի նաև տուգանքների կիրառման գործընթացը: «Այս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև պոտենցիալ տուգանել խախտողներին», - ասաց նա:

Հիշեցնենք, որ քաղաքապետի ապրիլյան որոշման փոփոխությամբ տրանսպորտում վերահսկողության լիազորությունները հանձվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը։

Ֆոտո

Արդեն քանի օր է սպասում ենք, որ մուտք գործենք Ռուսաստան. Գրեթե բոլոր հայկական ավտոմեքենաներին մերժում են

Լարված իրավիճակ՝ Վերին Լարսում․ հայկական բեռնատարներին չեն թողնում մտնել ՌԴ

Թրամփի հրամանագրով՝ չինական ապրանքների վրա բարձր մաքսատուրքերը հետաձգվում են ևս 90 օրով

Մեկ տարում առանց վարորդական իրավունքի երկրորդ անգամ ավտոմեքենա վարելը կհանգեցնի քրեական պատասխանատվության

Ես ուրբաթ օրը մեկնում եմ Ռուսաստան․ Թրամփն՝ Ալյասկայում հանդիպման մասին

ՀՀ արկածախնդիր կառավարիչները վտանգավոր փորձության են տանում Հայաստանի ինքնիշխանությունը. ՀՀԿ

Զանգեզուրի միջանցքը սպառնում է Թուրքիայի անվտանգությանը. Դողու Փերինչեք

Հայ-ադրբեջանական պատերազմը գրեթե նույնքան բարդ էր, որքան ռուս-ուկրաինականը. Թրամփ

Ռուսաստանը փորձեց լուծել հայ-ադրբեջանական խնդիրը, բայց դա հաջողվեց մեզ. Թրամփ

Ջեֆրի Սաքսը դիմել է Հարավային Կովկասի երկրներին. Թրամփը ձեզ լրջագույն անախորժությունների մեջ է ներքաշում

Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը

Այս Համաձայնագիրը հուսալի եւ տեւական խաղաղություն հաստատելու ամուր հիմք է. Փաշինյան

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Սամվել Կարապետյանի  ձերբակալումը. պաշտպան

Փաշինյանը խաղաղության պայմանագիրը գաղտնազերծելու որոշում է կայացրել

Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրի տեքստը