Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանի նկատմամբ 2025 թվականի հունիսի 26-ին կայացված՝ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին որոշման հիմք է հանդիսացել 2025 թվականի հունիսի 21-ին, զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին տրված հարցազրույցների ընթացքում իշխանությունը զավթելուն ուղղված հրապարակային կոչեր հնչեցնելը, որտեղ նա վերահաստատել է 2024 թվականի փետրվարի 3-ին տրված հարցազրույցում հնչեցրած՝ հեղաշրջում կատարելու և իշխանությունը ՀՀ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակներով՝ բարձրաստիճան զինվորականների օգնությամբ ստանձնելու անհրաժեշտության մասին իր խոսքը, ուժային կառույցների կողմից ՀՀ–ում իշխանությունը փոխելը ներկայացրել որպես անհրաժեշտություն: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։

«Վերոնշյալը վկայում է այն մասին, որ Միքայել (Գևորգ) Աջապահյանի կողմից հնչեցրած կոչերը հուզական կամ անզգուշությամբ թույլ տրված արտահայտություններ չեն, այլ գիտակցված գործողություն, որը տեղի է ունեցել շարունակաբար, հետևողականորեն, օգտագործելով զանգվածային լրատվության միջոցները, տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաները։ Այդ հայտարարությունները նոր լույսի ներքո են երևում «Սրբազան պայքար» անվանումով շարժման կողմից իշխանության առերևույթ զավթման և ահաբեկչության կատարման նախապատրաստությունների բացահայտման համատեքստում, ինչի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինները տևական ժամանակ իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Նշված խմբի ակտիվ անդամների նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուց հետո, այդ համատեքստում, Միքայել (Գևորգ) Արտաշեսի Աջապահյանը 2025 թվականի հունիսի 21-ին կրկին հնչեցրել է իշխանությունը զավթելուն, սահմանադրական կարգը բռնի տապալելուն՝ Սահմանադրությամբ չնախատեսված եղանակով ՀՀ գործադիր իշխանության լիազորություններին տիրանալուն ուղղված հրապարակային կոչեր։

Նշված երկու հայտարարությունները «youtube.com» համացանցային հարթակում հասանելի են դարձել հանրության լայն շրջանակներին, դիտվել են ավելի քան 40 հազար անգամ:

Մասնավորապես՝ «Գալա Թի-վի» հեռուստաընկերությանը տրված և 2024 թվականի փետրվարի 3-ին տարբեր լրատվական կայքերով ու սոցիալական ցանցերով հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանը նշել է. «Հիմա էտ ա, ինձ վերապահված հարգանքը սրա է նման, հիմի ո՞վ է լսում ինձ, եթե ինձ լսող լիներ հեղափոխությունը պետք է վաղուց լիներ։ Իշխանություն փոխելու ընդամենը ես երեք ճանապարհ գիտեմ, դուք եթե չորրորդը գիտեք ասեք։ Էս ա՝ ընտրություն, իբր թե, կամ, կամ իբր թե ընտրություն, կամ ընտրություն, երկրորդը՝ հեղաշրջում, երրորդը՝ ժողովրդական ապստամբություն։ Ուրիշ կա՞, կա՞ ուրիշ, չկա։ Է երեքն էլ անհնարին է, երեքն էլ անհնարին է սուբյեկտիվորեն, օբյեկտիվորեն հնարավոր է», ապա ավելացրել՝ «Ուրեմն իմ էս վերջին վեց տարվա, միայն վեց տարվա, էն ժամանակ, վեց տարվա գործունեությունից պարզ չի՞, ես ինչ եմ ասում, քանի անգամ ասի բացեիբաց՝ ռազմական հեղաշրջում ա պետք, պատերազմի օրերին ասի և նախագահներին ասեցի՝ Քոչարյանին և Սերժին: Ասի լավ դուք պարոն նախագահ Քոչարյան, տասը տարի նախագահ եք եղել, դրանից առաջ մի տարի երկու տարի էլ վարչապետ, չէ՞, էտքան տարի էլ Ղարաբաղի նախագահ, Դուք Ձեր կողմնակից, գաղափարակից ոչ մի գեներալ չունե՞ք, ո՛չ բանակում, ո՛չ ոստիկանություն, ո՛չ ազգային անվտանգություն, որ գան Ձեր կողքը կանգնեն և հեղաշրջում իրականացնեն։ Եթե իրենցով ա։ Սե՛րժ, դու ավելի, տաս տարի նախագահ, վարչապետ, պաշտպանության նախարար, ներքին գործերի նախարար, ազգային անվտանգության նախարար, ազգային անվտանգության քարտուղար, էլ պաշտոն կա՞ որ չես տարել, հա շախմատի ֆեդերացիայի նախագահ։ Դու ոչ մի գեներալ քեզ նվիրված չունե՞ս, ոչ ոստիկանությունում, ոչ ազգային անվտանգությունում, ոչ բանակու՞մ, որ հելել ես փողոց «պատիվ ունեմ»-մատիվ ունեմ։ Ռեալ պոլիտիկը ինչի՞ մասին էր խոսում, էտի ռեալ պոլիտիկն է չէ, որ ընտրությունով չի, հնարավոր չի սա փոխել։ Ու՞ր եք գնացել ընտրության, ու՞ր եք մտել ընտրության։ Նշանակում ա ձեր նպատակը փոխելը չի։ Բա ձեզանից լավ ո՞վ պտի իմանա, որ էսի ընտրությամբ չի փոխվի...»։

Այնուհետև, «News.am» լրատվական կայքում 2025 թվականի հունիսի 21-ին հրապարակված հարցազրույցում Միքայել (Գևորգ) Աջապահյանն ի պատասխան լրագրողի հարցին՝ նշել է. «Շատ էլ լավ եմ արել, զավթելու ոչ, երբեք, զավթելու կոչ չեմ արել։ Ես կոչ եմ արել հեղաշրջման, դա զավթելու կոչ չի, ես հեղաշրջման, ես ուժային կառույցներին ասել եմ, որ փրկեք էս երկիրը, էս խելագարից փրկեք, է չեն փրկում, իրենք էլ նույնքան մեղավոր են էս ամեն ինչի մեջ։ Ես իշխանության զավթման կոչ չեմ արել, ես ասել եմ, ոչ էլ ասել եմ, որ հայ–հա, ես ասել եմ, որ անհրաժեշտ է դա անել։ Դա կոչ չի, դա անհրաժեշտ է անել։ Հիմա էլ է անհրաժեշտ, շատ ուշացած է, բայց էլի անհրաժեշտ է անել, էսքան բան, բայց եթե ուժայինները պարզապես տուն են պահում հա, և ոչ թե էս երկրի մասին ես մտածում, ոչ թե էս Հանրապետության մասին են մտածում, ոչ թե էս ժողովրդի մասին են մտածում, տուն են պահում, թող շարունակել տուն պահել...»»,– ասվում է հայտարարության մեջ։

Երևանում հուլիսի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ին գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ և երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից:

Մարզերում հունիսի 28-ին ուշ երեկոյան, 29-30-ին, հուլիսի 1-ի գիշերը և կեսօրից հետո, հուլիսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հյուսիսարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։Օդի ջերմաստիճանը հունիսի 29-30-ին աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով։

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը կալանավորվեց երկու ամսով։  Այս մասին հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը։ժ

Այսպիսի որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանը։

«Սահմանափակել են Միքայել Սրբազանի շփումները, բացառապես մերձավոր ազգականների և պաշտպանների հետ, բացահայտ ապօրինի որոշում է»,-ասել է փաստաբանը։

Դատարանի որոշումը ներկայացնելուց հետո Միքայել սրբազանի պաշտպան Արա Զոհրաբյանն ասաց, որ պաշտպանների թիմը կբողոքարկի որոշումը։

Նախնական տվյալով` նրան կտեղափոխեն «Նուբարաշեն» ՔԿՀ։

Հիշեցնենք, որ Շիրակի թեմի առաջնորդի նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի հոդվածով։

Հիշեցնենք նաև, որ երեկ ՀՀ ԱԱԾ հատուկջոկատայինները մտել են Մայր աթոռ Սուրբ Էջմիածին` տանելու Աջապահյանին, սակայն բախվեցին քաղաքացիների դիմադրությանը։ Ավելի ուշ ԱԱԾ-ն հայտարարել էր, որ ելնելով անվտանգության նկատառումներից և կանխելով իրավիճակի հնարավոր ու դիտավորյալ սրումը, որոշվել է դուրս գալ Մայր աթոռի տարածքից։

Որոշ ժամանակ անց Աջապահյանն ինքը ներկայացավ ՀՀ քննչական կոմիտե և ձերբակալվեց։ 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին պատրաստ է կրկին ռմբակոծել Իրանը, եթե պարզվի, որ վերջինս ուրանը հարստացնում է վտանգավոր մակարդակով։ Նրա խոսքերը մեջբերում է NYT։

«Իհարկե»,- պատասխանել է Թրամփը լրագրողի հարցին՝ արդյոք նման որոշում կընդունի նման պարագայում։

Թրամփը նաև ընդգծել է, որ կարծում է՝ Իրանը հրաժարվել է միջուկային զենք ստանալու վաղեմի նպատակից։

«Ժամանակը ցույց կտա։ Բայց ես չեմ հավատում, որ նրանք մոտ ապագայում պատրաստվում են վերադառնալ միջուկայինին»,-ասել է Թրամփը։

 
 

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով:

Միքայել սրբազանը չի ընդունել մեղադրանքը:

Քննիչը միջնորդել է դատարանին կալանավորել Միքայել սրբազանին: Դատարանի կողմից Սրբազանին ձերբակալելու պահից 24 ժամվա ընթացքում դատարանը պետք է որոշում կայացնի:

Մեղադրանքն ակնհայտ անհիմն է և չի պարունակում ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշները: 

Ձերբակալման փորձերի և հարցաքննության այս ամբողջ ընթացքը զուգորդվում էր Նիկոլ Փաշինյանի ոչ կոռեկտ և նախաքննությանն ու դատարանին ուղղորդող գրառումներով:

Ակնհայտ է, որ գործ ունենք իշխանության հակաեկեղեցական գործընթացի հերթական ապօրինի քայլի հետ, որը դրսևորվել է ԱԱԾ և ոստիկանության ծառայողների կողմից Մայր Աթոռի տարածք ներխուժելու աննախադեպ գործողությամբ:

Դատարանի և գործի քննության ժամի մասին լրացուցիչ կտեղեկացնենք:

Պաշտպաններ՝
Մարինե Ֆարմանյան 
Հարութ Ակլունց 
Ռոման Ահարոնյան Ռոման Ահարոնյան
Երեմ Սարգսյան 
Արա Զոհրաբյան

ՀՀ Ազգային Ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստ է ստորագրել անկախ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի առաջադրմամբ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին՝ Վեհափառ Հայրապետի եւ թեկնածուի համաձայնության պարագայում։

Հակառակ դեպքում ակնկալում ենք, որ Տ.Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի թեկնածությամբ նախաձեռնությանը միացած պատգամավորները կմիանան արդեն իսկ մեկնարկած գործընթացին՝ ստորագրելով «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնության տակ։ Վերահաստատում ենք, որ մեր նպատակը Հայաստանի Հանրապետության ազատագրումն է՝ ակնկալում ենք նույն մոտեցումը մյուս դերակատարներից։

Երկու հնարավոր զարգացումների պարագայում էլ մեր դիմումը Ազգային Ժողով անհրաժեշտ է մուտք անել 54 պատգամավորների ստորագրության պարագայում։

«Պատիվ ունեմ» խմբակցություն

Պաշտպան Արա Զոհրաբյանը տարածել է Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությունը՝ կապված իր անունը վարչապետի թեկնածուների ցանկում քննարկելու հետ.

«ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ես լիովին բավարարված եմ իմ ծառայությունից իբրև հոգևորական, ուստի խնդրում եմ իմ անունը չշահարկել վարչապետի թեկնածուների շարքում:

Աստված պահապան:

 

Միքայել Արքեպիսկոպոս Աջապահյան
27.06.2025թ.
ք.Երևան»

 

Կտրականապես հերքում ենք ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի անհիմն և սադրիչ հայտարարությունները՝ Իրանի վրա հարձակվելու համար ադրբեջանական տարածքի ենթադրյալ օգտագործման, մասնավորապես՝ Իրանի դեմ իսրայելական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։

Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի հայտարարության մեջ։

«Նման մեղադրանքները վնասում են ադրբեջանա-իրանական հարաբերություններին, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի, ինչպես նաև միմյանց ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա։

Իրանի նախագահի հետ հեռախոսազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահի, ինչպես նաև իրանցի գործընկերոջ հետ հեռախոսազրույցի ընթացքում արտաքին գործերի նախարարի կողմից վերջերս բացատրություն տրված հստակ դիրքորոշման ֆոնին, Իրանի դեսպանի նման հայտարարությունները գնահատվում են որպես բացահայտ սադրանք։

Ադրբեջանի Հանրապետությունը կտրականապես հերքում է իր օդային տարածքը կամ տարածքը որևէ երկրի կողմից հարևան Իրանի Իսլամական Հանրապետության կամ այլ պետության դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար ենթադրյալ օգտագործման վերաբերյալ ցանկացած մեղադրանք։ Այս մեղադրանքները անհիմն են և չեն հիմնավորվում որևէ հուսալի ապացույցով։

Ակնկալում ենք, որ իրանական կողմը միջոցներ կձեռնարկի երկկողմ հարաբերությունների ոգուն հակասող նման գործողությունները կանխելու համար, ինչպես նաև համապատասխան քայլեր կձեռնարկի դեսպանի հայտարարությունների կապակցությամբ, ով իր երկրի շահերը ներկայացնելու փոխարեն պարբերաբար հայամետ դիրքորոշում է ցուցաբերում», – նշել է Հաջիզադեն։

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն ընդգծել է Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման կարևորությունը՝ որպես տարածաշրջանում տնտեսական հարաբերությունների ամրապնդմանն ուղղված կարևոր քայլ։

Համաձայնագրի իրականացման կարևորության մասին հայտնել են Իրանի նախագահի մամուլի ծառայությունում։

Եվրասիական տնտեսական միության առաջնորդների գագաթնաժողովում իր տեսաուղերձում Փեզեշքիանը վստահություն է հայտնել, որ անդամ պետությունները կարող են ստեղծել տարածաշրջանային մերձեցման հաջող մոդել՝ այս պատմական հնարավորությունը վերածելով համատեղ աճի շրջադարձային կետի։

Նա երախտագիտություն է հայտնել նախորդ առաջնորդների գագաթնաժողովում Իրանին դիտորդի կարգավիճակ շնորհելու որոշման համար, որը հնարավորություն կտա ավելի լայն և արդյունավետ մասնակցություն ունենալ Միության շրջանակում տնտեսական գործունեությանը։

Փեզեշքիանը շեշտել է, որ Իսլամական Հանրապետությունը ձգտում է տարածաշրջանային տնտեսական հարաբերություններում արդյունավետ և հուսալի գործընկեր լինել։

Իրանը խոշոր ռազմական գործարք է կնքում Չինաստանի հետ, որը ներառում է նաև 40 հատ J-10 կործանիչների գնումը։ Այս մասին գրում են չինական լրատվամիջոցները, հղում անելով պաշտոնական աղբյուրներին։

Նշենք, որ օրեր առաջ Իրանի Իսլամական Հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամ ալիքը գրել էր, որ Իրանը վերանայում է ռուսական Su-35 կործանիչներ գնելու իր ծրագրերը՝ դրանց մատակարարման շարունակական ուշացումների պատճառով։ Աճող անորոշության պայմաններում Թեհրանը ավելի ու ավելի է կենտրոնանում այլընտրանքային տարբերակների վրա, այդ թվում՝ Չինաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման վրա։

Ըստ ԻՀՊԿ աղբյուրների՝ իրանական կողմը, որպես առաջնահերթ այլընտրանք է դիտարկում չինական J-10C կործանիչը։ J-10C կործանիչների ապացուցված մարտական ​​հնարավորությունները հատուկ դեր են խաղացել։ Որպես այդպիսին նշվում է J-10C կործանիչների կողմից վեց հնդկական ինքնաթիռների հաջողությամբ չեզոքացնելը։

Այսպիսով, Իրանը աստիճանաբար հրաժարվում է իր նախկին վեկտորից՝ հօգուտ չինական լուծումների, դրանք համարելով ավելի հուսալի և արդյունավետ միջոց՝ իր սեփական ռազմաօդային ուժերը արդիականացնելու և ազգային անվտանգությունն ամրապնդելու համար։

Հիշեցնենք, որ երկու օր առաջ Իրանի պաշտպանության նախարարը այցելել էր Չինաստան։

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել․ Դեսպան Լի Սինվեյ

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ