ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է այս տարի այցելել Չինաստան՝ գործարարների պատվիրակության ուղեկցությամբ, հաղորդում է Nikkei Asia թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»։
«Ամերիկացի պաշտոնյաները պատրաստում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս տարի Չինաստան այցի պլանները՝ տասնյակ գործարարներից բաղկացած պատվիրակության հետ»,-ասվում է հրապարակման մեջ՝ վկայակոչելով աղբյուրներին:
Միայն երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ տարածք է մտել Հայաստանից արտահանված ծիրանով բեռնված 94 բեռնատար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։
«Այս ամսվա ընթացքում ՌԴ է մտել ընդհանուր 720 բեռնատար։
Ծիրանի արտահանում շարունակվում է, միայն երեկ ՀՀ-ից դուրս է եկել ևս 66 բեռնատար՝ բեռնված ծիրանով»,-գրել է Պապոյանը։
Առաջարկում եմ հանրային կոնսենսուս ձեռքբերել, որ մի իքս ամսաթվից հանրային–քաղաքական–հրապարակային դաշտում հայհոյախոսությանը եւ հիբրիդային թիրախավորումը դադարեցնում ենք եւ անցնում բացառապես քաղաքակիրթ եւ հարգալից բանավեճի, եւ միայն ստուգված փաստերի վրա հիմնվելու տրամաբանությանը։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես առաջարկում եմ հուլիսի 1–ը որպես կոնսենսուսի մեկնարկի ամսաթիվ եւ այս պահից մինչեւ հուլիսի 5–ը վետո եմ դնում իմ կողմից «պարականոն» բառապաշարի եւ խոսույթի կիրառման վրա։
Հուլիսի 5–ին կկիսեմ իմ տպավորությունը, թե ինչ արձագանք է գտել առաջարկը հանրության եւ սոցիալական ցանցերի օգտատերերի շրջանում»,-գրել է նա։
Վենետիկի Մխիթարյան միաբանության հայրերն իրենց աջակցությունն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին։ Միաբանությունը հայտարարություն է տարածել ֆեյսբուքյան էջում։
«Հայոց եկեղեցին դարեր շարունակ իր հայրապետների գլխավորությամբ, հայրենասիրական ոգով և ազգանվեր ինքնազոհությամբ առաջնորդել է հայ ազգին՝ նավարկելով պատմության մութ ու փոթորկալից արհավիրքների մեջ, հայ ազգի գոյատևումն ապահովվել է՝ ի հեճուկս ոխերիմ թշնամիների»,– նշել են միաբանության հայրերը։
Նրանք նաև հիշեցրել են, որ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը աշխարհացրիվ հայությանը ներկայանում է որպես հավատքի օրրան, հույսի փարոս, գոյատևման հենարան և կայունության երաշխիք։
«Մեր մշտամրմունջ աղոթքներով դիմում ենք Ամենափրկիչ Միածնին՝ հայցելով, որ անսասան պահի Ամենայն հայոց հայրապետական աթոռը, իր գահակալ սրբազնագույն կաթողիկոսին և հայ ազգին։ Ամենակալ տեր Աստված, փրկի՛ր մեզ չարից և դրա բոլոր արբանյակներից»,– ասվում է հայտարարության մեջ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Անդրանիկ Սիմոնյանին ազգային անվտանգության ծառայության տնօրեն նշանակելու մասին:
Որոշման մեջ ասվում է.
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝ Անդրանիկ Սիմոնյանին նշանակել ազգային անվտանգության ծառայության տնօրեն»:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին վարչապետի որոշմամբ, Արմեն Աբազյանն ազատվել էր ԱԱԾ տնօրենի պաշտոնից։
Պարտականույթունները ժամանակավորապես կատարել էր ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը:
Նիկոլ Փաշինյանը հերթական գրառումն է արել՝ վիրավորական արտահայտություններով։
Հիբրիդային պատերազմ, բան՝ ամեն ինչ հասկացանք։
Բայց եթե որեւէ մեկը լրջորեն պետք է հարցնի, թե ճի՞շտ է, որ «Դիլիջան» ազգային պարկում ուրանի թափոններ ենք պահում, այդ հարցնողը կամ ավանակ է, կամ գործակալ, կամ էլ այդ ֆեյք լրատվամիջոցը ստեղծած ռոբասերժիկի ընտանիքի անդամ»,– գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ռուսաստան մուտք գործելու համար ruID հավելվածում գրանցվելը եւ QR կոդեր ստանալը դարձել է ոչ պարտադիր։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան։
Սա վերաբերում է անվիզա երկրների բոլոր քաղաքացիներին։
«Ռուսաստանի Դաշնության թվային զարգացման, կապի եւ զանգվածային լրատվության միջոցների նախարարությունը, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց Ռուսաստան մուտք գործելու եւ Ռուսաստանի Դաշնությունից դուրս գալու կանոններն ու պայմանները ստուգելու փորձի անցկացման կարգի վերաբերյալ տեղեկատվություն ապահովելու նպատակով, հայտարարում է ruID հավելվածի միջոցով Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելու դիմումը փորձի շրջանակում լրացնելու ոչ պարտադիր բնույթի մասին»,- նշվել է նախարար Մաքսուտ Շադաեւի նամակում։
ruID հավելվածում հարցաթերթիկի լրացումը եւ QR կոդի ստացումը անվիզա երկրների քաղաքացիների համար պարտադիր չէ, այլ ըստ ցանկության. հավելվածի ֆունկցիոնալը նախատեսված է նրանց համար, ովքեր երկար ժամանակ կգտնվեն Ռուսաստանի Դաշնությունում (օրինակ՝ աշխատանքի կամ ուսման համար):
Հավելվածում QR կոդի եւ հարցաթերթիկի բացակայության դեպքում Ռուսաստան մուտքը չի մերժվի:
Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, ամուսնացավ Լորեն Սանչեսի հետ Վենետիկում: Page Six-ի համաձայն, զույգը իսկապես շքեղ արարողություն է ունեցել, չնայած նրանք արդեն պաշտոնապես ամուսնացած էին:
Ուրբաթ երեկոյան 61-ամյա Բեզոսը և 55-ամյա Սանչեսը երդումներ են փոխանակել Սան Ջորջիո Մաջորե կղզում՝ հյուրերի ներկայությամբ, որոնց թվում էին Դոնալդ և Մելանյա Թրամփերը, Քարդաշյան-Ջեներ ընտանիքը, Օփրա Ուինֆրին, Լեոնարդո ԴիԿապրիոն, Բիլ Գեյթսը, Բարբարա Սթրեյզանդը և Օռլանդո Բլումը (Քեթի Փերին արարողությանը չի երևացել):
Հարսնացուն նրբագեղ տեսք ուներ Dolce & Gabbana-ի երկար թևքերով ժանյակավոր կորսետ զգեստով: Հյուրերին դիմավորեց Մատեո Բոչելլին Էլվիս Փրեսլիի «Can't Help Falling in Love» հիթի կենդանի կատարմամբ, իսկ ավելի ուշ գոսպել երգչախումբը կատարեց Ուիթնի Հյուսթոնի «Higher Love»-ը:
Ընտանիքի անդամներն ու ընկերները նորապսակներին դիմավորեցին բարձր ծափահարություններով և սուլոցներով, իսկ արարողությունից հետո զույգը կնքեց իրենց ամուսնությունը համբույրով: Տոնակատարությունը շարունակվեց շքեղ ընդունելությամբ և ավարտվեց շքեղ հրավառությամբ։
Ըստ աղբյուրների՝ եռօրյա հարսանեկան հանգստյան օրերը զույգին արժեցել են մոտ 50 միլիոն դոլար։ Ջորջ և Ամալ Քլունիների հարսանիքի կազմակերպիչները պատասխանատու էին տոնակատարության նախապատրաստման համար։ Գրեթե ամեն ինչ՝ քաղցրավենիքից մինչև զարդարանքներ, պատվիրվել է տեղացի վենետիկցի արհեստավորներից, այդ թվում՝ ամենահին հրուշակեղենի խանութ Rosa Salva-ից և հայտնի Murano ապակու արհեստանոց Laguna B-ից։
Բեզոսն ու Սանչեսը իրենց հյուրերի համար վարձակալել են ամբողջ հայտնի Aman Venice հյուրանոցը։ Արարողությանը ընդառաջ զույգը շքեղ ընդունելության երեկույթ է կազմակերպել Madonna dell'Orto եկեղեցում, որը, սակայն, ստիպված են եղել չեղարկել ամպրոպի պատճառով։
Սկզբում հարսանիքը նախատեսված էր անցկացնել Scuola Grande della Misericordia-ում հունիսի 28-ին, բայց վերջին րոպեին բողոքի ցույցերի և անվտանգության կանոնների պահպանման պատճառով վայրը փոխվել է։
Հարսանիքից անմիջապես հետո Լորեն Սանչեսը Instagram-ում կիսվել է առաջին հարսանեկան լուսանկարով. նկարում նա և Բեզոսը ձեռք ձեռքի տված են՝ շրջապատված հյուրերով։ Լորենը սոցիալական ցանցում փոխել է իր մականունը՝ դարձնելով Լորեն Սանչես Բեզոս և ջնջել բոլոր հին գրառումները՝ թողնելով միայն հարսանեկան լուսանկարը։
Զինվորականների խոսքով՝ հութիների կողմից Իսրայելի դեմ արձակված բալիստիկ հրթիռը, հավանաբար, խփվել է ՀՕՊ համակարգերով։
Իսրայելի բանակի տվյալներով՝ ձեռնարկվել են հրթիռը խփելու փորձեր եւ, ամենայն հավանականությամբ, դրանք պսակվել են հաջողությամբ։
ԱՄՆ-ում անցկացվող աշխարհի ակումբային առաջնության յութուբյան ալիքը ներկայացրել է խմբային փուլի (3 տուր) լավագույն գոլերն ու սեյվերը։