Live24
Մայիսի 18, 2025
Live24

Live24

Լուրեր

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պայմանավորվել են ապագա համագործակցության շուրջ աշխարհաքաղաքական հետաքրքրություն ներկայացնող հարցերի, տնտեսական և ներդրումային հնարավորությունների շուրջ, հայտնում է Reuters-ը։

ԱՄՆ-ը և Ռուսաստանը պայմանավորվել են հեռացնել իրենց հարաբերությունների «գրգռիչները» և սկսել աշխատել Ուկրաինայում պատերազմին վերջ տալու ծրագրի վրա, ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտը, հասկացնելով, որ ջանքերը դեռ վաղ փուլում են, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:

«Մեկ հեռախոսազանգը և հաջորդ հանդիպումը բավարար չեն կայուն խաղաղություն ստեղծելու համար», - Սաուդյան Արաբիայում հանդիպումից հետո ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմմի Բրյուսը։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները հանդիպումը համարում է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու կարևոր քայլ, սակայն անհրաժեշտ են լրացուցիչ քայլեր։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնել են, որ Ուկրաինայում հակամարտության ավարտը պետք է լինի տեւական, կայուն եւ ընդունելի բոլոր կողմերի համար։

Ուկրաինա եվրոպական զորքեր ուղարկելու հարց այս պահին օրակարգում չկա։ Այս մասին France Info հեռուստաալիքին ասել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարոն։

«Այս հարցը հիմա արդիական չէ։ Ոչ ոք չասաց, որ մտադիր են այսօր զորք մտցնել Ուկրաինա։ Մենք ասում ենք, որ խաղաղություն ենք ուզում»,- մեկնաբանել է Բարոն:

Այն հարցին, թե Եվրոպան Ուկրաինային անվտանգության երաշխիքներ է տրամադրում, Ֆրանսիայի արտգործնախարարն արձագանքել է, որ դեռ վաղ է այս թեմային անդրադառնալ։ Բարոն հրաժարվել է մեկնաբանել նաև Ուկրաինա զորք ուղարկելու հարցը։ Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ լրատվամիջոցներում նման ամպագոռգոռ հայտարարություններ չեն արվում։

Փետրվարի 15-ին Associated Press-ը հաղորդել է, որ եվրոպական մի խումբ երկրներ, այդ թվում՝ Բրիտանիան և Ֆրանսիան, «գաղտնի» աշխատում են Ուկրաինա զորքեր ուղարկելու ծրագրի վրա: Նշվում է, որ ԵՄ երկրները կարող են համապատասխան պլաններ պատրաստել՝ «Ռուսաստանի հետ ցանկացած ապագա խաղաղության համաձայնագրի» իրականացումն ապահովելու համար։ Մեծ «Բրիտանիան և Ֆրանսիան Ուկրաինա զորքեր մտցնելու պլանների առաջատարն են»,-ասվում է AP-ի զեկույցում:

Հռոմի կաթոլիկ եկեղեցու քրիստոնեական հոբելյանական տարվա շրջանակներում Հռոմի Ֆրանցիսկոս պապի հերթական լսարանը չեղարկվել է պոնտիֆիկոսի հիվանդության պատճառով։ Սուրբ Աթոռի մամլո ծառայությունը նշել է, որ խոսքը փետրվարի 22-ի մասին է, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Փետրվարի 23-ին Սուրբ Պետրոսի տաճարում նախատեսված Ֆրանցիսկոսի պատարագը անցկացվելու է Ավետարանչական դիքաստերի նոր ավետարանչական բաժնի պրոպրեֆեկտ, հոբելյանական տարվա մշակութային ծրագրի կազմակերպիչներից մեկը՝ մոնսինյոր Ռինո Ֆիզիչելլան։

Հայտարարությունը հուշում է, որ 88-ամյա Ֆրենսիսի հոսպիտալացումը կարող է երկարաձգվել։ Նա փետրվարի 14-ից գտնվում է հիվանդանոցում, որտեղ բուժում էր ստանում շնչառական վարակի պատճառով։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է անհրաժեշտության դեպքում մասնակցել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա լրագրողներին հիշեցրել է, որ Պուտինը բազմիցս հայտարարել է Ուկրաինայի ներկայիս ղեկավարի հետ բանակցելու պատրաստակամության մասին։

«Միևնույն ժամանակ, համաձայնագրերի իրավական արձանագրումը ենթակա է լուրջ քննարկման՝ հաշվի առնելով այն իրողությունը, որը խոսում է անձամբ Զելենսկու լեգիտիմությունը վիճարկելու հնարավորության մասին։ Պուտինն այս մասին բազմիցս հայտարարություններ է արել»,- ասել է Պեսկովը։

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկը նշել է, որ ստուգելու է ԱՄՆ ոսկու պաշարները Կենտուկիի Ֆորտ Նոքս ռազմաբազայում։ Այս մասին գործարարը գրել է X սոցիալական ցանցի իր էջում։

Փետրվարի 17-ին Կենտուկիի հանրապետական ​​սենատոր Ռենդ Փոլն իր X-ում առաջարկել է Մասկին ստուգել ԱՄՆ ոսկու պահեստը Ֆորտ Նոքսում:

«Ոսկի եմ փնտրում Ֆորտ Նոքսում։ Այդ ոսկին ամերիկյան ժողովրդի սեփականությունն է։ Ես իսկապես հուսով եմ, որ այն դեռ կա», - գրել է Մասկը։

Միլիարդատերը նաև հարցրել է, թե ով կարող է հաստատել, որ Ֆորտ Նոքսի ոսկին չի գողացվել։ Նա նշել է, որ ամերիկացի ժողովուրդը ցանկանում է իմանալ՝ այդ ոսկու պաշարը կա՞, թե՞ ոչ։

Տիրան Խաչատրյան խափանման միջոցը փոխվեց։ Դատարանի որոշմամբ կալանքը փոխարինվեց 10 միլիոն ՀՀ դրամ գրավով և չբացակայելու արգելքով։ 

Դատախազը միջնորդել էր 3 ամսով երկարաձգել Տիրան Խաչատրյանի կալանքը։ Միջնորդությունը մերժվեց։

Նշենք, որ տարեսկզբին Տիրան Խաչատրյանը երկու ամսով կալանավորվել էր։ 

Ավելի վաղ, նա ձերբակալվել էր  44-օրյա պատերազմին առնչվող գործով: Տիրան Խաչատրյանը մեղադրվում է ռազմական դրության ընթացքում իր ծառայողական պարտականությունների կատարման նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Տիրան Խաչատրյանը մեղադրանքը չի ընդունում։շ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ այցելել է Ակնա (Աղդամ), ծանոթացել Hilton Garden Inn հյուրանոցի շինարարական աշխատանքների ընթացքին:

Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ Ալիևը մասնակցել է նաև Աղդամի տարածաշրջանային թվային կառավարման կենտրոնի և ուսումնական համալիրի բացմանը։

Ուկրաինայի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով փոխվարչապետ Օլհա Ստեֆանիշինան հայտարարել է, որ Կիևը չի մերժել ռազմական աջակցության դիմաց ԱՄՆ-ին հազվագյուտ մետաղների հնարավոր փոխանցման մասին համաձայնագիրը և ակնկալում է, որ այն կստորագրվի։ Այս մասին գրում է The Guardian թերթը։

«Մենք ակնկալում ենք, որ այն կստորագրվի», - մեջբերում է նրա խոսքերը։

Ըստ հրատարակության՝ Ստեֆանիշինան նաև հայտարարել է, որ Ուկրաինան «չի մերժել» գործարքը։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Սաուդյան Արաբիայի մարյրաքաղաք Էր Ռիադ են մեկնել գրեթե միանման փողկապներով։

Լավրովի փողկապը մուգ կապույտ է, միատոն, առանց նախշերի, իսկ Ռուբիոյի փողկապի վրա սպիտակ մանր կետեր կան:

Министр иностранных дел России Сергей Лавров и советник президента России по внешней политике Юрий Ушаков во время российско-американских переговоров (18 февраля 2025).Эр-Рияд - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2025

Իսկ ԱՄՆ առաջնորդի` Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Վիտկոֆի և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովի փողկապներն ընդհանրապես չեն տարբերվում։

Госсекретарь США Марко Рубио (в центре), советник по нацбезопасности США Майк Уолц и посланник США на Ближнем Востоке Стив Уиткофф во время российско-американских переговоров (18 февраля 2025).Эр-Рияд - Sputnik Արմենիա, 1920, 18.02.2025

Այս ֆոնին առանձնանում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով օգնական Մայք Ուոլցի փողկապը, որի վրա սպիտակ և մուգ կարմիր գծեր կան։

Հիշեցնենք` Էր Ռիադում մեկնարկել են ռուս–ամերիկյան բանակցությունները։ Երկու երկրների ներկայացուցիչները հանդիպել են թագավորական ընտանիքի պալատներից մեկում։

Բանակցություններին ռուսական կողմից մասնակցում են ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ամերիկյան կողմը ներկայացնում են Պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

«Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» ՌԴ օրենքում կատարված փոփոխությունների համաձայն, օտարերկրյա քաղաքացիներն այս տարվա հունվարի 1-ից առանց վիզայի չեն կարող գտնվել ՌԴ-ում ավելի, քան տարեկան 90 օր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Այս սահմանափակումը մտահոգություններ էր առաջացրել հատկապես բեռնատարների վարորդների շրջանում, որոնք աշխատանքի բերումով հաճախ են ուղևորվում Ռուսաստանի Դաշնություն։

Ի՞նչ քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ հայկական կողմը։ Արդյո՞ք առաջարկվել է ռուսական կողմին որոշ կատեգորիաների դեպքում վերանայել որոշումը։

Հարցի պարզաբանման նպատակով փետրվարի 7-ին գրություններ էի ուղարկել ՀՀ ԱԳՆ-ին և ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնում են, որ 2025թ-ի փետրվարի 12-ին հայկական կողմի մասնակցությամբ տեղի է ունեցել Եվրոպական տնտեսական հանձնաժողովի աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության կողմից կազմակերպված տեսակոնֆերանս, որտեղ քննարկվել են նաև «Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի և ելքի կանոնների և պայմանների հաստատման նպատակով փորձարկում անցկացնելու մասին» № 1510 որոշման կարգավորումները, ՌԴ-ում ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատանքային միգրանտների գործունեության վրա դրանց հնարավոր ազդեցությունը։

Տեսակոնֆերանսի ընթացքում հայկական կողմը հնչեցրել է ՌԴ նախագահի 30․12․2024թ-ի № 1126 հրամանագրի համատեքստում բեռնատարների վարորդների՝ ՌԴ տարածք մուտքի և ելքի կարգավորումների վերաբերյալ հարցը, մասնավորապես, արդյոք իրականացված օրենսդրական փոփոխությունները վերջիններիս նկատմամբ կիրառելի են, թե՝ ոչ, որին ի պատասխան ՌԴ ՆԳՆ ներկայացուցիչը հայտնել է, որ փոփոխությունները տարածվում են նաև նշված անձանց նկատմամբ, սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հարցը մտահոգություն է առաջացրել նաև այլ պետություննների իրավասու մարմիններին, ուստի ներկայումս քննարկվում է, հնարավորության դեպքում, բեռնատարների վարորդների մասով այլ կամ պարզեցված ընթակարգ կիրառելու հնարավորության մասին։

ԱԳՆ-ն ևս հայտնում է նույնատիպ տեղեկություններ՝ հավելելով, որ ռուսական կողմը պատրաստակամ է խնդրին լուծում տալու հարցում։

Հաշվի առնելով թեմայի վերաբերյալ հանրային հետաքրքրությունը՝ շարունակելու եմ հետևողական լինել և տեղեկություն ունենալու դեպքում ներկայացնել հնարավոր նոր զարգացումները»,-գրել է  նա:

Ֆոտո

Երևանում հունիսի 1-13-ը կանցկացվեն համերգներ և բացօթյա միջոցառումներ նախատեսված և՛ մեծերի, և՛ փոքրերի համար

Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ին

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացվել են 150,000 դրամ արժողությամբ արծաթափայլ եղևնիներ

Ժամանակն է վերջ դնել պшտերшզմին․ Եկեք բաց չթողնենք այս հսկայական հնարավորությունը․ Ռուբիո

Կրեմլը հաստատում է. Նախապատրաստվում է Պուտին-Թրամփ հեռախոսազրույց

Հրազդանում փորձել են երեխայի առևանգել. Armlur.am

Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել

Էրդողանի և Մակրոնի «տարօրինակ» ձեռքսեղմումը՝ ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում. Տեսանյութ

Պուտինը պարզեցրել է Աբխազիայի և Հարավային Օսիայի քաղաքացիներին Ռուսաստանի քաղաքացիություն տրամադրելու կարգը

Թրամփը հեռախոսազրույց կունենա Պուտինի և Զելենսկու հետ

Իրաքը 40 մլն դոլար կհատկացնի Գազայի և Լիբանանի վերականգնման համար

«Նա այլեւս սեքսուալ չէ». Թրամփը ծաղրել է Թեյլոր Սվիֆթին

Սերգեյ Լավրովն ու Մարկո Ռուբիոն քննարկել են Ստամբուլում կայացած ռուս-ուկրաինական բանակցությունների արդյունքները

Թրամփի վարչակազմը մեղմացրել է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները․ Էրդողան

«Ռոբերտ Քոչարյանի օրոք է սկսվել ԼՂ-ի դուրսմղումը բանակցային գործընթացից»․ Լևոն Զուրաբյան