Այսօր՝ հունիսի 28-ին, մեկօրյա դադարից հետո ՖԻՖԱ-ի Աշխարհի ակումբային առաջնությունում կմեկնարկի 1/8-րդ եզրափակիչ փուլը։ Այս մասին գրում է armsport.am-ը։
Ներկայացնում ենք բոլոր հանդիպումների ժամանակացույցը․
«Պալմեյրաս» (Բրազիլիա) – «Բոտաֆոգո» (Բրազիլիա)՝ հունիսի 28, ժամը 20:00
«Բենֆիկա» (Պորտուգալիա) – «Չելսի» (Անգլիա)՝ հունիսի 28, ժամը 00:00
ՊՍԺ (Ֆրանսիա) – «Ինտեր Մայամի» (ԱՄՆ)՝ հունիսի 29, ժամը 20:00
«Ֆլամենգո» (Բրազիլիա) – «Բավարիա» (Գերմանիա)՝ հունիսի 29, ժամը 00:00
«Ինտեր» (Իտալիա) – «Ֆլումինենսե» (Բրազիլիա)՝ հունիսի 30, ժամը 23:00
«Մանչեսթեր Սիթի» (Անգլիա) – «Ալ-Հիլալ» (Սաուդյան Արաբիա)՝ հուլիսի 1, ժամը 05:00
«Ռեալ Մադրիդ» (Իսպանիա) – «Յուվենտուս» (Իտալիա)՝ հուլիսի 1, ժամը 23:00
«Բորուսիա Դորտմունդ» (Գերմանիա) – «Մոնտերեյ» (Մեքսիկա)՝ հուլիսի 2, ժամը 05:00
Հայաստան միջուկային վառելիքի թափոն չի տեղափոխվել։ Այս հայտարարությունն արել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը` հերքելով մամուլում հրապարակված տեղեկությունը։
«Մամուլում տարածված «Ֆրանսիական «Orano» ընկերությունը գաղտնի կերպով Հայաստան է տեղափոխում միջուկային վառելիքի թափոններ, որոնք պահվելու են ազգային պարկերից մեկում» վերնագրով հոդվածում ներկայացվածն ամբողջությամբ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը։ Կոչ ենք անում բոլորին զերծ մնալ չստուգված ու անհայտ աղբյուրներից տարածվող տեղեկատվության հանրայնացումից և պատասխանատվությամբ մոտենալ հրապարակվող նյութերի հավաստիությանը»,– ասված է նախարարության հաղորդագրությունում։
Ի դեպ, մամուլի տվյալ հրապարակման մեջ նշված է, որ «Orano» ընկերությունը վտանգավոր թափոններ է արտահանում Հայաստան, որը ֆինանսավորում է ՀՀ վարչապետի հետ կապ ունեցող մի հիմնադրամ։
Նշենք, որ 2019 թ. մարտի 6–ին այդ ժամանակ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել էր միջուկային էներգիայի ոլորտի ֆրանսիական պատվիրակությանը, որի կազմում էին Ֆրանսիայի միջուկային էներգիայի հանձնաժողովի և ֆրանսիական «Orano» (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը խոսվել էր միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունների մասին:
Երեւանում այսօր ընթանում է «Կրթվելը նորաձեւ է» շարժման հերթական հանդիպումը, որը, սակայն, վերջինն է լինելու Աննա Հակոբյանի մասնակցությամբ։
Հիշեցնենք՝ Աննա Հակոբյանը մեկնում է Չինաստան սովորելու։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չպետք է վիրավորի Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին: Այս մասին X-ում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Իրանցի մեծ ու հզոր ժողովուրդը, որն աշխարհին ցույց է տվել՝ իսրայելական վարչակարգը չունի այլընտրանք, քան վազել «հայրիկի մոտ»՝ մեր հրթիռներից չջախջախվելու համար, սպառնալիքներ ու վիրավորանքներ չի սիրում», - ասվում է հրապարակման մեջ:
Արաղչին սպառնացել է՝ «եթե պատրանքները հանգեցնեն ավելի վատ սխալների», ապա Իրանը «չի հապաղի բացահայտել իր իրական հնարավորությունները»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փրկել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին ամոթալի մահից։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Ես ճշգրիտ գիտեի, թե որտեղ է նա թաքնվում, և ես թույլ չտվեցի Իսրայելին կամ ԱՄՆ զինված ուժերին, որը, անկասկած, աշխարհի ամենամեծ և ամենահզոր ուժն է, վերջ դնել նրա կյանքին։ Ես փրկեցի նրան շատ սարսափելի և ամոթալի մահից», - ասել է ամերիկացի առաջնորդը։
Բացի այդ, Թրամփը պարզաբանել է, որ իր հրամանով Իսրայելը չեղարկել է Թեհրանի վրա խոշոր ավիահարվածը, որը կարող էր լինել այս հակամարտության «վերջնական նոկաուտը»։
Դանիել Քրեյգի հրաժարականից հետո "Ջեյմս Բոնդի" նոր դերակատարի ընտրությունը դարձել է երկրպագուների և լրատվամիջոցների քննարկման գլխավոր թեման։
Դերակատարի թեկնածուների թվում հաճախ նշվում են Աարոն Թեյլոր-Ջոնսոնը, Հենրի Քեյվիլը, Ռեջե-Ժան Փեյջը և Թոմ Հարդին։
Մինչև պաշտոնական հաստատումը, քննարկումները շարունակվում են, իսկ «Բոնդի» ֆիլմաշարի ստեղծողները խոստանում են՝ նոր Բոնդը կլինի ժամանակակից և դինամիկ կերպար։
Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված Եկատերինբուրգում ադրբեջանցիների ձերբակալման հետ։
«Խոր անհանգստություն ենք հայտնում՝ կապված հունիսի 27-ի առավոտյան Եկատերինբուրգում ադրբեջանցիների տանն իրականացված ՌԴ ԱԴԾ շուրջկալների հետ, որոնց հետեւանքով զոհվել են մեր հայրենակիցները, ոմանք ծանր մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ ինը մարդ ձերբակալվել է։
Մենք ռուսական կողմից ակնկալում ենք անհապաղ հետաքննության անցկացում եւ ամենակարճ ժամկետում բռնության այս անթույլատրելի ակտի մեղավորներին պատասխանատվության ենթարկում»,- նշել են Բաքվում։
Երուսաղեմի հայոց պատրիարք Ամեն. Տ. Նուրհան արք. Մանուկյանը դատապարտում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախօրեին տեղի ունեցածը, երբ ԱԱԾ-ականները, կարմիր բերետավորները մտել էին Վեհարանի տարածք, ուզում էին ձերբակալել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին։
Սրբազանը նշել է, որ խստագույնս դատապարտում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Հայոց Սրբության Սրբոցի հանդեպ վերջին օրերի ամոթալի ու անպատվաբեր դրսևորումներն ու գործողությունները։
«Կոչ ենք անում կանգ առնել հանդարտությամբ և խաղաղությամբ, առանց նոր լարվածություն ստեղծելու, սթափ ու զուսպ հոգով, այլապես այս ճանապարհը, եթե շարունակվի, մեզ անդունդը կտանի։
Պետք է խնայել թե ազգը, թե եկեղեին՝ խուսափելու համար նոր ու ավելի ծանր աղետներից, եկեղեցու և մեր ժողովրդի մեջ նոր բաժանումներ և պառակտումներ ստեղծելու վտանգից»,- նշված է Տ. Նուրհան արք. Մանուկյանի հայտարարության մեջ։
Ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետության դեմ շարունակվում է հիբրիդային պատերազմը, որի կարևոր բաղադրիչը տեղեկատվական գրոհն է։ Այդ մասին ասված է վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի Ֆեյսբուքի էջում:
«Կասկածելի ծագմամբ, «վառվող» գլխագրով կայքում հրապարակված հերթական կեղծ հոդվածը այդ գրոհի վառ ու ակնհայտ օրինակն է։
Սա հարձակում է Հայաստանի ինքնիշխանության, պետականության, արտաքին քաղաքական անկախության և ժողովրդավարական ընտրության դեմ։ Նպատակը հստակ է՝ խաթարել Հայաստանի միջազգային հեղինակությունն ու տվյալ դեպքում մասնավորապես ստվերել մեր՝ Ֆրանսիայի հետ ռազմավարական գործընկերությունը։
Հակահայկական այս մեխանիզմների գործադրմամբ որոշ կենտրոններ փաստացի խոստովանում են՝ Հայաստանի ընթացքը խանգարում է իրենց ծրագրերին։
Իսկ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր ընտրած ուղին ճիշտ է։ Հայաստանը չի շեղվելու այդ ուղուց՝ անկախ նրանից, թե քանի կեղծ հոդված և տեղեկատվական հարձակում կհրապարակվի»,- նշված է գրառման մեջ։
Հունիսի 27-ի գիշերը Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարձակվել են Ռուսաստանի Վոլգոգրադի մարզում գտնվող Մարինովկա օդանավակայանի վրա՝ ոչնչացնելով չորս Սու-34 ինքնաթիռ, հաղորդել է 24-րդ ալիքը։
Հարձակումն իրականացվել է ուկրաինական հեռահար հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով, ինչը հանգեցրել է հրդեհի օդանավակայանի տեխնիկական եւ շահագործման մասում։
Ոչնչացվել են չորս Սու-34 ինքնաթիռներ եւ տեխնիկական եւ շահագործման մասը՝ այն վայրը, որտեղ սպասարկվում եւ վերանորոգվում են մարտական ինքնաթիռները։
Ռուսաստանի օդատիեզերական ուժերում Սու-34-ը դասակարգվում է որպես առաջնագծի կործանիչ-ռմբակոծիչ։ Այն օգտագործվում է, մասնավորապես, կառավարվող ավիառումբեր նետելու համար։