Live24
Օգոստոսի 26, 2025
Live24

Live24

Լուրեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Չինաստան եզրափակվեց Պեկինում ՀՀ դեսպանությունում աշխատանքային քննարկմամբ: Այս ամսին հայտնում են ԱԳՆ-ից:

Այցը նշանավորվեց արդյունավետ քննարկումներով և համաձայնություններով, որոնք նոր կարևոր հեռանկարներ են բացում Հայաստանի և Չինաստանի միջև գործընկերության խորացման ուղղությամբ:

Մի խումբ անձինք բերման են ենթարկել քրեական վարույթի շրջանակներում և տեղափոխվել են համայնքային ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ։ Այս մասին  հայտնեցին ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում են ձերբակալվել քաղաքացիները։

Այս պահին բերման ենթարկվածների թիվը հայտնի չէ, սակայն, ըստ լրատվամիջոցների մոտ երկու տասնյակ մարդ է բերման ենթարկվել։

Նշենք, որ ոստիկանությունը սկսել է բերման ենթարկել քաղաքացիների, որոնք ի աջակցություն Միքայել Սրբազանի՝ հավաքվել են Քննչական կոմիտեի դիմաց։

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտնել է, որ Հունգարիային հաջողվել է «կանգնեցնել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին»։ 

«Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին կնշանակեր, որ մենք կոչնչացնեինք ինքներս մեզ», ասել է նա։

«Մենք նույնիսկ չգիտենք, թե ինչ է Ուկրաինան այսօր, որքան են նրա սահմանները։ Այս վտանգը նախկինում էլ գոյություն ուներ նախկին խորհրդային դաշինքի երկրներում։ Սկզբում այս երկրները ընդունվեցին ՆԱՏՕ, քանի որ ՆԱՏՕ-ն կարող էր երաշխավորել այդ սահմանները։ Այնուհետև Եվրամիությունը ընդունեց մյուս ներգրավված երկրներին», -ասել է Օրբանը՝ հավելելով, որ Ուկրաինան չի կարող ընդունվել ՆԱՏՕ, քանի որ դա կնշանակեր անհապաղ պատերազմ։

Բաքուն և Երևանը ավելի քան երբևէ մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։

Խոսելով Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի մասին՝ Ամիրբեկովն ասել է, որ կողմերը ավելի մոտ են փաստաթղթի ստորագրմանը, քան երբևէ։ Սակայն դրա համար, ըստ նրա, անհրաժեշտ է վերացնել երկու հիմնական խոչընդոտ։ Նախ, խոսքը Հայաստանի սահմանադրության այն դրույթների մասին է, որոնք պարունակում են Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։ Երկրորդ, նա նշել է հնացած և անարդյունավետ միջնորդական մեխանիզմներից հրաժարվելու անհրաժեշտությունը։

Նախագահի ներկայացուցիչը նաև նշել է Զանգեզուրի միջանցքի բացման կարևորությունը, որը կկապի Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի հետ. «Այս 40 կիլոմետրանոց երթուղին արմատապես կփոխի տարածաշրջանի լոգիստիկ քարտեզը և կամրապնդի կայունությունը»։

Ամիրբեկովը վստահություն է հայտնել, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումը նոր էջ կբացի ամբողջ Հարավային Կովկասի համար։

Ժամը 17։55-ի դրությամբ Շիրակի թեմի առաջնորդ ՄԻքայել Սրբազանը ժամանեց Քննչական կոմիտե։  ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները Միքայել Սրբազանին ուղեկցեցին Քննչական կոմիտե։

 

Եվս մեկ աստվածաշնչյան պատվիրան խախտեց «սրբազանը»՝ հնազանդություն իշխանություններին։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսինքն՝ օրենքով սահմանված կարգով կայացված որոշումներին»,– հավելել է նա։

Այս պահին Երևանում Քննչական կոմիտեի մոտ մեծաթիվ ոստիկանական ուժեր են կուտակված, որոնք մի քանի շարքով պատ կազմած կանգնել են կոմիտեի մուտքի մոտ։
 
Շուտով ՔԿ կհասնի Միքայել Սրբազանը։

Նշենք, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանը  Էջմիածնցի ոտքով շարժվել է դեպի Երևան՝ Քննչական կոմիտե։

Քաղաքացիները թույլ չէին տալիս, որ նա ինքնակամ ներկայանա Քննչական կոմիտե։ Նրանք փակել էին Մայր Աթոռի դարպասները և փորձում էին կրկին Միքայել Սրբազանին ուղեկցել Վեհարան։ Սակայն Սրբազանը հոգևորականների ու քաղաքացիների հետ երթով շարժվեց դեպի Քննչական կոմիտե։

 

Արևմտյան Ադրբեջանն Իրանի նահանգներից մեկն է և չի կարող օգտագործվել այլ տարածքի համար: Այս մասին կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին:

Նրա խոսքով, Թեհրանը կտրականապես մերժում է ցանկացած տարածքային պահանջ, որը խախտում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների, գրել է Փաշինյանը 

«Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը քրիստոնեաբար ազատելու է և Վեհարանը հանձնելու է Վեհի»,- նշել է նա:

«Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։ Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»»,- գրել է նա:

Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում։ Այս մասին իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում իրենք իրենց մեջ անցան բռունցքների։

Բախումներ չեն լինելու։ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հոտը իր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռը, քրիստոնեաբար ազատելու է եւ Վեհարանը հանձնելու է Վեհի»,– գրել է նա։

մեկ րոպե հետո նա եւս մեկ գրառում է արել. « Ակնհայտ է, թե ինչու է թաքնվում իրավապահներից։

Եթե դատարանը մեկ կամ երկու ամիս կալանք սահմանի, առանց կնոջ ո՞նց է ապրելու «սրբազանը»։

Ֆոտո

Ինձ կատակով «Եվրոպայի նախագահ են անվանում. Թրամփ

Սևանա լճի մակարդակն իջել է 2 սմ-ով․ ՇՄՆ

Ոչ լուրջ վթարի դեպքում վարորդները պետք է արագ հեռացնեն մեքենաները, այլապես կտուգանվեն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դատապարտել է Իսրայելին Գազայի հիվանդանոցին հարվածելու համար

Արեգակի վրա մեկ օրում 10 բռնկում է արձանագրվել

Գազայի հատվածում Իսրայելի հարվածի հետևանքով հինգ լրագրող է զոհվել

Ադրբեջանում շարունակվում են անտառային հրդեհները

ԱՄՆ-ն այլևս գումար չի ծախսի Ուկրաինայի վրա․ Թրամփ

Ճապոնիայի դեմ պատերազմում Չինաստանից 6 հազար հայեր են մասնակցել․ Դեսպան Լի Սինվեյ

Իսլամական երկրները հայտարարություն են ընդունել

Թրամփը խոսել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մասին

Քելլոգի հետ կքննարկենք Պուտին հետ հնարավոր հանդիպումը. Զելենսկի

Զելենսկին հայտնել է շաբաթվա վերջում նախատեսվող ուկրաինա-ամերիկյան հանդիպման մասին

Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Պեկինում անցկացվելիք ռազմական շքերթին

Ուկրաինայի և ՌԴ-ի միջև պшտերшզմը վերածվել է անձերի միջև բшխմшն․ Թրամփ